ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ: Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:

Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի ե կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերր:

Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալր մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ:

Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի ե կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերր միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:

Ջրի հատկությունները: Ջուրր թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրր սառչում է 0 °C-ում, եռում ե գոլորշի է դառնում 100 0C-ում:

Հայտնի է, որ նյութերը տաքանալիս րնդարձակվում են, դրանց խտությունր փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունր մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրր միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրր լուծում է զանա­զան նյութեր:

Բնական ջրերր, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:

Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:

Աղի ջրերր պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերր նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:

Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրր, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:

Ջրի մյուս կարեոր հատկությունր ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:

Ջուրր սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների րնթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանր կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգր: Իսկ ջուրր սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացր. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:

Օրինակ՝ ջրավազաններր, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանր կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են ջրոլորտը:


2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
Անհամ, Թափանցիք։


3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:
Այն ջրերը որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղ։


4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:
Մաքուր ջուրր սառչում է 0 °C-ում, եռում ե գոլորշի է դառնում 100 0C-ում:


5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:

Ճամբարային օրացույց ||| Շաբաթ երկու

Երկուշաբթի
Երկուշաբթի օրը մարմնամարզությունից հետո արեցինք ֆուտբոլ։ Մեզ սովորացրեցին ավագ դպրոցի 12 դասարանցի երկու տղա։ Հետո արել ենք սովորող սովորեցնող, թե ոնց ուղարկել մայլով բան։ Էլ չեմ հիշում ինչ արեցինք այդ օրը բայց օրը շատ դանդաղ անցավ։


Երեքշաբթի
Երեքշաբթի օրը գնացինք սահադաշտ սովորող սովորեցնողից հետո։ Սովորող սովորեցնողից հետո նախաճաշեցինք ու գնացինք սահադաշտ գեղասահքի դպրոցում։ Շատ լավ անցավ և ես իմ ընկերոջ հետ մրցույթներ արեցի ես հաղթեցի 3|1 ով։ Էլի սահեցինք ու սահեցինք ցբխվեցինք և այլն աաաաաաաաաաա։


Չորեքշաբթի


Հինգշաբթի 
Հինգշաբթի օրը գնացինք հարավային դպրոց։ Հարավային դպրոցում սովորացրեցինք երկրորդ դասարանցիներին ազգային պարեր և երգեր։ Երկարորյային սարքեցի պիցցա։


Ուրբաթ
Արևելյան դպրոցի սովորողներ եկան մեր մոտ թմերի բաժանվեցինք  և խաղ խաղացինք։

Ճամփորդություն դեպի Արատես


Առաջին օր
Մենք գնացինք Արատես 18․01- ից մինչև 20․01 եռորյա ճամբար։ Այս անգամ շատ անհավես էր , որովհետև ձյուն չկար, բայց դե ոչինչ։ Շարժվեցինք Մայր դպրոցից։ Ճանապարհին ունեինք երկու կանգառ՝ Երասխում և Արփայի հովտում։  Հասանք Արատես և նեղվեցինք, որ ձյուն չկար ․ու՞ր էր ընկեր Տարոնի ասած 75 սանտիմետր ձյունը։ Աղջիկները մնացին Գեղարվեստում իսկ տղաները Տատիկ-պապիկի տնակւմ և Հյուրատանը։ Տեղավորվեցինք, հանգստացանք, կերանք ու սկսեցինք մեղուների համար կերակուր՝ Կանդի պատրաստել։ Կանդի պատրաստելուց հետո ընթրեցինք։ Կերանք նաև համեղ պլեճ ու գնացինք սենյակներով։ Աղջիկներով առաջին գիշերը արեցինք հավես բան։ Երեսների մասկաներ դրեցինք և պուճուրիկ Party արեցինք։


