Իմ ճամփորդությունը դեպի Բջնի։

Մենք երեքշաբթի օրը 29.09.2020թ․ երթուղայինով գնացինք Բջնի։ Իմ ճամփորդությունը շատ զարմանալի էր Բջնիում։ Մենք տեսանք մի հին շա՜տ հին բերդ և մեծ մեծ սարեր։ Մենք Բջնիի բերդի բարձրունքը հաղթահարեցինք, որը շատ շատ բարձր էր։ Ես նույնիսկ այնքան էի վախենում, որ վախից ճչալու էի։ Continue reading »

Էշի ականջում քնածը

Լինում է չի լինում մի փոքրիկ ճանճ։ Մի օր ուժեղ անձրև եկավ։ Ճանճը փնտրում էր մի չոր տեղ, որ պաշտշանվի ջրից և քնի։ Գնաց նապաստակի մոտ բայց նապաստակը լսեց նրա տզզոցը և փախավ։ Գնաց ձիու մոտ, բայց ձին էլ լսեց նրա տզզոցը և իր պոչով քշեց նրան։ Խեղճ ճանճը սկսեց թացանալ և մրսել։ Հանկարծ տեսավ էշին, որը ծառի տակ քնել էր։ Մոտեցավ էշին, և քանի որ նա շատ խորը քնած էր էշ չլսեց ճանճի թզզոցը և ճանճը կարողացավ էշի չոր ու տաք ականջը մտնել և քնել։

Հորինուկ

Ջրիկը զվարթ ճամփորդում էր և հանկարծ հանդիպեց թռչունին, որը շատ ծարավ էր։
Թռչունը հարցրեց.
-Ջրիկ քո սառը ջրից մի քիչ կարո՞ղ եմ խմել։
Ջրիկն ասաց․
— Իհարկե կարող ես խմել։
Թռչունը ուրախացավ, խմեց ու ասաց․
— Շնորհակալ եմ իմ ընկեր ջան։ Քո ջուրը շա՜տ լավն էր ու սառը։ Ցտեսություն և բարի ճամփա։

 

Իմ ամառը

Այս ամառը Կորոնավիրուսի պատճառով հիմնականում անցկացրել եմ տանը, ընտանիքիս հետ։ Զարմիկներիս հետ ուրախ ժամանակ ենք անցկացրել մեր պարտեզում՝ հեծանիվ եմ վարել, ինքնագլոր եմ վարել, Վարդավառ եմ տոնել, փոքրիկ լողավազանում եմ լողացել։ Իմ հայրիկի հետ պարտիզպանություն եմ արել։ Ցանել եմ լոլիկ, պղպեղ, սմբուկ և արևածաղիկներ։ Խոհանոցում օգնել եմ մայրիկիս համեղ ուտեսներ պատրաստել։ Գրքեր եմ կարդացել, նկարչություն և կավագործություն եմ արել։

Ես՝ իմ մասին

Բարև ես Աստղիկն եմ։ Ես 10 տարեկան եմ և սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Միջին դպրոցի 6-րդ դասարանում։
Ես շատ սիրելի ընտանիք ունեմ։ Ունեմ քույրիկ, եղբայր, մայրիկ և հայրիկ։ Ունեմ նաև տատիկներ, պապիկ, մորաքույրներ, հորեղբայր և լիքը զարմիկներ։ Continue reading »

Անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն Հայրանուն- Աստղիկ Մեղրունի Գաբրիել
Դասարան- 3.3
Ընտրությամբ գործունեության խումբ- կերպարվեստ
Լրացուցիչ կրթություն- դպրոցից դուրս՝ ռուսերեն, կավագործություն
Հեծանիվ վարել- կարողանում եմ
Լողալ- կարողանում եմ
Երկարօրյա ծառայություն- օգտվում եմ
Երթուղային ծառայություն- օգտվում եմ, միակողմանի, N38
Ընտրում եմ ուսուցման-  առկա ձևը