Գիտունիկ լուսինը

Լինում է չի լինում մի լուսին։ Այդ լուսինը շատ — շատ տարբեր էր իր ընկերներից և դրանից նա շատ էր նեղվում։ Հետո նա մտածեց, որ եթե նա լավ սովորի կնմանվի իր ընկերներին։ Այդպիսով սկսեց շատ սովորել։ Դրանից հետո նա լավ գիտեր մաթեմատիկա և գրել և նաև կարդալ։ Մի քանի օր անցավ և նա ավելի և ավելի սկսեց սովորել ու իմանալ, բայց նա տեսավ, որ նա իր ընկերներին ոչնչով չէր նմանվում։ Մի օր էլ նա մի գիրք գտավ, որի մեջ գրված էր «Եթե դու մյուսներից տարբեր ես չի նշանակում լավը չես։» Դրանից նա սկսեց լացել, քանի որ իր ընկերների հետ խաղալու և ուրախանալու փոխարեն նա սովորում էր և փորձում էր նրանց նմանվել, բայց պարզվեց որ մեկ է նրանց չի նմանվելու։ Սրբեց իր արցունքները և որոշեց այլևս իրենց չնմանվել այլ ուղղակի լավը լինել և ամենախելացին։ Այդ օրվանից հետո, բոլորը նրան անվանեցին «Գիտունիկ լուսին» և նա գնալով երկիրը լավացնում էր։

Ինչպես դարձա սեբաստացի?

ի՞նչպես դարձա սեբաստացի։

Իմ զարմիկները, որոնք ինձնից մեծ են, արդեն հաճախում էին Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Արևմտյան դպրոցը։ Երբ իմ հերթն էր դպրոց գնալու ես  և իմ մայրիկը գնացինք մոտիկից դպրոցի հետ ծանոթանալու։ Շրջեցինք մասնաշենքով, տեսանք լողավազանն ու ագարակը, բույսերն ու կենդանիները և ավելի լավ հասկացանք թե ի՞նչպես են սովորեցնում Մխիթար Սեբաստացիում։ Հետո մի 2 շաբաթ անցավ և ես հաճախեցի դպրոց։ Լավ ծանոթացա ամեն ինչին։ Ընկերացա նոր երեխաների հետ, գնացի լողավազան, ագարակ, կավագործության և այլն։ Սովորեցի հայկական ավանդական երգեր, պարեր, տոներ (Թթուդրիկ, Զատիկ, Բարեկենդան, Լավաշթխիկ)։ Եվ այսպես դարձա Սեբաստացի։ 

Ինչո՞ւ ինձ համար ընտրեցին այս դպրոցը։

Իմ մայրիկը այս հարցին պատասխանեց այսպես․
-Քանի որ մեզ դուր էր գալիս Կրթահամալիրում ուսուցման եղանակը, որը սովորեցնում էր ազատ մտածել, ստեղծագործել և ստեղծարար մտածողություն ձեռք բերել, ճանաչել սեփական ժողովրդի մշակույթը, օգտագործել բարձրագույն տեխնոլոգիաները ուսուցման ընթացքում, սիրել բնությունն ու կենդանիներին։ Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ դպրոցը նաև ներառական կրթությամբ էր զբաղվում և այստեղ էին հաճախում ամենատարբեր համայնքներից ու ընտանիքներից երեխաներ։

Ջեկոյի արկածները

Լինում է չի լինում Ջեկո անունով մի շունիկ։ Մի օր Ջեկոյի տերը որոշում է գնալ պատմության թանգարան և շնիկին էլ իր հետ տանում։ Քանի որ Ջեկոն փոքրիկ շնիկ էր նրա տերը նրան իր պայուսակում է պահում։ Այդպես նրանք մտնում են թանգարան։ Շրջում են թանգարանով և այդ ընթացքում Ջեկոն իրեն հանգիստ է պահում։ Հետո նրանք հասնում են դինոզավրերի ցուցասրահը։ Այստեղ Ջեկոն նկատում է կանգնեցրած դինոզավրի կմախքը։ Քանի որ շնիկները ոսկոր շատ են սիրում և Ջեկոն էլ շնիկ էր, նա ուրախացած պայուսակից դուրս ցատկեց, վազեց դեպի կմախքը և  դինոզավրի ոտքի ոսկորներից մեկը քաշեց որ տանի։ Բայց երբ ոսկորը տեղից հանեց, ամբողջ կմախքը աղմուկով թափվեց գետնին։ Բոլոր այցելուները և թանգարանի պահակներն ու վարիչները վազեցին տեսնելու այդ ի՞նչ աղմուկ էր։ Ջեկոն վախեցած շուտ վազեց և  հետ ցատկեց իր պայուսակի մեջ։ Այս ամբողջ ընթացքում Ջեկոյի տերը չնկատեց, որ Ջեկոն դուրս էր եկել իր պայուսակից և չարաճճիություն էր արել։ Քանի որ թանգարանի այցելուները և պահակները նույնպես չէին տեսել Ջեկոյին, ոչ ոք այդպես էլ չհասկացավ ի՞նչ եղավ դինոզավրին որ այդպես թափվեց։ Իսկ Ջեկոն որոշեց այլևս թանագարան չգնալ։