Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը

Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը: Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 6-ը: Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից:

Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք: Իսկ հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ: Դա չէր խանգարում Միհրդատ Եվպատորի նվաճողական ծրագրին: Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը: Այդ պայմանը բխում էր Տիգրան Մեծի հեռահար շահերից: Բանն այն է, որ Կապադովկիայի տարածքն իր իշխանության տակ վերցնելը կհանգեցներ Հռոմի հետ հակամարտության, որը ձեռնտու չէր Տիգրան Մեծին: Փոխարենը նա նախապատրաստվում էր Պարթևստանի դեմ պատերազմի` պատանդության դիմաց պարթևներին զիջած հայկական հողերի ազատագրելու և Մեծ Հայքին միացնելու համար: Իսկ մեծ պատերազմից առաջ անհրաժեշտ էր երկիրն ապահովել տնտեսական հզոր պաշարներով:

Հայ-պարթևական պատերազմը: Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:

Այսպիսով` հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլ նաև ստեղծեց մի տերություն, գուցե սահմանները հասնում էին մինչև Պարսից ծոց:


Հարցեր և առաջադրանքներ.

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Մեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:
Տիգրան 2-ին չհաջողեց Մեծ Հայքին միացնել Փոքր Հայքին, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին։


2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:
Միհրդատ 6-ը թագավոր էր: Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նրա ծրագիրն էր Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից:


3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինիո՞վ է այն ամրապնդվել:
Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:


4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:


5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարփևական պատերազմը:
Ք.ա.88թ


6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։

Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

Արտաշես 1-ը և հայկական հողերի միավորումը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։ Ք․ա․ 201-190 թթ․ ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ ևս։ Առիթից օգտվել էին նաև այլ պետությունները՝ նվաճելով հայկական մի շարք տարածքներ։

Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքիվ միացնել նաև Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն, չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծը։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններպատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։


Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։
Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։


2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։
Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։


3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։
Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։


4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։
Ք․ա․ 189-160թ։


5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։
Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։


6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։
Վրաստանից, Մարաստանից, Պոնտոսից, Սելևկյան տերությունից հետ գրավեց տարածք և Մեծ Հայքի վերամիավորեցանջատված շրջանները։


7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։
8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Տիգրան 2-ի գահակալումը: ՄԵԾ Հայքի ամբողջականության վերականգնումը

Հայաստանը Արտաշես 1-ի հաջորդների օրոք: Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.): Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:

Արտավազդ 1-ից հետո` մոտ Ք.ա. 115 թվականին, գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք.ա. 95թ.: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և, որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ:

Տիգրան 2-ի գահակալումը: Հայոց պատմության նշանավոր գործիչներից է Տիգրան 2 Մեծը: Նա ծնվել է մոտ Ք.ա. 140 թ.: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան` այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Պարթևական արքունիքում Տիգրանն ուներ պատվավոր դիրք: Նրա դուստրն ամուսնացել է Պարթևստանի արքա Միհրդատ 2-ի հետ: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներին:

Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:

Ծոփքի վերամիավորումը: Գահ բարձրանալուն պես Տիգրան 2-ը (Ք.ա. 95-55 թթ.) սկսեց կատարել բարեփոխումներ` հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական ոլորտին:

Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին: Ծոփքի թագավորությունը շարունակում էր դեռ անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում` Ք.ա. 94 թվականին, Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:


Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞վ և ե՞րբ է թագավորել Մեծ Հայքում Արտաշես 1-ից հետո:
Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.):


2. Ինչու՞ Տիգրան արքայազնը որպես պատանդ ուղարկվեց Պարթևստան:


3. Ո՞վ էր Տիգրան 2-ի հայրը, և ե՞րբ է նա թագավորել:
Արտավազդ 1-ից հետո` մոտ Ք.ա. 115 թվականին, գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք.ա. 95թ.: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և, որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ:


4. Ե՞րբ է թագադրվել Տիգրան 2-ը և որտե՞ղ:
Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգիմինչ այդ անհայտ մի վայրում:


5. Ո՞ր թվականներին է իշխելՏիգրան 2 Մեծը:
(Ք.ա. 95-55 թթ.)


6. Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին:

Արտաշես Առաջինի բարենորոգումները

Վարչական և ռազմական բարեփոխումները։ Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես 1-ը նշանակեց իր մերձավորներին: Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար: Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը` Զարեհ անունով որդուն, հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրատունուն: Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայրՄովսես Խորենացին հիշատակում է որպես «այր իմաստուն և բանաստեղծ»: Մյուս որդուն` Մաժանին, արքան դարձրեց քրմապետ:

Արտաշես 1-ի մյուս բարեփոխումները: Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը: Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու և զինվոր տալու պետությանը: Արտաշեսն արգելեց գյուղացու հողակտորների զավթումը: Նա սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև: Այդ սահմանաքարերի վրա պահպանվել են արամեատառ արձանագրություններ, որոնցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով: Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից:

Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Մովսես Խորենացու բնորոշմամբ` «նրա օրոք Հայոց աշխարհում ոչ մի անմշակ հող չէր մնացել»:

Արտաշես 1-ը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում առկա էր դեռևս Վանի թագավորության շրջանից: Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի և գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ:

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը: Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ.: Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում: Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով: Սիրելի արքային են նվիրված «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» ասքերը: Ըստ Մովսես Խորենացու հաղորդման` նրա հուղարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:


Հարցեր և առաջադրանքներ

1.

Արտաշես Առաջինի բարենորոգումները

Վարչական և ռազմական բարեփոխումները։ Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես 1-ը նշանակեց իր մերձավորներին: Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար: Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը` Զարեհ անունով որդուն, հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրատունուն: Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայրՄովսես Խորենացին հիշատակում է որպես «այր իմաստուն և բանաստեղծ»: Մյուս որդուն` Մաժանին, արքան դարձրեց քրմապետ:

Արտաշես 1-ի մյուս բարեփոխումները: Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը: Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու և զինվոր տալու պետությանը: Արտաշեսն արգելեց գյուղացու հողակտորների զավթումը: Նա սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև: Այդ սահմանաքարերի վրա պահպանվել են արամեատառ արձանագրություններ, որոնցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով: Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից:

Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Մովսես Խորենացու բնորոշմամբ` «նրա օրոք Հայոց աշխարհում ոչ մի անմշակ հող չէր մնացել»:

Արտաշես 1-ը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում առկա էր դեռևս Վանի թագավորության շրջանից: Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի և գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ:

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը: Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ.: Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում: Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով: Սիրելի արքային են նվիրված «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» ասքերը: Ըստ Մովսես Խորենացու հաղորդման` նրա հուղարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրեք Արտաշես 1-ի վարչական և ռազմական բարեփոխումները։
Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:


2. Ինչու՞ Արտաժես 1-ը իրականացրեց հողային բարեփոխում:
Արտաշես 1 սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև:


3. Ի՞նչ տոհմանունով է ներկայանում Արտաշես 1-ը սահմանաքարերի արամեատառ արձանագրություններում:
Երվանդական տոհմանունով:


4. Ուրիշ ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ը,


5. Պատմեք Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման մասին: Ինչու՞ են այն անվանել Հայկական Կարթագեն:


6. Ի՞նչ պատվանուններով է հայտնի Արտաշես 1-ը:
Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով:

