Ամպերի երկրի բժիշկը


Մի օր Գալաքս անունով մի աղջիկ խաղում էր իր ընկերուհիների հետ։ Երբ իր ընկերուհիները գնացին տուն, ճոճոնակի վրա ինչ որ ծակ հայտնվեց։ Գալաքսը մտավ այդ ծակի մեջ և տեսավ, որ հայտնվել է ամպի երկրում։ Ճիշտ է, որ նա լսել ու երազել էր այդ երկրի մասին, բայց ոչ ոք չէր եղել այդտեղ և նա չգիտեր դա իսկակա՞ն է, թե՞ ոչ։ Գալաքսը սկսեց շրջել այդ երկիրը,  բոլորին բարևելով և հարցնելով թե ո՞նց են, ի՞նչ են անում։ Բոլորը պատասխանում էին ամպ, ամպ, ամպ, ամպ, ամպ, ամպ․․․։
Բարևելուց մեկը իրեն պատասխանեց․
— Եվրաբ։
Գալաքսը հարցրեց․
— Ո՞նց ես։
Ամպը պատասխանեց․
— վալ։
Գալաքսը հասկացավ, որ այդ ամպը թարս է խոսում։ Դրա համար էլ ամպին վերցրեց, թափ թվեց և ամպը սկսեց նորից ամպ խոսել։ Եվ այդպես էլ բացվեց թարս ամպերի պոլիկլինիկա, որտեղ Գալաքսը բոլոր թարս խոսող ամպերին թափ էր տալիս և բուժում։

Եթե ուզու՞մ եք իմանալ նա ոնց վերադարձավ։ Ասեմ ։ Այն սկզբի ամպը, որ թարս էր խոսում, երբ նա ուղղվեց Գալաքսին վզնոց տվեց, որ երբ ուզի կարողանա գնալ ամպերի երկիր և կարողանա շարունակի բուժել թարս խոսող ամպերին։

Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակն

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:
Continue reading »