Համերգ

Բանաստեղծությունը

Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Շաչել — Սուլոցի նման սուր ձայն հանել։
Ժիր — Աշխույժ։
Ունկընդիր — Որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող (մարդ):
Հավերժական — մշտական
Մտախոհ — Մտածմունքների մեջ սուզված, մտազբաղ:

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Նշանակում է Վտակը ժայռից հոսում է ներքև, թափվում քարերի վրա, խփում ավազին ձայներ հանում։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին, 
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Նշանակում է անտառը ինչպես ծերունի արձագանթում է ջրի ձայնին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Այդ ինչ բնության ուրախ համերգ։

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
Նշանակում է լսելով անխոս ու մշտական ժայռը մտածելով իր մռայլ մտքին հետևից լսում է վտակին։

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Չունեմ

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

  • ըստ բանաստեղծության
  •  ըստ քո բնորոշման

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր: Continue reading »

Երորրդ ուսումնական շրջանի անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան. երրորդ ուսումնական շրջան

Անուն Ազգանուն- Աստղիկ Մեղրունի
Դպրոց, դասարան- Արևմտյան դպրոց 4.3
Ընտրությամբ գործ. խումբ- Դիզայն
Երկարօրյա ծառայություն — Այո
Երթուղային ծառայություն- Այո
Լրացուցիչ պարապմունքներ-/նշել պարապմունքի անունը, անցկացման վայրը, դպրոցում է, թե դպրոցից դուրս, նշել որտե՞ղ/
Կարատե մեր դպրոցում (Արևմտյան)

Ֆլեշմոբ II- րդ մակարդակ

1. Երկու թվերի գումարը 65 է: Այդ թվերից մեկի և 64-ի գումարը 72 է: Գտեք մյուս թիվը:
72 — 64 = 8
65 — 8 = 57


2. Երեք մետաղադրամիներից մեկը կեղծ է՝ ավելի ծանր է իսկականից, ընդ որում մետաղադրամները արտաքինից իրարից չեն տարբերվում: Նժարավոր կշեռքի օգնությամբ ամենաքիչը քանի՞ կշռումով կարող ես գտնել կեղծը մետաղադրամը:
1 կշռում


3. Գտեք այն ամենափոքր եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 3-ի, և՛ 4-ի:
108


4. Մի շարքով պետք է տնկել վեց տնկի՝ 3 խնձորենի և 3 դեղձենի: Նույն մրգի տնկիները իրար նման են, և տարբերվում են մյուս մրգի տնկիներից: Շարքում առաջին և վերջին տնկիները պետք է տարբեր մրգերի լինեն: Քանի՞ տարբեր ձևով է հնարավոր իրականացնել ծառատունկը:
1. խդխդխդ
2. դխդխդխ
3. դդդխխխ
4. խխխդդդ
5. դդխդխխ
6. խխդխդդ
7. խդդխդդ



5. Գայանեն գրեց 5, 2, 1, 4 թվանշանները: Նարեն դրանցից ընտրելով 3 թվանշան գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը: Եվան այդ նույն թվանշաններից ընտրելով 3 թվանշան, գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: Աղջիկների ընտրած թվանշաններից քանի՞սն են ընդհանուր։
524
124
Կրկնվում է երկու թվանշան` 2, 4


6, Ավտոմատ սարքում երկու գույնի կոնֆետ կա՝ կարմիր և դեղին: Յուրաքանչյուր 100 դրամի դիմաց սարքը տալիս է մեկ կոնֆետ՝ գույնի ընտրությունը կատարում է պատահականորեն: Արամը ամենաքիչը քանի՞ դրամ պետք է ծախսի, որպեսզի նույն գույնի գոնե երկու կոնֆետ հաստատ ունենա:
100 x 3 = 300


7. 15 վարպետը տունը կառուցեցին 150 օրում։ Նույն աշխատանքը 30 վարպետը քանի՞ օրում կավարտեն, եթե բոլոր վարպետները աշխատում են նույն արագությամբ:
75


