Հ․ Թումանյան «Խոսող ձուկը»

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.

-— Տեր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

Continue reading »

Ճամփորդություն դեպի թատրոն


Մենք Փետրվարի 19- ին նստեցինք երթուղային ու գնացինք դեպի Մհեր Մկրտչյանի անվան թատրոն։ Ճանապարհին մենք տեսանք Վահագն Վիշապաքաղի արձանը, Ռուսական եկեղեցին, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը, Երևանի Քաղաքապետարանը, ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատները և Երևանյան լիճը։ Թատրոնում դիտեցինք Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» ու «Շունն ու կատուն» հեքիաթների խառնուրդ՝  «Մի կաթիլ հեքիաթ» ներկայացումը։ Շատ հետաքրքիր էր ու նվիրված էր Հովհաննես պապիկի ծննդյան տարեդարձին։ Թատրոնում մեզ տվեցին գունավոր փուչիկներ որը մեկը մյուսի հետևից պայթեցին։🤣

Շնորհակալություն ընկեր Վարսիկ, որ մեզ տարեցիք թատրոն։

My family

Hello I am Astghik. I am 8 years old. I am a schoolgirl. I like art, swimming, singing, dancing, learning, math and being with my friends. I have a mom, dad, brother, sister, three aunts, three uncles, two grandmothers, a grandfather and a lot of cousins and second cousins. My moms name is Nairi she is 41 years old my dads name is Gabriel he is 38 years old my brothrs name is Galeh he is 6 years old my sisters name is Zabel she is 4 years old. This is my family I love them very much.

«Անբան Կիկոսը»

Լինում է, չի լինում, մի գյուղացի մարդ է լինում։ Նա ունենում է երեք աղջիկ։ Մի օր ես մարդը դաշտում աշխատելիս է լինում և շատ է ծարավում։ Խնդրում է իր մեծ աղջկանը աղբյուրից ջուր բերի։ Աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրի մոտ։ Այնտեղ մի հսկա ծառ է լինում։ Մեծ աղջիկը նստում է հսկա ծառի տակ ու սկսում միտք անել․
— Բա որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս։ Կիկոսը բարձրանա ես հսկա ծառը և վեր ընկնի, քարին դիպչի ու մեռնի․․․ վա՜յ Կիկոս ջան վա՜յ․․․
Էսպես ծառի տակ նստում է ու սկսում է սուգ անել։

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․․․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ Կիկոս
ջան,
Վա՜յ որդի ջան․․․

Այս հեքիաթը կշարունակվեր եթե Կիկոսը ալարկոտ ու անբան չլիներ ինչպես անբան Հուռին։ Բայց քանի որ նա անբան, ծույլիկ էր ապա․

Վեր չելավ ծառին,
Ցած չնկավ քարին․․․
ոչ մի վա՜յ Կիկոս
ջան,
ոչ մի վա՜յ որդի ջան․․․

 

Այս հորինուկը Հովհանես Թումանյանի Կիկոսի մահը և Անբան Հուռին հեքիաթների խառնուրդն էր:

Profession — մասնագինություն

doctor-բժիշկ
cook-խոհարար
teacher-ուսուցիչ
seller-վաճառող
policeman-ոստիկան
house-wife-տնային տնտեսուհի
nurse-բուժքույր
dentist-ատամնաբույժ
businessman-գործարար
pilot-օդաչու
journalist-լրագրող
fireman-հրշեջ
swimmer-լողորդ
engineer-ինժեներ
programmist-ծրագրավորող
banker-բանկի աշխատող
lawyer-իրավաբան
oculist-ակնաբույժ
waiter-մատուցող
painter-նկարիչ

Ծաղկաձոր

Ծաղկաձոր  քաղաքը գտնվում է Կոտայքի մարզում։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան, իսկ 1984 թվականից ցԾաղկաձորը դասվել է քաղաքների կարգին։ Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։ Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (11 — 15 դարեր) իր Կաթողիկե (15 դար), Սուրբ Նշան եկեղեցի (11 դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1003 թ.) եկեղեցիներով, համալիրից 200 մ արևմուտք՝ Սուրբ Հարություն եկեղեցի (1228 թ.)։ Ծաղկաձորում ամեն եղանակի համար նախատեսված է լինում սպորտեր սպորտավ զբաղվելու տարբեր հնարավորություններ։

Ես իմ ընտանիքի հետ Ծաղկաձորում ձմռանը եղել եմ երկու անգամ մենք սահնակ են վարել և ձնագնդիկ խաղասցել։

Русский язык 😀

Поутру вчера дождь
В стёкла окон стучал,
Над землёю туман
Облаками вставал.
В полдень дождь перестал,
И, что белый пушок,
На осеннюю грязь
Начал падать снежок.
Ночь прошла. Рассвело.
Нет нигде облачка.
Воздух лёгок и чист,
И замёрзла река.
На дворах и домах
Снег лежит полотном
И от солнца блестит
Разноцветным огнём.
(И. НикиCтин)

Հ․ Թումանյան «Շունն ու կատուն»

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր oրհնած,
Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

Continue reading »