Սովորողի ամփոփիչ հաշվետվություն. նախագիծ բնագիտություն

1. Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲԱԺԻՆ


2. Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Կիվիի (կենդանի) մասին

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել

 

Ինքնաստուգում

1. Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։
Հյուսիսում — Վրաստան
Արևելքում — Ադրբեջան
Հարավում — Իրան
Հարավ — արևմուտքում Ադրբեջան
Արևմուտքում — Թուրքիա։


2․ Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։
Շիրակ — Գյումրի
Սյունիք — Կապան
Արարատ — Արտաշատ
Վայոց ձոր — Եղեգնաձոր
Արմավիր — Արմավիր
Գեղարքունիք — Գավառ
Կոտայք — Հրազդան
Լոռի — Վանաձոր
Տավուշ — Իջևան
Արագածոտն — Աշտարակ


3․ Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։
Ախուրյան 186 կմ


4․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։
Արագած 4090 մ


5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։
Կոտայք


6. Ո՞րն է ամենամեծ մարզը։
Գեղարքունիկ


7. Ո՞րն է ամենափոքր մարզը։
Արմավիր


8․ Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։
Արարատ


9․ Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։
Արմավիր


10․ Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։
Արագածոտն, Կոտայք, Արարատ, Արմավիր


11․ Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։
Արաքս գետ


12․ Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։
Սյունիք


13․ Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։
Լոռի, Տավուշ, Շիրակ


14․ Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։
Արփա — Վայոց ձոր =)


15․ Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։
Արգիշտի առաջինի կողմից․․․․


16․ Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։
Գյումրին Հայաստանի հայրաքաղաքն է։ Այն կոչվել է Կումայրի, Լենինական, Ալեքսանդրապոլ և այլն։


17․ Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։
Տրդատ 3-րդի օրոք 301 թվականին։


18․ Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։
Հայաստանում Քրիստոնեությունը տարածել։


19․ Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։
Արատես, խոր վիրապ և այլն։


20. Տեղադրիր երրորդ ուսումնական շրջանի հաշվետվության հղումը։
երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն Հայրենագիտության


21․ Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։
ԱՅՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈ


22․ Շնորհակալություն։
Խնդրեմ 😘

 

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞:Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:

— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա~յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

Առաջադրանքներ

1.Փորձի՛ր <Չ> -ով սկսվող երկրի բառարան ստեղծել, որտեղ գրված կլինեն այդ երկրում գոյություն ունեցող իրերը և դրանց նշանակությունը։
չանձեռոցիկ — երբ ուզում ես քեզ մաքրես կեղտոտում է, իսկ երբ ուզում ես քեզ կեղտոտես մաքրում է։
չշոր — երբ ուզում ես հագնես չի անհետանում է, իսկ երբ չես ուզում հագնես կպնում է մարմնիտ։
չծաղիկ — հոտ ես քաշում քիթդ կորում է։


2․ Ինքդ ո՞ր երկրում կուզեիր հայտնվել։ Ի՞նչ կանեիր, եթե հանկարծ երազանքդ կատարվեր։
Ես կուզեի հայտնվեյ մի երկրում որտեղ ամեն օր գա անձրև տարբեր բաների։


3․ Տեքստից առանձնացրո՛ւ ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն։
— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Դո՛ւրս գրիր հրամայական և բաչականչական հնչերանգ ունեցող նախադասությունները։

Հիմա ի՛նքդ փորձիր նմանատիպ հեքիաթ հորինել։

Կիվիի (կենդանի) մասին

Kiwi - Free animals icons

Կիվիները տարածված են Նոր Զելանդիայի Ստյուարտ կղզում։ Կիվիների տեսակներից հայտնի է երեք տեսակ։

Կիվիների թևերը շատ փոքր են և փափուկ և փետուրներ չեն երևում, այդ պատճառով նրան անվանում են «ապտերիքս»։ Կիվիի քթանցքերը տեղադրված են կտուցի ծայրին մնացած բոլոր թռչուններինը կտուցի հիմքի մոտ են։ Կվիի աչքերը շատ մանր են, տեսողությունը թույլ է։

Կիվին որսում է որդեր, փափկամարմիններ, միջատներ։ Կիվին նաև ռեկորդակիր է. ձվի չափերը կազմում են մարմնի զանգվածի 15 %-ը։

Կիվիները ունեն գիշերային կյանք, ցերեկը թաքնվում են խիտ թփուտներում։ Կիվիների թվաքանակը խիստ նվազել է, և գտնվում են պաշտպանության տակ (շուտով կարմիր գրքում)։ Կիվին պատկերված է Նոր Զելանդիայի զինանշանի վրա։

Աղբյուր — https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%BE%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80

Թատերական (անգլիական) այգի

Երևանում առաջին հասարակական այգին էր, միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։

Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։

1920-ականներին այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։ 1938 թվականին այգու տարածքում կառուցվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը։


Պատմություն

Այգու տարածքը ի սկզբանե եղել է Երանում գտնվող ստորգետնյա աղբյուրներով հարուստ տարածք։ Գետնի տակից բխող առատ ջուրը ծառերի տակ կուտակվելով լճանում և ճահճային տարածքի էր վերածվում։ 1879 թվականին Երևանի նորանշանակ գլխավոր բժիշկ Լևոն Տիգրանյանն այգու վիճակը մալարիայի համաճարակի հիմական պատճառը համարելով՝ իշխանության ուշադրությունը հրավիրել է այգու և շրջակա տարածքների բարձիթողի վիճակի, այգին լճացած ջրերից մաքրելու անհրաժեշտության վրա։

Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։ 1895 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։

Առաջին հանրապետության ժամանակ «Անգլիական այգին» նորից անխնամ մնաց։ Հետո խորհրդային կարգեր հաստատվեցին, և «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի։ Գլխավոր ծառուղու աջ կողմում թաղվեցին 1920 թ. բոլշեւիկյան մայիսյան ապստամբության ղեկավարները, իսկ 1921 թվականին այգում իր գերեզմանը գտավ զինկոմ Լիպարիտ Մխչյանը, որի մասին Եղիշե Չարենցը գրեց իր պատմական բալլադը՝ «Իմ ընկեր Լիպոն»։ Այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։ 1938 թվականին այգու տարածքում կառուցվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը։

Այգու տարածքում է գտնվել «Մասիս» ռեստորանը (ներկայումս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն)։ Այգու մուտքի մոտ գտնվում է «Ծիծեռնակ» սրճարանը։ Այգում տեղադրված են Գաբրիել Սունդուկյանի, նրա ստեղծած կերպար Պեպոյի, ջրավաճառ պատանու արձանները։ 2000 թվականին «Բյուրակն» ՍՊԸ-ն 99 տարի ժամկետով վարձակալել է Անգլիական այգու տարածքը։