8. Ամենքաիչը քանի՞ գույն է անհրաժեշտ 8×8 չափի քառակուսի աղյուսակը ներկելու համար, որ հարևան վանդակների որևէ զույգ նույն գույնի չլինի (վանդակը ամբողջությամբ ներկում ենք մեկ գույնով, հարևան կհամարենք այն վանդակները, որոնք ընդհանուր կողմ ունեն):
2 գույն


9. Գևորգը geogebra ծրագրում պատկերեց շրջանագիծ և վրան նշեց 15 կետ։ Կետերից յուրաքանչյուրը հատվածով միացրեց նշված կետերից բոլոր մնացածների հետ։ Քանի՞ հատված կստացվի:
15 x 14 : 2 = 15 x 7 = 105



10. Մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ Աշոտը պետք է 20 խնդիր լուծեր: Ժամանակը լրանալուց հետո, Աշոտը հաշվեց, որ իր լուծած խնդիրների քանակը չորս անգամ ավելի շատ է, քան չլուծածները: Քանի՞ խնդիր էր լուծել Աշոտը:
16

Մաթեմատիկական առկա ֆլեշմոբի 2-րդ մակարդակի խնդիրների քննարկում։

1. Միհրանը փոքր է Ստեփանից, բայց մեծ է Կարենից։ Ստեփանը փոքր է Արտյոմից, իսկ Տիգրանը փոքր է Կարենից։ Ո՞վ է նրանցից ամենամեծը։
ամենամեծն — Արտյոմը


2. Գրքի էջերը համարակալված են 1, 2, 3, 4, 5 և այլն: 5 թվանշանը հանդիպում է ճիշտ 16 անգամ: Ամենաշատը քանի՞ էջ կարող է ունենալ այդ գիրքը:
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59, 61, 62, 63, 64, 65.
65 անգամ


3. Ընտանիքում կա չորս երեխա՝ Մարիամը, Նարեկը, Անին և Լուսինեն: Նրանք 5, 8, 13 և 15 տարեկան են: Աղջիկներից մեկը գնում է մանկապարտեզ, Մարիամը Նարեկից մեծ է, իսկ Մարիամի ու Անիի տարիքների գումարը բաժանվում է երեքի։ Քանի՞ տարեկան է Լուսինեն։
Նարեկ — 5
Մարիամ — 8 կամ 13
Անի — 8 կամ 13
Լուսինե — 15


4. Փողոցի մի կողմում տները հաջորդաբար համարակալված են զույգ թվերով՝ 2,4,6,… իսկ մյուս կողմում՝ կենտ թվերով՝ 1,3,5,…։ Զույգ կողմի վերջին տունը ունի 12 համարը: Այդ փողոցում կա ընդամենը 17 տուն։ Ի՞նչ համար ունի փողոցի կենտ համարներով կողմի վերջին տունը:
21 համարը


5. Արմենի  քայլը 75սմ է, իսկ Վարդանինը՝ 60սմ: Ի՞նչ ամենափոքր հեռավորության վրա նրանք երկուսն էլ ամբողջ թվով քայլ կանեն:

? Continue reading »

Ճամբար 17.01 — 21.01

17/01/2022
Այսօր երեք հատ գաթա ենք թխել մեկի մեջ 50 դրամ, մյուսի մեջ 20 դրամ, իսկ վերջինի մեջ 10 դրամ։ 10 դրամը ընկավ իմ ունկերուհի Նանեին, 20 դրամը Արփիին, իսկ 50 դրամը դպրոցի բժշկուհուն, որովհետև այդ գաթան ուրիշներին են հյուրասիրել։


18/01/2022
Այսօր չեմ գնացել դպրոց։


19/01/2022
Այսօր երգի ժամանակ երկել է ընկեր Անդրանիկը և մեզ ցույց տվեց փողային գործիքներ։ Այսօր նաև գրել ենք Սևաբերդի մասին, որովհետև վաղը գնում ենք Սևաբերդ։