Երկրորդ օր
Երկրորդ օրը արթնացանք նախավարժանք արեցին ք(Նախավարժանքը)՝ և Արատեսի վանքում ժամերգություն արեցինք (ժամերգությունը)։ Հետո գնացինք նախաճաշելու։ Ես զգում էի, որ բոլորը սովից մեռնում էին։ Կերանք ու նորից գնացինք սենյակներ՝ հանգստանալու։  Հետո դրսում խաղացինք մի քիչ ու  ընկեր Արմինեն հարցրեց թե, ով է ուզում գաթա պատրաստել։ Ես ու Նանեն ուզեցինք։ Ես ու Նանեն միասին արեցինք (Գաթա տեսանյութ)։ Գաթա պատրաստեցինք ու սենյակ։ Սենյակ հասնելուց ես մի ժամ տանջվեցի փուչիկներ փչեմ և կապեմ։ Հետո եկավ mochi- ի տարեդարձը նշեցինք բոլոր աղջիկներով և մի քանի տղաներով։ Խաղեր խաղացին mochi- ի տարեդարձին օրինակ՝ շիշը ում վրա ընկնի ,պիտի իրար համբուրեն, դրսում խաղացինք փուչիկը գետնին չկպնի և այլն։ Երբ տղաները գնացին, Ռեքսը սկսեց ձիերի վրա հաչալ ու մեզ պաշպանել մինչև գնացինք ես, Եվան ու Մանուելան։ Հետո գնացինք խորոված կերանք ու հետ սենյակներ։ Գիշերը ես ու Արփին մեզ նշանակեցինք կրակի պատասխանատուները։Եվան ծիծաղեց ասաց, որ մենք 5 րոպեից քնելու էինք։ Վերջ բոլորը քնած էին, բայց ես ու Արփին լիքը փայտ դրեցինք, չորացած դեղին փայտեր գցեցի և ամբոցջ կրակը վառվեց ։ Ի  վերջո գնացինք  քնելու և մեր հույսը դրեցինք ընկեր Աչերի վրա։


Երրորդ օր
Երրորդ օրը ժամը 01։00 -ին ես հետ տվեցի։ Շխուր էր վերջում արդնացրեցի Եվային և հետո Մանուելային, որովհետև մյուսները չէին արթնանում զանգեցինք ընկեր Աչերին եկավ քնապարկս հանեցինք դուրս մաքրվեցի և այլն գնացի քնելու վերջում։ Առավոտյան լավ էի։ Ինչ արթնացանց հավաքվում էինք հավաքվեցինք կերանք մտանք երդուղային ու միանգամից տուն վերջ։


Նշեմ, որ բոլորս մեր շորերի մեջ երկրորդ օրվա մեր գտած փայտերը թաքցրեցինք ու բերեցինք երևան։


Շնորհակալություն ընկեր Աչեր և ընկեր Արմինե։


Նկարներ

  

Ճամբարային օրացույց ||| Շաբաթ առաջին

Երկուշաբթի

Երկուշաբթի օրը Ընկեր Գոհարի հետ խաղացին թմային լեզվական խաղեր։ Հետո ընկեր Արթուրը դուդուկով մի քանի երգ ներկայացրեց և մենք պարեցինք և երգեցինք։ Հունվարյան ճամբարի մեր մայրենիի ուսուցչուհին լինելու է միմիայն ընկեր Գոհարը և մենք նրան ավելի լավ կճանաչենք։


Երեքշաբթի

Գնացինք փոքրերին սովորեցրեցինք ավելի լավ տիրապետել Mail և Outlook- ին, ինչպես Desktop -ի վրա պանակ պատրաստել և այնտեղ կցել ֆայլեր։ Երեքշաբթի մեզ նաև հյուր եկան Տերյան մշակութային կենտրոնից մարդիկ։ Մեզ ավելի լավ ծանոթացրեցին հայկական տարբեր տարազներին և այլ բաներ։


Չորեքշաբթի
Ես գնացել էի Արատես


Հինգշաբթի
Արատեսում էի


Ուրբաթ 
Արատեսսսսսսսսսսսսսսսսսսսս

Անհատական ուսումնական պլան. 2-րդ ուսումնական շրջան

Անուն Ազգանուն- Աստղիկ Մեղրունի
Դասարան- 5.3
Ջոկատ- 4- րդ
Ջոկատավարներ- Անի Ենգոյան, Սեդա Տևանյան
Երկարօրյա ճամբար- օգտվում եմ/չեմ օգտվում

https://tevanyanseda.home.blog/2023/01/15/%D5%B3%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B7%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A9-%D6%85%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3/ 

Հայկական տարազ

Իրական հարսանիք. ազգային տարազ | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հայաստանում ունենք տարբեր տարազներ։ Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք էձ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացիու վկայությամբ, արտահայտում են երկրի գույնը սևը, ջրինը սպիտակը, օդինը կարմիրը և հրո դեղինը: Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք: Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով: Հայկական ասեղնագործության հայտնի տարազներն են՝ Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով: Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով: Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի: Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների` քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ:Աղբյուր — բլոգ news