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան։

Ուրեմն այսօր 03,22,2024 մենք գնացինք Էրեբունի թանգարան մեր պատմության ուսուցչուհու հետ։ Իմ կարծիքով չարժեր գնալ բայց լավ ժամանակ անցկացրեցի։ Շարժվելով առաջ ֆոտոներ էին նկարում մեր դասարանցու հետ, որովհետև գնում է ուրիշ երկիր և չի վերադառնալու։ Հետո ուշանում էին ու վազելով գնացինք երթուղային։ Երթուղայինում մեր դասարանի եկողների տրամադրությունը փոխվեց, որովհետև գնում էինք ուրիշ դասարանի հետ բայց լավ ինչ անեմ։ Նաև ես նստել էի չորս հոգով երկու հոգանոց նստարանի վրա գոնե տժում էինք։ Երբ հասանք ընդեղ թանգարնում արդեն խմբեր կային, որի պատճառով առաջինը ԱՍՏԻՃԱՆԵՐՈՎ ՓՈՔՐԻԿ ԲԼՈՒՐ բարձրացանք։ Հետաքրքիր և ցուրտ էր վերևում։ Հետո իջանք ու մի 10 րոպե դրսում սպասեցինք մինչև մտանք թանգարան։ Թանգարանում սովորեցինք մեծ Հայքի և Էրեբունու մասին։ Ես լավ չլսեցի բայց մեզ ցույց տվեցին այդ մասերում գտնված իրեր օրինակ` զարդեր, ափսեներ և այլն։ Հետո թանգարանից հետո վերադարձանք դպրոց ու բոլորս մի քիչ դրոշակ խաղալուց հետո գնացինք տուն։

 

Վերջ։ Շնորհակալություն կարդալու համար։)

(⁠◍⁠•⁠ᴗ⁠•⁠◍⁠)

Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա աշխարհակալությունը բաժանվեց մի քանի մասի։ Դրանցից ամենախոշորը Հայաստանին հարավից սահմանակից Սելևկյան տերությունն էր։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում։ Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս (ՇամԵրվանդականը կառուցե Կոմմագենեի կենտրոն Սամոսատ (Շամշատ) քաղաքը։ Նա հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին արքայական դրամներն են։ Ավելի վաղ դրամներ էին հատել Երվանդ 2-ը և Տիրիբազը, որոնք սակայն ոչ թե անկախ արքաներ, այլ Աքեմենյան տերության հայ սատրապներն էին։

Ք․ա․ 240-ական թթ․ Շամին հաջորդեց նրա որդի Արշամը, որը կառուցեց Արշամաշատ քաղաքը Ծոփքում։ Արշամի մասին տեղեկանում ենք, որ նա այնքան հզոր էր, որ կարողացել էր ապաստան տալ Սելևկյան տերության դեմ ապստամբած նրա եղբորը։

Մեծ Հայքի Հայկազունի Երվանդականների թագավորության անկումը։ Ք․ա․ 3-րդ դարի վերջի Հայաստանը թուլացել էր։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյանների վաղեմի ծրագրի իրականացման համար, ինչին նպաստեց նաև հայերի ներքին պառակտվածությունը։ Ք․ա․ 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։ Դրանով Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ (ստրատեգոսներ)։ Այդ վիճակը շարունակվեց մինչև Ք․ա․ 190 թվականը։


Հարցեր և առաջադրանքներ

1․ Ներկայացրեք Հայաստանի վիճակը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։
Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։


2․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։ Նրա դեմ պայքարում որն էր հայերի հաջողության գլխավոր պատճառը։
Սելևկյան տերությունն է։


3․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։


4․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։
Ք․ա․ մոտ 220-201 թթ։


5․ Ո՞մ զորքերը տապալեցին Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային։ Ո՞վքեր էին գլխավորում այդ զորքերը։
Անտիոքոս 3-ի


6․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։
Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ։

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը: Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը: Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը:

Ք.ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331թ. Գավգամելայի մոտ: Դարեհ 3-ը պարտվեց և դիմեց փախուստի: Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց:

Հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցում էին Գավգամելայի ճակատամարտին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ 3-ը, իսկ Փոքր Հայքինը` Միթրաուստեսը: Հայկական զորքերը հերոսաբար կռվեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան: Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 2-3 տարի անց, երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում: Դրանից հետո Ալեքսանդրը դեպի Հայաստան զորք ուղարկելու փորձ չարեց և խուսափեց հայերի հետ նոր բախումից:

Դարեհ 3-ի սպանությունից հետո Մակեդոնացին շարունակեց իր արշավանքը դեպի Միջին Ասիա և Հնդկաստան` ստեղծելով մի մեծ աշխարհակալություն: Դրա մայրաքաղաք հռչակվեց Բաբելոնը: Ալեքսանդրը մահացավ Ք.ա. 323թ.` 33 տարեկան հասակում: Նրա արշավանքներով Առաջավոր Ասիայում սկզբնավորվել է հունականության`հելլենիզմի դարաշրջանը: Հայաստանն այդ դարաշրջան մտավ լիակատար անկախությամբ:

Ալեքսանդրի վեպն ու Հայաստանը: Ալեքսանդր Մակեդոնացու մասին առասպելներ էին ստեղծվել դեռևս նրա կենդանության օրոք: Ք.ա. 240թ. առաջին անգամ հունարենով գրվեց Ալեքսանդրի վեպը: Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնել անմահության, որի համար ճանապարհ է բռնում «հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի»: Հատկանշական է, որ դրանից 2000 տարի առաջ գրի առնված շումերական «Գիգլամեշ» էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհը դեպի Արատտա, այսինքն` Հայաստան:

Փաստորեն երբեև Հայաստան չմտած Ալեքսանդրը վիպական ավանդության մեջ բռնում է Հայաստանի ճանապարհը:Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ավանդույթներում մեր երկիրը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:


Հարցեր և առաջադրանքներ.

1. Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին:
Ալեքսանդր Մակեդոնացին Մակեդոնիայի արքա էր։


2. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը և ովքեր էին հայկական զորքերի հրամանատարները: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին նրանք ճակատամարտից հետո:


3. Ի՞նչ վախճան ունեցավ Ալեքսանդրի զորքի միակ հարձակումը դեպի Հայաստան:
Հայաստնը այդ ժամանակներում շատ ուժեղ էր և ամենահզոր պետություններից մեկն էր։ Դրա պատճառով էլ Մակեդոնիայի զորքերը ընդհամենը 1 անգամ են հարձակվել մեր երկրի վրա։


4. Հայաստանին վերաբերող ի՞նչ տեղեկություններ կան Ալեքսանդրի վեպում:
Վեպում ասվում էր, որ մեր երկիրը իսկական դրախտ էր և, որի ակունքն է Եփրատը ու Տիգրիսը։

Պատմության ինգնաստուգում

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը
Հայրենիքը նշանակում է երբ ինչ որ ժողովուրդ հավաքվում է ինչ որ տեղ և ստեղծում մշակույթ։


2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները
Աղձնիք, Այրարատ, Արցախ, Բարձր Հայք, Գուգարք, Ծոփք, Կորճայք, Մոկք, Ուտիք, Պարսկահայք, Սյունիք, Վասպուրական, Տայք, Տուրուբերան, Փայտակարան


3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները
Մեծ Հայք — 300․000 կմ²
Փոքր հայք — 80․000 կմ²


4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը
Բզնունյաց ծով։


5․ Ո՞րն է հայերի հայրենիքը
Հայաստանն է։


6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում
Քարի դարը սկզբնավորվել է 2.5-3 միլիոն տարի առաջ և բաժանվում է երեք փուլերի՝ հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։


7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին
Հայտնի է Սուրբ խաչ եկեղեցու միջոցով։


8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր
Որովհետև մենք ունենք լեռնաշխարհ և լիքը սարեր/լեռներ։


9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը
Արմենիա և վրացիները՝ Սոմխեթի։


10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ
Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ շատ մեծ է և կարևոր։ Ք․ ա․ 3-2 հազարամյակներում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ։ Բայց դրանցից ոչ մեկը չէր ընդգրկում ամբողջ լեռնաշխարհի տարածքը և Վանի թագավորությունը եղավ առաջին թագավորությունը, որ ընդգրկում էր ամբողջ լեռնաշխարհի տարածքը։ Նաև Վանի թագավորության ժամանակ՝ Արգիշտի I-ի օրոք հիմնադրվեց Էրեբունի-Երևան մայրաքաղաքը։