20/01/2022


Այսօր տնորենը ասել է Սևաբերդում ձյունաբուք է, բայց մենք գնացինք Ջրվեժի առքելոց։ Ես եղել եմ այնտեղ երեք անգամ մի անգամ գարնանը 2-րդ դասարանում, իսկ երկու անգամ ձմռանը 3- րդ և 4- րդ դասարաներում։ Մի։քիչ պատմեմ թե ինչ ենք արել։ Բնականաբար գնացել ենք դպրոց և ժամը 10։00- ուղվեցինք դեպի Ջրվեժ։ Երբ հասանք քայլեցինք դեպի վերջը և սկսեցին սահնակով սահել ես չորս անգամ նստել եմ։ Վերադարնալուց ես ընկերուհի Եվային սահնակի վրա քաշելով բերեցի դեպի երթուղային և գնացինք հետ դպրոց։


21/01/2022
Այսօր Հարավային դպրոցի հետ խաղացել ենք ազգային խաղեր օրինակ՝ կարմիր, կոճակ թաշկինակ, ընկուզախաղեր և աղջիկ փախցնոցի։ Այսօր նաև ծանոթացել ենք ընկեր էմանուելի և ընկեր Նարեկի հատ։

Սևաբերդ


Սևաբերդը գյուղ է, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում, Գեղամա լեռների լանջին։ Սևաբերդը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։

1604 թ․ տեղի ունեցած բնիկների անվերադարձ բռնագաղթի հետևանքով ցավոք մոռացության է մատնվել գյուղի հնագույն անվանումը, որը և չի փոխանցվել նաև եկվոր այլազգիներին։ Նրանք, տպավորված գյուղամերձ ամրոցի՝ հատկապես գյուղահայաց հյուսիսային որմի մռայլ գույներից, կոչել են Ղարաղալա, որն էլ 1948 թ. պաշտոնապես վերանվանվել է Սևաբերդ։

Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Գյուղի տարածքում պահպանվել են 3 դամբարանաաշտ՝ Ք. ա. 3-1 հազարամյակների։ Սևաբերդը առաջին անգամ գրականության մեջ հիշատակվել է 1862 թ․ Մեսրոպ Սմբատյանցի «Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի, որ այժմ Նոր-Նայազետ գավառ ասի» գրքում։ Մեսրոպ Սմբատյանցը եղել է Էջմիածնի միաբան-արքեպիսկոպոս, իսկ գիրքը լույս է տեսել 1895 թ․։ Գրքում նկարագրված է գյուղի դիրքը։ 

 

Պաղպաղակի մասին

Պաղպաղակը համարվում է աշխարհում ամենահայտնի աղանդերի տեսակը։ Այն դուր է գալիս և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին։ Առաջին նման նրբագեղությունը, որը հիմնված է մանրացված սառույցի վրա և կաթի, նռան հատիկների և նարնջի կտորների ավելացումով, հայտնագործվել է մոտ 4000 տարի առաջ։

Պաղպաղակի առաջին բաղադրատոմսը և դրա պահպանման գաղտնիքները նկարագրվել են 11-րդ դարում չինական «Շի-արքա» գրքում։ Կիևյան Ռուսիայում կար նաև պաղպաղակի պատրաստման կոնկրետ տարբերակ. Հին սլավոնները մանր կտրատում էին սառույցը, վրան ավելացնում չամիչ, սառեցված կաթնաշոռ, թթվասեր և շաքար։ Անգլիայում 17-րդ դարի կեսերից պաղպաղակը մատուցում էին միայն միապետներին։ Նման դելիկատես պատրաստելու գաղտնիքը գաղտնի մնաց ու բացահայտվեց միայն նոր դարում։ Լյուդովիկոս XIII-ի սեղանին մատուցվել է նաև վանիլային պաղպաղակ։ Նման նրբագեղությունը գնահատվում էր թանկարժեք վանիլի շնորհիվ, որը արտահանվում էր Հարավային Ամերիկայից։

Ինչ վերաբերում է եվրոպացիներին, ապա նրանք պետք է շնորհակալություն հայտնեն հայտնագործող և մեծ ճանապարհորդ Մարկո Պոլոյին, ով մրգային պաղպաղակի բաղադրատոմսը բերել է 13-րդ դարում արևելք կատարած ճանապարհորդությունից՝ պաղպաղակի բաղադրատոմսի ներդրման համար։ Continue reading »

Ուսումնական ժամերգություն

Ծրագիր

 

Տերունական աղոթք

 

Հայ՛ր մեր,

 

որ յերկինս ես,

 

սուրբ եղիցի անուն  Քո,

 

եկեսցէ արքայութիւն Քո,

 

եղիցին կամք Քո

 

որպէս յերկինս եւ յերկրի:

 

Զհաց մեր հանապազորդ

 

տո՛ւր մեզ այսօր.

