Ճանփորդություն դեպի Արատես

Ես սեպտեմբերի 15 գնացի Արատես իմ կրթսե դպրոցի ուսուցիչների հետ։ Կրթսե դպրոցի ուսուցիչներ, քանի որ ես հիմա միջին դպրոցում եմ։ Ուրեմն սկսեմ։ Սեպտեմբերի 15-ի մի սիրուն առավոտ և երթուղայինով եկա մայր դպրոցի կայանատեղ իմ ապրանքով և սպասեցի մինչև իմ ընկերները գային կամ ուսուցիչներից մեկը։ Մեզ տանող ուսուցիչնեն էին ընկեր Արմինեն, ընկեր Դիանան և ընկեր Լայերտը։ Երբ բոլորը հավաքվեցին արևելյան դպրոցի սովորողները, միջին դպրոցի սովորողները և ուսուցչները տեղավորվեցինք երթուղայինի մեջ և մեկնեցինք դեպի մեր առաջին կանգառը։ Մեր կանգարռն էր Սմբատաբերդը որտեղ արեցինք բարցրունքի հաղթահարում։ Բարձրացանք սմբատաբերդի տակից մինչը վերևի ամրոցը որտեղ հանգստացան մի 20 րոպե և նորից իչանք։ Ես որ ճիշտն ասեմ Սմբատաբերդի բարձրունքը ինձ համար շատ հեշտ էր մենակ վերջի սղլիկ մասերում էի հոգնում։ Սմբատաբերդից հետո նորից մտանք երթուղային և միանգամից գնացինք Արատես։

Արատես հասնելուց։ Առաջին օր։
Երբ հասանք Արատես պարզվեց, որ կա նոր կանոն և երթուղայիները հիմա կանգնում էին ներքևում և պիտի ստիպված մեր իրերով բարձրանայինք փոքր լեռը։ Արատեսի տարածք հասնելուց հետո տեղավորվեցինք սենյակներում։ Մի քիչ խառն էր, բայց վերջում բոլորս տեղավորվեցինք։ Տեղավորվելուց հետո բոլորը դրսում խաղացին, պառկեցին քնապարկի վրա և այլն։ Հետո գնացինք խոհանոց և խոսեցինք հաջորդ օրվա գործունեություների մասին և կանոներին։ Կերանք ընկեր Արմինեի համով մակառոնը և ինչ որ աղցան։ Ուտելուց հետո գնացինք քնելու, բայց քանի որ մենք աղջիկներ ենք չենք կարող հենց ընենց գնանք քնենք։ Չեի մտածում կլիներ, բայց բոլորը մտան հեռախոսների մեջ։ Ես Արատեցից մի օր առաջ մոտս վեռբերնել էի երկու հատ կինո և մի քանի տեսանյութ, քանի որ և այնտեղ ինտերներ չունեի։ Առաջին գիշերը նայեցինք 7- երի Եվայի և իմ 2 ընկերուհիների հետ մի անգլերեն կինո 34 րոպեանոց։ Կինոն անիմացյա արած էր և շատ լավը։ Կինոյից հետո միանգամից քնեցինք։


Երկրորդ օր։
Երկրորդ օրը արդնացա ծտի սիրուն ծլվլոցներով։ Կատակ եմ անում արդնացա ժամը վեցին բոլորի բարձր խռացնելուց։) Ես երբ արդնացա 10 րոպե հետո արդնացան մյուս աղջիկները և ընկեր Դիանան ով մեր սենյակում էր քնում։ Արդնանալուց հետո խոսացինք իրար հետ մինչև ութը երբ հագնվեցինք ու գնացինք նախավարժանք անելու։ Նախավարժանք արեցինք և սովորեցինք երկու պար ընկեր Լայերտի հետ։ Պարելուց հետո նախաճաշեցինք և գնացինք սենյակները կարքի բերելու։ Աղջիկները շատ կարքի չբերեցին սենյակը, բայց ես իրանց հետ չեի վիճելու։ Հանգիստ արեցինք և գնացինք միջավայրը մաքրելու։ Մի ժամ հետո գնացինք նորից հանգիստի և հյուրեր եկան։ Հյուրերի հետ արեցինք մեղրաքամի ծեսի մի փոքր մաս ընկեր Արմինեն մեզ ասեց, ոնց անել և այլն։ Հետո հյուրերը գնացին և մենք գնացինք հանգիստի։

