Մայրենի

Ընդարձակի՛ր նախադասությունները՝ հնարավորինս շատ բառեր ավելացնելով։

Անձրևը կտրվել է։ Ցուրտ անձրևը կտրվել է։ 

Երկինքը մաքուր է։ Կապույտ երկինքը պարզ ու մաքուր է։

Արևը փայլում է։ Ոսկեգույն արևի շողերը փայլում են։

Օրը տաք է։ Օրը շատ տաք է և մարդիկ կարճաթևով են։

Բակը գեղեցիկ է։ Մեր տան բակը գեղեցիկ է։

Ծառերը ծաղկել են։ Մեծ ու փոքր ծառերը ծաղկել, կանաչել են։

Ծաղիկները բացվել են։ Գույնզգույն և անուշահոտ ծաղիկները բացվել են։

Բակը կանաչել է։ Բակը կանաչել է ու լցվել ծաղիկներով։

Երեխաներն աղմկում են։ Երեխաները բակում, գնդակով խաղում են և աղմկում։

Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ- Երամ

Գայլերի խումբ- Ոհմակ

Ձիերի խումբ- Երամակ

Միասին նույն օրը ծնված- Երկվորյակ կամ զույգ

Եվ՛ ջրում, և՛ ցամաքում ապրող- Երկկենցաղ

Ցողը ցուրտ ժամանակ- Եղյամ

Տրված արմատներով նոր բառեր կազմի՛ր։

սենյակ, ցուցակ, արժեք, դարակ, լույս, թանկ, որակ։
Թանկարժեք, բարձրորակ, դասացուցակ, լիարժեք, հյուրասենյակ, լուսացույց, դարակաշար, արժեքավոր, գնացուցակ

Տրված վերջածանցներով նոր բառեր կազմի՛ր։

որդ, ական, իչ, ուհի, իկ, անոց։
Թվական,           քամիչ,   որսորդ,       պարուհի,    Աստղիկ,   գազանանոց,
առանձնական,  նկարիչ, լողորդ,        երգչուհի,     շրջիկ,        բանջարանոց,
                             գրիչ,      աանցորդ,    Հայկուհի,   Նանիկ,     հյուրանոց,
                                            մնացորդ,    Արմանուհի, տատիկ,  
                                                                                         պապիկ,

Ուշադի՛ր կարդա և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Կեսօր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պառկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և օգներ փարատելու մենակությունը:

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից օրորվող ծառերի արանքից: Եղնիկը նստեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռչկոտում էր արևազօծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն օր միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով