Ուսումնական առաջին շրջանի ձեռքբերումներս

3,809 Bored Sketch Royalty-Free Images, Stock Photos & Pictures | Shutterstock
Այս իմ առաջին ուսումնական շրջանն էր միջին դպրոցում։ Չգիտեմ ինչու բայց միջին դպրոց անցնելուց հետո զգացի, որ ավելի ուրախ եմ ու ավելի շատ եմ ուզում դպրոց գամ։ Հիմա կյանքս չպատմեմ ու պատմեմ իմ ձեռքբերումները և թե ոնց անցավ առաջին ուսումնական շրջանը միջին դպրոցում:)


☆*: .。.Մայրենի.。.:*☆
Այս ուսումնական շրջան իմ մայրենիի ուսուցիչը եղել է ընկեր Երանուհին ✧✧✧։
Ընկեր Երանուհին իմ սիրած դասատուներից է։ Նա շատ հետաքրքիր և հավես ուսուցիչ է։ Նրա միջոցով ես ավելի շատ տրամադրվեցի մայրենի անեմ ու առանց պատմություն սարքելու արեցի։ Ես շատ եմ սիրել աշխատել նրա հետ և հույսով եմ, որ մեզնից չի հրաժարվի։
Այս ուսումնական շրջանի ժամանակ մայրենիից նոր բան չեմ սովորել, բայց ավելի լավ և մանրամասն սովորել եմ բայ, ածանց, բարդ, բացականչական և այլն։ Ընկեր Երանուհու հետ նաև ճամփորդեցի Արատես։ Մի խոսքով սովորել տարբեր բաներ, ուժեղացրել եմ իմ բանավորը և լիքը այլ հավես բաներ եմ արել։


*:・゚✿․․․․Մաթեմատիկա․․․․ ✿・゚:*
Մաթեմատիկա ես շատ չեմ սիրում, բայց այս ուսումնական շրջան պետք էր լիքը տրամադրություն և ուշադրություն, քանի որ լիքը թեմաներ սովորեցինք։ Մեր մաթեմատիկայի ուսուցիչը այս ուսումնական շրջան եղել է ընկեր Զարինեն։ Իրա հետ սովորել ենք տոկոսները, ամբողջ թվերը, կորդինատային հարթություն, ռացիոնալ թվերը և այլն։ Ինձ ամենաշատը դուր եկավ տոկոսները հավես և հեշտոտ թեմա էր։ Ես ձեռք բերեցի ավելի արագ մտացողություն և այլն։ Ինձ դուր եկավ մաթեմատիկա այս տարի, որովհետև սովորեցի նոր բաներ և սովորեցի, որ մաթեմատիկայում կան նաև հավես թեմաներ։


*★,°*:.☆Անգլերեն:*.°★* 。
Անգլերենը շատ ՇԱՏ հավես էր։ Մեր ուսուցչուհին այս տարի ընկեր Մարիամն էր։ Շատ հավես էր և այս տարի շատ սիրեցի անգլերենը։ Ընկեր Մարիամի հետ գնացել եմ շատ հավես ճամփորդության։ Նոր բան չեմ սովորել, որովհետև արդեն անգլերեն խոսել կարող եմ լավ։ Մի խոսքով հավես անցկացրեցի անգլերենը այս ուսումննական շրջան և հուսով եմ մյուս տարի ավելի հավես կլինի։


。❁.φ․․*.Ռուսերեն..*.φ.❁  。
Ռուսերենը այս տարի մեզ դասավանդեց ընկեր Անահիտը։ Իրա հետ սովորեցինք լիքը բաներ և ձեռքբերեցինք նորություներ։ Այս տարի, քանի որ նաև ռուեսրենի առանձին ուսուցիչ ենք գտել գնահատականերս վատ չեին և արդեն քիչ քիչ նախադասություներ կարող եմ խոսալ ռուսերենով։ Հավես անցավ և նոր բաներ սովորեցի։


♪¨⁎․°°♪․․ Երգ ․․♪°°․⁎¨♪
Երգը այս տարի մեր նախկին դպրոցի երգի ուսուցիչներից մեկն էր ընկեր Աչերը։ Ընկեր Աչերի հետ սովորեցինք նոր երքեր թե իտալերեն թե անգլերեն ինչ ասես սովորել ենք։ Երգերից սովորել ենք Numb- ը, Gangsta’s paradise- ը, La donna è mobile-ն և այլն։ ուսումնական վերջին շաբաթի առաջին երգի ժամին երգի փոխարեն նայեցինք ֆիլմ <<Տանը մենակ 2>> հայերենով 😯։


.°⌁🌿.*֍…..Բնագիտություն…..֎*.🌿⌁°.
Բնագիտությունը այս տարի էլ էր անհավես բայց լիքը նոր բան սովորեցի։ Մեր դասավանդողն էր ընկեր Անժելան։ Բնագիտության ժամանակ սովորեցինք նոր բաներ նույնիսկ քիմիայի հետ կապված բաներ։ Շատ հետաքրքիր էր։ Շատ բան չունեմ ասելի բայց այո հավես էր ու հետաքրքիր։


☆․․。․⫶⫯․Պատմություն․⫰⫶․。․․☆

Պատմությունը շատ հետաքրքիր էր թեև տխուր էր, որ հայրենագիտությունը դարձավ պատմություն դեռ հետաքրքիր էր։ Մեր ուսուցիչն էր ընկեր Դիանան։ Ինքը մեզ սովորեցրեց հետաքրքիր թեմաներ թագավորություները և մի խոսքով մեր պատմությունը։ Շատ հետաքրքիր և հավես անցավ և սովորեցի իմ երկրի մասին ավելի շատ հույսով եմ մյուս տարի էլ այդպես կլինի։