Ազգային նվագարաններ

Բլուլ

Հայկական ազգային փայտյա փողային նվագարանները-շվի,բլուլ- կրթահամալրում —  Երաժշտության ուժը
Սրինգն ու բլուլը հովվական գործիքներ են։ Մինչև այս օր կարելի է հանդիպել լեռնային շրջաններում և գյուղերում։ Սրինգով ու բլուլով կատարվող քնարական հարուստ մեղեդիներն ուղեկցել են ոչխարի հոտը, նրանց կախարդական մեղմ հնչյուններով հովիվն իր շուրջն է հավաքել ցրիվ եղած կենդանիներին, ազդարարել տագնապ, ահազանգել գայլերի մոտալուտ հարձակումը և այլն։ Սրինգի ու բլուլի միջոցով հովիվն արտահայտել է նաև իր զգացմունքները` կարոտն ու վիշտը, սերը։ Եվ հովվական մեղեդիներն էլ ստացել են իրենց համապատասխան անունները` «Արոտի մեղեդի», «Հովվի կանչը», «Գառների պար», «Հովվի վիշտը» և այլն։


Դուդուկ

7 հետաքրքրիր փաստեր այն մասին, թե ինչպես դուդուկը հայտնի դարձավ ողջ աշխարհում - BlogNews.am

Դուդուկը պատրաստում են ծիրանի ծառի հատուկ տեսակից, որը միայն Հայաստանում է աճում։ Շատ տարիներ առաջ դուդուկահարներին լուրջ չէին ընդունում դուդուկ նվագելը։ Նրանց արհամարհանքով էին վերաբերվում և հաճախ «զուռնաչի» էին կոչում: Երաժիշտներին «աղջիկ չէին տալիս», քանի որ նրանց լուրջ մարդիկ չէին համարում: Սակայն հետագայում ամեն ինչ փոխվեց: Ուղիղ 50  տարի առաջ հայկական ազգային երաժշտական գործիքը Երևանի պետական կոնսերվատորիայի պարտադիր ծրագրի մեջ էր մտնում: Ներկայիս դրությամբ այնտեղ հատուկ «դուդուկի» ֆակուլտետ գոյություն ունի, որտեղ ուսանել են շատ հայտնի դուդուկահարներ: Մեր օրերում դուդուկի ձայնը կարելի է լսել և՛ օպերաներում, և՛ անգամ հայտնի ֆիլմերի սաունդթրեքներում: Շատ մարդիկ դուդուկի գոյության մասին իմացան «Գլադիատոր» ֆիլմից հետո։


Զուռնա

Amazon.com: Sycamore Zurna in A : Musical Instruments
Այ զուռնան իմ սիրածներից է, որովհետև ունի բարձր ձայն և ծակում է։ Այն պատրաստված է կենդանու կոտոշից և ծիրանի ծառրի փայտից։ Իր զիլ ու սուր, ճչացող ձայնով փոքր-ինչ մոտ է պարկապզուկին, բայց ավելի «ծակող» երանգով՝ այն, ինչով առանձնանում է մյուս բոլոր փողային նվագարաններից։ Զուռնան օգտագործվում է բացօթյա վայրերում, ժողովրդական տոնակատարություններում, հարսանիքներում ու այլ արարողություններում։


Լային նվագարաններ

Թառ

Tar (instrument à cordes)
․․․


Քանոն
ՔԱՆՈՆԸ ՄՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ» | Armlur – Լուրեր Հայաստանից

Քանոնը աղելարային կսմիթային երաժշտական գործիք է։ Քանոնի իրանը կազմում է 30-90 սմ,  այն սեղանաձև է՝ իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան 2/3 — ով լորենու կամ եղևնու փայտից է և 1/3 — ով թաղանթապատ: Թաղանթը փուչիկից է։ Այն պատրաստում էին եզան, այծի, ոչխարի կամ գառան լավ մշակված կաշվից։ Ունի 24 կամ 26 եռակի լարեր։ Այն նվագում են ծնկների վրա՝ ձախ ոտքը աջի վրա դրած՝ մատներին հագցրած մատնոցի մեջ դրած հարիչով։

Ամանորի ավանդույթները իմ ընտանիքում

1. Ամանորի գիշերը մեր ողջ ընտանիքը (տատիկ, պապիկ, մենք, մորաքույրներ ու նրանց ամուսիններ, զարմիկներ) միշտ հավաքվում է տատիկ-պապիկիս տանը։

2․ Տատիկս շատ համեղ ու տարբեր բաներ է պատրաստում, ամեն տարի տարբերվող։ Հստակ կերակրատեսակներ չունենք, այնպես որ մի տարի կարող է լինել հնդկահավ, բանջարեղեններով, մյուս տարի՝ խոզի բուդիկ, ջեռոցում պատրաստված կարտոֆիլով և այդպես շարունակ։