Երկրորդ օր։ Մեղրաքամի ծես։
Ընկեր Արմինեն հետո կանչես նորից մեզ մաղրապահի տուն, որ գործը արվի։ Ասեց, որ ով ուզում է կարող է գալ։ Ես շատ եմ սիրում մեղր և չեի ուզում ժամերով հանգիստ անեի որոշեցի գնամ։ Գնացի և այտեղ կար 4 հոքի։ Հետո եկավ 6․5 Վահագնը և գնաց 4 աղջիկը։ Այդպես մնացինք չորս հոքով և ընկեր Արմինեն։ Ընկեր Արմինեին հարցրեցի եթե կարող եմ ես քերծեմ այդ մոմի մեղրի շերտը։ Ասեց այո բայց ուշադիր պիտի լինեմ։ Փորձեցի և կարողացա հետո շարունակեցի։ Բոլոր բաները ես քերծեցի և Վահագնը մեկմեկ ձեռքս հոգնելուց շարունակում էր։ 7- երի Մհերը և կարծում եմ 6- երի Դավիթը արեցինք մեղրի քամելը։ Երբ շերտը քերծում հանում ես դնում ես մի բանի մեջ, որը բռնում ես բռնիչից և պտտացնում։ Պտտացնելուց մեղրը պատերին է թափում հալեցվում և ընկնում քամիչի մեջ, որը քամում եր և ստանում ենք մեղրը։ Երեք ժամ բոլորս մեր գործը արեցինք մինչև վերջացրեցինք։ Վերջացելուց հետո քամած դադար բաները տարանք նորից դնենք մեղուների մոտ, որ նորից դրա վրա սարքեն մեղր։ Բաները դնելու համար գնացինք ես և Դավիթը։ Մհերը վերջացնում եր քամել և Վահագնն էլ տալիս եր բաները։ Բարձը հանում եինք դնում բաները ու շարունակում մինչև վերջանան։ Հետո վերջում երբ տանում եինք բարձերը մեղրապահի տան պահեստ բարձի վրայի մեղուն խայթեց Դավիթին։ Եվ այդ էլ վերջը այս քաղցր աշխատանքից։

Երկրորդ օր։
Հետո մեղրաքամի ծեսից հետո կերանք մի լավ խորոված։ Ընկեր Արմինեն մեզ 4- ին գովեց մանավանտ ինձ, քանի որ ամենա դժվար գործը իմն էր։ Կերանք խարույկի մոտ երգեցինք խոսացինք և գնացինք քնելու։ Քնելուց առաջ նորից կինո նայեցինք, բայց երեք հոգով։ Ես և իմ երկու ընկերուհիները։ Կեսից մեկը քնեց մյուսի հետ էլ վերջացրեցինք կինոն 1 ժամ ու 6 րոպե էր։ Կինոյից հետո քնեցինք։

Երրորդ օր։


Նկարներ

ճանփորդություն, բարձրունքի հաղթահարում

Բարև։
Ես այսօր ձեզ կպատմեմ իմ ճանփորդության մասին։ Իմ ճամփորդությունը բարձրունքի հաղթահարում։ Հիմա սկսեմ տարօրինակ հեքիաթը ուրեմն այսօր քանի որ դպրոցի առաջին օրն էր դպրոցում լիքը աղմուկ կար և ուսուցիչները դժվարությամբ բոլորիս հավաքեցին։ Երբ բոլորս հավաքվել էինք մի տեղում նստեցինք երթուղային և ուղվեցինք դեպի Սևան👍։ Ճանապարհին ընկերներիս հետ խոսում էի վախենալու խաղերի մասին որոնք նոր են դուրս կամ նորահայտ են շատ զվարճալի խաղեր են😀🤯😱։

Continue reading »

Իմ ճամփորդությունը դեպի Թեժառույք վանք

Կիրակի օրը 9/21/2021թ. իմ դասընկերների հետ միասին նստեցի երթուղային ու մեկնեցի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղ՝ այցելելու Թեժառույքի վանք։ Կանգառ արեցինք Հրազդան քաղաքի, Մարմարիկ գետի վրա կառուցված՝ Ծովինարի ջրամբարում։  Այստեղ տեսանք Նար աստվածուհու  արձանը։ Նա ջրերի աստվածուհին է։ Ընկեր Սոնան պատմեց ջրամբարի մասին, մի քիչ նկարվեցինք ու շարունակեցինք մեր ճանապարհը։

Ճանապարհն ուներ լիքը սարեր, որոնք ծածկված էին ծառերով։ Երբ տեղ հասանք, ինչ որ մի կանգառում նստեցինք ու թեթև նախաճաշեցինք, որպեսի սկսենք մեր 10 — 15 մ բարձրունքը հաղթահարել։ Եվ այդպես էլ արեցինք ու հասանք ամենավերևը որտեղ գտնվում էր Թեժառույքի վանքը։ Վանքը գործող չէ, և շատ խարխուլ է, բայց նաև շատ գեղեցիկ։ Մենք մտանք վանք ու երգեցինք “Տերունական աղոթքը”։ Ես ու իմ ընկերուհի Նատալին միասին ընկերական մոմ վառեցինք։ Դրանից հետո նկարչություն արեցինք, մի քիչ խաղացինք ու հետ վերադարձանք երթուղային, որն էլ մեզ հետ բերեց Երևան։

Բարձրունքի հաղթահարում․․․․․Հատիս ԼԵՌԸ🚩🗻

Ես 2021 թվականի հունիսի 27- ին իմ մայրիկի👩‍👧, դասընկերների 🧑🏻🧑🏽👩🏽👧🏽👨🏽👦🏽🧑🏽👩🏼👩🏻👩🏻👧🏻🧒🏻🧑🏻👦🏻է և նրանց մայրիկների հետ հաղթահարեցի Հատիս լեռան բարձունքը 👨🏻‍🦯👩🏻‍🦯👨🏻‍🦯🚶🏻‍♂️🚶🏻‍♀️🚶🏻‍♂️🚶🏻‍♀️👨🏽‍🦯👩🏽‍🦯🚶🏽‍♂️🚶🏽‍♀️և գագաթին նշեցինք իմ դասարանցիներից մեկի՝ Գևորգի ծննդյան տարեդարձը։

Continue reading »