🤮💀Մաթեմատիկա ա․ բ․💀🤮
Խոսք չկա 🤮🤮🤮․․․․

Ազգային նվագարաններ

Բլուլ

Հայկական ազգային փայտյա փողային նվագարանները-շվի,բլուլ- կրթահամալրում —  Երաժշտության ուժը
Սրինգն ու բլուլը հովվական գործիքներ են։ Մինչև այս օր կարելի է հանդիպել լեռնային շրջաններում և գյուղերում։ Սրինգով ու բլուլով կատարվող քնարական հարուստ մեղեդիներն ուղեկցել են ոչխարի հոտը, նրանց կախարդական մեղմ հնչյուններով հովիվն իր շուրջն է հավաքել ցրիվ եղած կենդանիներին, ազդարարել տագնապ, ահազանգել գայլերի մոտալուտ հարձակումը և այլն։ Սրինգի ու բլուլի միջոցով հովիվն արտահայտել է նաև իր զգացմունքները` կարոտն ու վիշտը, սերը։ Եվ հովվական մեղեդիներն էլ ստացել են իրենց համապատասխան անունները` «Արոտի մեղեդի», «Հովվի կանչը», «Գառների պար», «Հովվի վիշտը» և այլն։


Դուդուկ

7 հետաքրքրիր փաստեր այն մասին, թե ինչպես դուդուկը հայտնի դարձավ ողջ աշխարհում - BlogNews.am

Դուդուկը պատրաստում են ծիրանի ծառի հատուկ տեսակից, որը միայն Հայաստանում է աճում։ Շատ տարիներ առաջ դուդուկահարներին լուրջ չէին ընդունում դուդուկ նվագելը։ Նրանց արհամարհանքով էին վերաբերվում և հաճախ «զուռնաչի» էին կոչում: Երաժիշտներին «աղջիկ չէին տալիս», քանի որ նրանց լուրջ մարդիկ չէին համարում: Սակայն հետագայում ամեն ինչ փոխվեց: Ուղիղ 50  տարի առաջ հայկական ազգային երաժշտական գործիքը Երևանի պետական կոնսերվատորիայի պարտադիր ծրագրի մեջ էր մտնում: Ներկայիս դրությամբ այնտեղ հատուկ «դուդուկի» ֆակուլտետ գոյություն ունի, որտեղ ուսանել են շատ հայտնի դուդուկահարներ: Մեր օրերում դուդուկի ձայնը կարելի է լսել և՛ օպերաներում, և՛ անգամ հայտնի ֆիլմերի սաունդթրեքներում: Շատ մարդիկ դուդուկի գոյության մասին իմացան «Գլադիատոր» ֆիլմից հետո։


Զուռնա

Amazon.com: Sycamore Zurna in A : Musical Instruments
Այ զուռնան իմ սիրածներից է, որովհետև ունի բարձր ձայն և ծակում է։ Այն պատրաստված է կենդանու կոտոշից և ծիրանի ծառրի փայտից։ Իր զիլ ու սուր, ճչացող ձայնով փոքր-ինչ մոտ է պարկապզուկին, բայց ավելի «ծակող» երանգով՝ այն, ինչով առանձնանում է մյուս բոլոր փողային նվագարաններից։ Զուռնան օգտագործվում է բացօթյա վայրերում, ժողովրդական տոնակատարություններում, հարսանիքներում ու այլ արարողություններում։


Լային նվագարաններ

Թառ

Tar (instrument à cordes)
․․․


Քանոն
ՔԱՆՈՆԸ ՄՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ» | Armlur – Լուրեր Հայաստանից

Քանոնը աղելարային կսմիթային երաժշտական գործիք է։ Քանոնի իրանը կազմում է 30-90 սմ,  այն սեղանաձև է՝ իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան 2/3 — ով լորենու կամ եղևնու փայտից է և 1/3 — ով թաղանթապատ: Թաղանթը փուչիկից է։ Այն պատրաստում էին եզան, այծի, ոչխարի կամ գառան լավ մշակված կաշվից։ Ունի 24 կամ 26 եռակի լարեր։ Այն նվագում են ծնկների վրա՝ ձախ ոտքը աջի վրա դրած՝ մատներին հագցրած մատնոցի մեջ դրած հարիչով։

Ուսումնական ժամերգություն

Ծրագիր

 

Տերունական աղոթք

 

Հայ՛ր մեր,

 

որ յերկինս ես,

 

սուրբ եղիցի անուն  Քո,

 

եկեսցէ արքայութիւն Քո,

 

եղիցին կամք Քո

 

որպէս յերկինս եւ յերկրի:

 

Զհաց մեր հանապազորդ

 

տո՛ւր մեզ այսօր.

 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,

 

որպէս եւ մեք թողումք

 

մերոց պարտապանաց:

 

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,

 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,

 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն

 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

 

Միասնական կատարում

 

Հատվածներ Սուրբ Պատարագից

 

Միասնական կատարում ՝ «Սուրբ Աստված»-խմբավար՝ Մարիամ Մնացականյան

 

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,

որ ծնարր ի հայտնեցար, ողորմեա մեզ:

 

Միասնական կատարում՝ «Հիշեա Տեր»-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

 

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

 

Մարիմին տերունական-Արևելյան դպրոցի հանրակարթական երգչախումբ-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

 

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

 

Առաջի Քո, Տեր, Հազարաց հրեշտակապետք–Քոլեջի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Մարինե Մկրտչյան

 

….. Continue reading »