Իմ ընտանիքի սովորույթները

Բարև բոլորին 🤗

Մեր ընտանիքը ունի մի քանի սովորույթ։

1) Movie night (կինո գիշեր)
Ամեն ուրբաթ, երբ դպրոցից գալիս ենք, մեր դասեր ավարտելուց հետո ընտանիքով նստում ենք և կինո ենք նայում ու հոթ դոգ\պիցցա\ադի բուդի ուտում։

2) — Waffle day (վաֆլի օր)
Ամեն կիրակի առավոտյան մենք նախաճաշում ենք մեր սարքած վաֆլներով վրան դնում նուտելա, կարագ, մեղր և մրգեր։ Սարքում ենք կամ ես, կամ հայրիկս կամ էլ մայրիկս։

3) — Սուրբ ծննդյան ճրագալույց
Ամեն հունվարի 5 մեր ողջ ընտանիքը (մորքուր, հորեղբայր, զարմիկներ և այլն) հավաքվում է տատիկիս տուն և միասին նշում ենք Սուրբ ծննդյան ճրագալույցը ։

4) — Զատիկի ճրագալույց
Ամեն Զատիկի ճրագալույց գնում ենք (մորքուր, հորեղբայր, զարմիկներ և այլն) տատիկի և պապիկի տուն և ընտանյոք Զատիկի ճրագալույցը նշում։

5)
Մեր ընտանիքի անդամների ծննդյան տարեդարձի տորթերը  պարտադիր  տատիկս է պատրատում ես էլ եմ ուզում այսպիսի տաղանդ ունենալ։ Ես էլ օգնում եմ ։)

Վերջ։)
Հուսամ դուք էլ ունեք հետաքրքիր սովորույթներ։🤔
Ցտեսություն։ 🖐🏻

Ուսումնական առաջին շրջանի ձեռքբերումների հաշվետվություն


Բարև, ես Աստղիկն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ես հիմա կպատմեմ, թե ինչ եմ սովորել այս սեպտեմբերի մեկից մինչև այսօր։ Այս ուսումնական շրջանում ավելի վարժ եմ սովորել բլոգս վարել։

Մայրենի
Ավելի լավ եմ հասկացել բառը, դրա կազմությունն ու տեսակները, նախադասությունն իր գլխավոր անդամներով և տարբեր նախադասությունների (ընդարձակ, համառոտ, պատմողական, հարցական , բացականչական)  կազմությունն եւ նրանց ճիշտ օգտագործումը։ Մասնակցել եմ «իմ դպրոցի միջավայրը» , նախագծին,  նոր բանաստեղծություններ սովորել, օրինակ՝ «Գետակի վրա», «Մշուշների շղարշի տակ» և այլն։

Մաթեմատիկա
Սովորել եմ և կրկնել օրինակ՝ Google drive- ով աշխատել, Google forms- ով ֆլեշմոբ կազմել, պատիկը, մնացորդով բաժանել, թերի քանորդը և այլն։

Հայրենագիտություն
Հայրենագիտությունը իմ սիրած առարկան է և շատ բան եմ սովորել օրինակ՝ Ավանդույթներն ու սովորույթները, Դիցաբանությունն ու առասպելներ, Մեր անցյալն ու ներկան, Հայկն ու Բելը, ՀՀ հարևան պետություները, ՀՀ մարզեր մարզկենտրոներ և գրել եմ Իմ ընտնիքի սովորույթները Մատենադարանի մասին, Իմ բնակավայրըիմ տոհմածառը, ԻՄ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԵՐԸ 2021- ում,  և թե ծագումով որտե՞ղից եմ։ Ճամփորդել եմ Արատես, Մատենադարան և Թեժառույկ վանք։ Մասնակցել եմ Հայկական ավանդական ուտեստների մասին նախագծին պատրաստել եմ մեղրի բիորեկներ։

Բնագիտություն
Բնագիտություն սովորել եմ՝ 6 մայրցամաքները Եվրասյան, Ամերիկան (Հյուսիսային և Հարավային), Աֆրիկա, Ավստրալիա (Ավստրալյայի հայտնագործումը), ճանապարորդություներ Աֆրիկայով և այլ։ Կատարել եմ բնագիտական փորձեր, մասնակցել եմ իմ բույսը և սերմնացան նախագծերին, մի փորձ ես մի փորձ դու և սովորել եմ մեր հողի մասին։

Իմ ձեռքբերումներից էր նաև աշնան վերջին Արատեսի ճամբար գնալը, որտեղ շատ կարևոր բաներ սովորեցի իմ մասին, իմ ընկերների և իմ շրջապատի մասին։

Հաշվետվություն

Բարև, իմ անունն և ազգանունը՝ Աստղիկ Մեղրունի է:

Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի» դպրոցում

Ես սովորում եմ Արևմտյան դպրոցում 3.3 դասարանում:

Սա իմ բլոգն է:

Ես ո՞նց դարձա սեբաստացի 

Ես պատմում եմ իմ մասին , Ես նախագծի շրջանակներում:

Իմ բլոգը բացվել է՝ հունիսին:

Իմ ընտրության գործունեությունը՝ կերպարվեստ:

Լրացուցիչ կրթությունս՝ ռուսերեն և կավագործություն:

Մասնակցել եմ՝

  • Մայրենիյի ֆլեշմոբին՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր
  • Մաթեմատիկայի ֆլեշմոբին՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր
  • Անգլերենի ֆլեշմոբին՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր

Սեպտեմբեր ամսից յուրացրած ծրագրեր՝  աշխատել ենք Word ֆայլով Power Point — ով և Paint — ով:

Իմ հետաքրքիր ճամփորդությունը՝ ես բարձունք եմ հաղթահարել,

նայև իմ ամառն եմ քնարկել, որը հետաքրքիր էր շատ,

մի հատ հետաքրքիր նկար եմ սարքել կոլաժային տեխնիկայով:

Հետաքրքիր փաստեր եմ գրել կապույտ ջեյի մասին:

Ես նաև ընթերցել եմ  «Աթաբեկ Խնկոյանի հեքիաթները» օրինակ՝ «Խխունջն ու սունկը»:

Ես՝ իմ մասին

Բարև ես Աստղիկն եմ։ Ես 10 տարեկան եմ և սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Միջին դպրոցի 6-րդ դասարանում։
Ես շատ սիրելի ընտանիք ունեմ։ Ունեմ քույրիկ, եղբայր, մայրիկ և հայրիկ։ Ունեմ նաև տատիկներ, պապիկ, մորաքույրներ, հորեղբայր և լիքը զարմիկներ։ Continue reading »