11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները
Հարավում Հայկական Տավրոսը, հյուսիս արևմուտքում՝ Պոնտոսի լեռները, հյուսիսում՝ Կուր գետը, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը։


12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը
Կիլիկյան Հայաստանը գտնվել է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում։


13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները


14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը
Տաճարը թալանեց Սարգոն 2-րդը։


15․ Ի՞նչ է Միջնաշխարհը
Միջնաշխարհը Լեռնաշխարհի կետնրոնական մասն է։


16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին
Թեյշեբաինի քաղաքը կառուցել է Ռուսա 2 արքան։ Այն գտնվում է ներկայիս Երևանի տարածքում։ Քաղաքը նաև ունի այլ անվանում՝ Կարմիր բլուր։ Քաղաքը նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։


17․ Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը
Ամենաբարձր լեռը Արարատն է, բարձրությունը՝ 5165 մ, իսկ ներկայիս պահին հայաստանում գտնվող ամենաբարձրը Արագածն է 4090մ բարձրությամբ։


18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը
Հովանավոր աստվածը Հայկն էր։


19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը
Վանի թագավորությունը պայքարել է սկյութական ցեղերի դեմ։


20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը
Հայերը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին։


21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը
Էրիմենան։


22․ Ի՞նչ է «Ոսկե եռանյունին»


23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»
«Շամիրամի ջրանցքը» կառուցել է Մենուա արքան։


24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ


25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը
Արգիշտի 1-ը գահակալել է Ք․ա․ 786-764 թվականներին։


26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը
Այրարատ, Գուգարք, Սյունիք, Ուտիք


27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը
Կրակը գտնվել էր Քարի դարի ժամանակ։


28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը
ՀՀ ամենաբարձր գագաթը դա Արագածն է, բարձրությունը՝ 4090մ։


29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը
30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը
31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր
32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը
33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին
34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը
35․ Ի՞նչ է Շանիդարը
36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը
37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան
38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը
39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին
40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը
41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը
42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը
43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը
44․ Ո՞րն է հայոց մայր գետը
45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին
46․ Ո՞ր թվականին է գահակալել Մենուա արքան
47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը
48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օրոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա
49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը
50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը

Հայկազունիների նոր թագավորությունը Ք.ա. 7-6 դարերում

Պարույր նահապետը` հայոց թագավոր: Ինչպես արդեն ասվել է, Ք.ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշպարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը: Ք.ա. 9-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշպանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր:

Ըստ Մովսես Խորենացու` Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք.ա. 681 թվականին առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին:

Ք.ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույրի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը: Պարույրը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ` ընդդեմ Ասորեստանի: Ք.ա. 612 թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր:

Երվանդ առաջին Սակավակյաց: Ք.ա. 580-570-ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ առաջին Սակավակյացը: Վերջինիս անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդունի կամ Երվանդական:

Երվանդ Սակավակյացն ուներ 40.000 հետևակ և 8000 հեծյալ զորք: Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, հարավում`Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում` Կապադովկիա: Այսպես ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը:

Տիգրան 1 Երվանդյան: Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին` Տիգրան 1 Երվանդյանը (Ք.ա. 570-525 թթ.): Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով:

Ք.ա. 550 թ. Տիգրան 1-ը աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին` տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս արշավել էր Հայաստանի դեմ: Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհակալ տերություններից ամենամեծն էր (հայտնի դարձել Աքեմենյան տերություն անունով): Վերջինիս սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան:

Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր Տիգրան 1-ը: Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա: Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո` մինչև Ք.ա. 522 թ.:

Տիգրան Երվանդյանին հաջորդեց նրա ավագ որդի Վահագնը: Նրան անվանակոչել էին ի պատիվ ռազմի և քաջության աստված Վահագնի:


Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է հաղորդում Մովսես Խորենացին Սկայորդու մասին:
Ըստ Մովսես Խորենացու` Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում:


2. Ո՞վ է Պարույր Հայկազունին:
Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։