3․ Լինում են մի քանի տարբեր աղցաններ, որոնք նույնպես կրկնվող չեն։ Ինչ որ տատիկս սարքում է, շատ համեղ է և մեծ քանակությամբ, քանի որ մեծ ընտանիք ենք։ Մենք ուտում ենք նախքան կեսգիշեր, ժամը 21։00-ին, իսկ արդեն կեսգիշերին Նոր Տարին դիմավորում աղանդերի սեղանի շուրջ, որը նույնպես ամեն տարի տարբեր է լինում։

4. Իմ ամենա չսիրած ավանդույթն է ժամը 00։00- ին բոլորին պաչել 😓։ Ես չեմ սիրում այդ ավանդույթը քանի որ ես շատ գրկող պաչող սիրող չեմ։

5․ Ամանորի գիշեր կենաց է հայտարարում պապիկք, որը պարտադիր կրկնվում է ամեն տարի․ մեկը բացակաների կենացը (սիրելիներ որոնք հեռու են, կամ ինչ որ պատճառով սեղանի շուրջը նստած չեն, և նրանք ովքեր արդեն հեռացել են այս կյանքից), իսկ մյուսը՝ հայրենիքի սահմանները պահպանողների կենացը։ Ավելի ուշ արդեն ամեն մարդ գնում է տուն քնելու։


1․ Իսկ այ հայրիկս քանի որ Արգենտինայից է իր Ամանորը մի փոքր տարբեր է եղել։ Քանի որ Արգենտինան հարավային կիսագնդում է, դեկտեմբերի 31-ը ամառային եղանակ է լինում, քանի որ այնտեղ ամառ է, երբ մեզ մոտ ձմեռ է։

2․ Ամանորին հայրիկիս ընտանիքը հավաքվում է ընտանիքի անդամներից մեկի տանը։ Ավանդական ուստեսը Արգենտինական խորովածն է😎։ Լինում են նաև ամառային աղցաններ։

3․ Հետո եթե տանը լողավազան կա, ապա լողում ենք և մրգային աղցան կամ պաղպաղակ ուտում։ Կեսգիշերին էլ միմյանց շնորհավորւոմ ենք Նոր Տարին շամպայնով (երեխաները չեն խմում շամպայն)։ Ավելի ուշ ամեն մեկը վերադառնում է իր տուն։

4․ Արգենտինայում Ձմեռ Պապին գալիս է դեկտեմբերի 24-ին, կաթոլիկների Սուրբ Ծննդյան գիշերը։ Այսինքն Նոր Տարվա գիշեր նվերներ չեն լինում։



(նկարը հայաստանի ամանորն է երբ ձմեռ պապին եկավ ժամը մեկին և բերեց բոլորիս պիժամիկներ)


Ամանորի նախորդ օրը, ես, քույրս, եղբայրս և մեր զարմիկները հավաքվում ենք տատիկիս տուն ու միասին իր հետ նոր տարվա հատուկ կաղապարներով թխվածքներ թխում։ Հետո դրանք զարդարում ենք մեր ուզած գույներով։ Սա արդեն ավանդույթի պես բան է դարձել մեզ համար ու շատ ենք սիրում այն։


Ես շատ բախտավոր եմ, քանի որ Նոր Տարին կարողանում եմ նշել և Արգենտինայում՝ ամռանը, և Երևանում՝ ձմռանը։ Երկուսն էլ հավասարապես սիրում եմ, քանի որ այնտեղ են իմ ընտանիքը և բարեկ։


Շնորհավոր բոլորի նոր տարին։

Ղազարոս Աղայան Եղեգնուհին (Ներկայացումի դերեր)

Հեղինակ — Ընգծված (Աստղիկ)
Եղեգնուհի — Վարդագույն (Եվա)
Թագավոր — Կարմիր (Կարեն)
Թագավորի որդին — Լայմ (Գևորգ)
Թագուհի — Նարնջագույն (Մանուելա)
Բոշա — Մուգ կանաչ (Ալլա)
Պառավ — Դեղին (Նատալի)
Ծերունի — Կապույտ (Արեն)
Նազիր վեզիր — Թեք և բաց կապույտ (Նանե, Մարի, Արթուր)
Որսորդներ —Մանուշակագույն (Արփի, Արեգ)
Կաքավ — Մոխրագույն (Դեռ չկա)


1
Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն
ասել է.
― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ
թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.
― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ
հոր ու մոր ծնունդ չլինի։
Զարմանում է հայրը և ասում է.
― Այդպես բան անկարելի է։
Որդին ասում է.
― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ
մարդիկ շինել։
Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝
հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։
Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու
համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի
նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է
այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի
պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։
Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման
եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց
նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։
Ծերունին ասաց.
― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի
եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է
համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ,
կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա
իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։
Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած,
դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։
Թագավորն ասաց.

― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն
ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։
Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ 
Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։


Մաս 2
Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի
բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի
գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն
է, հիմա պիտի գան տանեն իրան։
Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։
― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։
Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և
ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։
Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա
աղջիկ
― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։
― Այո՛,― պատասխանեց աղջիկը։
― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։
― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։
Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ
իմ առաջվան գեղեցկությունը։
Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը
որ տեսավ՝ մնաց զարմացած։
― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։
Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։
― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է,
ինչպես սատանա։
Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։
― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և
սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի
մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության
որպիսությունը։


3
Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին
լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում
ու հաստանում է խոզի պես։
Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի
գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։
Կանչեց նրանց իր մոտ և ասաց.
― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։
Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։
Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։
― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ
էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։
― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և
ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր
կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։
Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ,
որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը
չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.
― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի
ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս
կգա։
Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և
ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։


4
Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները,
գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և,
աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և
մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։
Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր
բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։
Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն
հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի
որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։
Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ
հանգստացավ։
Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս
բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ
չազատվի ձեռքիցը։
Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ,
նրանով ծածկեց մի բղուղի բերան։
Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր
գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։
Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի
սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և
սիրուն հագուստով զարդարված։
Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և
իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ
և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։
― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․
կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել,
երանի միշտ այսպես անե։
Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս
եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց
պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.
― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…
― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես
հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի
լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։
Այս ասաց պառավը և սկսեց համբուրել ադջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է
նա։
― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի
էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու
կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես
կանեմ։


5
Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։
Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։
Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ
չէր դիպած։
― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։
Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում
այս ամենը։ Թագավորի որդին ասաց.
― Ես պիտի տեսնեմ նրան։
Պառավն ասաց.
― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։
Տղան ասաց.
― Շատ լավ, բայց չուշացնես։
Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.
― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր
նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն
կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։
Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու
մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։
Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս
հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ
խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝
կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր
փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․
թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր
հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան
թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.
― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս
սատանայի երեսը տեսնել։
Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր
Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած
ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու
նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում
մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած
մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու
փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.
― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին
մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես
ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։
Աղջիկն ասաց.
― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր
աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։
― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։
Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու
մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.
― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս
վազան չոր ճյուղը դալարի։
Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց.
«Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան
ամուսնացնել՝ նա ասաց.
― Հա՛յր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։
Այս ասաց աղջիկը և, դառնալով կաքավին, հարցրեց.
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
Կաքավը պատասխանեց.
― Այդպե՛ս, տիրուհի։
Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց.
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։
Աղջիկը շարունակեց.
«Ճար չկար, թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզած մի աղջիկ գտնե, վերջը մի
ծերունու խորհրդով նա մի եղեգն կտրեց, ձգեց գետը․ եղեգն իսկույն աղջիկ դառավ և
ընկղմվեց գետի մեջ»։
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
― Այդպե՛ս, տիրուհի։
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Կաքավն սկսեց խորովվել, իսկ վազը խաղող վեր կալավ։ Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա
իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել,
տուն է ուզում գնալ։
― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։
Աղջիկը շարունակեց.
«Աղջիկը մերկ էր, չէր կարող ջրիցը դուրս գալ։ Թագավորն ասաց.
― Այստեղ սպասի՛ր, ես քեզ համար հագուստ կուղարկեմ, կհագնես ու կգաս։
Թագավորը գնաց թե չէ, որտեղից որ էր՝ մի աղջիկ դուրս եկավ, դեմքն այլանդակ ու սև, արա՞բ
էր արդյոք, թե՞ խափշիկ, բոշա՞ էր, թե՞ ղարաչի[6], խաբեց աղջկանը, դուրս քաշեց ջրիցը,
խեղդեց, գցեց ջուրը և ինքն ընկղմվեց նրա տեղը։ Եկան նաժիշտները և նրան տարան
թագավորին հարսնացու»։
― Այդպես չէ՞, կաքավ։
― Այդպե՛ս, տիրուհի։
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։
― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը
բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։
― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և
լավ պահպանեցեք մինչև մեր գալը։
Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը
կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք
արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ,
բարին այստեղ։