3. Ներկայացրեք նրա գործունեությունը:
Ում գործողություները։


4. Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը: Ինչու՞:
Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդունի կամ Երվանդական։ Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, հարավում`Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում` Կապադովկիա: Այսպես ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը:


5. Նկարագրեք Երվանդ Սակավակյացի գործունեությունը:
Երվանդ Սակավակյացն ուներ 40.000 հետևակ և 8000 հեծյալ զորք: Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր:


6. Ե՞րբ է գահակալել Տիգրան 1 Երվանդյանը: Ինչու՞ նա օգնեց Կյուրոս Մեծին:
Տիգրան 1 Երվանդյանը գահակալել է (Ք.ա. 570-525 թթ.): Ք.ա. 550 թ. Տիգրան 1-ը աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին` տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս արշավել էր Հայաստանի դեմ:


7. Ինչպե՞ս է բնութագրում Հայոց պատմահայրը Տիգրան Երվանդյանին: Ներկայացրեք նրա թագավորության սահմանները:

Համահայկական առաջին թագավորության անկումը

Վանի թագավորության թուլացումն ու անկումը։ Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։ Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։ Սարդուրի 3-ից հետո իշխել է նրա որդի Սարդուրի 4-ը, որի գահակալման դեպքերի մասին մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ։

Համեմատաբար լուսաբանված է Ռուսա 3-րդի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը։ Նրա թողած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջանների և Արարատյան դաշտի հնավայրերում։ Դա ցույց է տալիս նաև, որ նրա օրոք պետության սահմանները նեղացել էին՝ ընդգրկելով Վանա լճի ավազանն ու Արարատյան դաշտը։

Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։

Թե երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորությունը, ստույգ հայտնի չէ։ Վանի արքայատոհմից անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների՝ հավանաբար պալատական հեղաշրջման ճանապարհով։ Դա տեղի է ունեցել մինչև Ք․ա․ 609 թվականը։

Ք․ա․ 7-րդ դարում Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան մասում ձևավորվել էր հայկական նոր մեծ իշխանապետություն՝ Հայկազունի Սկայորդու գլխավորությամբ։ Նրա որդի Պարույր Հայկազունին էլ Ք․ա․ 612 թ․ հռչակեց նոր թագավորություն։

Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։ Ինչպես գիտենք, Ք․ա․ 3-2 հազարամյակներում Հայաստանի տարածքում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ։ Դրանցից ոչ մեկը, սակայն, չէր ընդգրկում ամբողջ լեռնաշխարհի տարածքը։ Այլ կերպ ասած՝ դեռևս չկային համահայկական թագավորություններ։ Եվ այդ կարևոր խնդիրն իրականացրեց Վանի թագավորությունը՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։ Հայ ժողովուրդը՝ որպես լիակատար ընդհանրություն, իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք։

Ստեղծվեց հսկայական մշակութային ժառանգություն, որը հետագա դարերի ընթացքում շարունակեց զարգանալ։ Ի վերջո՝ Վանի թագավորության ժամանակ հիմնվեց համայն հայության ներկայիս մայրաքաղաքը՝ Էրեբունի-Երևանը։


Հարցեր և առաջադրանքներ

1․ Հյուսիսից արշավող ի՞նչ ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը։
Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։


2․ Ե՞րբ է Սարդուրի 3-ը հիշատակվում ասորեստանյան արձանագրություններում։
Սարդուրի 3-ը հիշատակվում ասորեստանյան արձանագրություններում Ք․ա․ 643թ։


3․ Ո՞վքեր էին Վանի թագավորության վերջին հայտնի արքաները։
Վերջին ամենա հայտնի արքան կարծես Ռուսա 3-րդն էր։


4․ Ե՞րբ է անկում ապրել Վանի թագավորությունը։
Հայտնի չե։


5․ Ներկայացրեք Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։
Վանի թագավորությունը մեր երկրի պատմության համար կարևոր է, որովհետև մենք գրավեցինք լիքը տեղ և ուժեղացանք։