 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,

 

որպէս եւ մեք թողումք

 

մերոց պարտապանաց:

 

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,

 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,

 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն

 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

 

Միասնական կատարում

 

Հատվածներ Սուրբ Պատարագից

 

Միասնական կատարում ՝ «Սուրբ Աստված»-խմբավար՝ Մարիամ Մնացականյան

 

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,

որ ծնարր ի հայտնեցար, ողորմեա մեզ:

 

Միասնական կատարում՝ «Հիշեա Տեր»-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

 

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

 

Մարիմին տերունական-Արևելյան դպրոցի հանրակարթական երգչախումբ-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

 

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

 

Առաջի Քո, Տեր, Հազարաց հրեշտակապետք–Քոլեջի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Մարինե Մկրտչյան

 

….. Continue reading »

Ձմեռային Ճամբար 10.01 — 14.01

Ջա՜ն եկավ նոր տարին սկսեց դպրոցի հունվարյան ճամբարը և այս ամբողջ ճամբարի ընթացքում կպատմեմ ինչ եմ արել։


10/01/2022
Վիդեոն նայեք մինչև 3.56 վարկյան
դրանից հետո մյուս ջոկատներն են։

Առաջին օրը խառն էր, թե ո՞ւր գնամ, ո՞ր ջոկատն եմ, ի՞նչ անեմ և այլն։ Մենք առաջ մի քիչ մայրենի արեցինք, կոճակի խաղը խաղացինք իրար անցկացնելով  և արեցին մի քանի ձեռքով աշխատանք ես և իմ ընկերները նկարեցինք ինչ որ անհասկանալիություն, բայց նման էր բաժակի։



11/01/2022

Այսօր դպրոցում արևմտահայերենով կարդացինք «Նապաստակի մը օրագիրը», իսկ հետո գնացինք «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» չմուշք քշելու։ Մենք 20 հոգի էինք, որոնց մեծ մասը առաջին անգամ էր չմուշք քշում, ինչպես նաև մեր ջոկատավարներ ընկեր Արմինեն և ընկեր Անուշը։😀 Կային մի քանիսը ովքքեր շատ վարժ էին քշում։ Ես էլ եմ սկսնակ, և այդքան էլ լավ չեմ քշում, բայց փորձում եմ շուտ սովորել, քանի որ ինձ դուր է գալիս չմշկել։ Ճիշտ է մի քանի անգամ ընկա, բայց մեկ է շատ կուզեմ այս ձմռան ընթացքում նորից գնանք սահադաշտ, քանի որ շատ ուրախ և զվարճալի է անցում երբ ընկերուհիների հետ չմուշկ ես քշում և նաև ընկնում։😀


12/01/2022
Այսօր դպրոցում խաղացել ենք մի խաղ ամեն մեկս հերթով ասում ենք 1, 2, 3 երեքիից նորից 1, 2, 3։ Ամեն մեկիս թուղթ են տալիս մեկերը գրում էին գոյական, երկուսները գործողություն, իսկ երեքները չեմ հիշում😅։ Հետո ամեն մեկը ծալում է իր թղթիկը, մեկերը առանց խոսելու պետք է մի բան ցույց տայն, իսկ երեքներն ու երկուսները երեք հատ թղթիկ էին բացում և այդ բառերով նախադասություն կազմում։ Այդ բառեռը, որ երեքներն ու երկուսները քաշեցին դրանցով հեքիաթներ կազմեցինք։ Այսօր նաև մեր նկարների մասինի պատմեցինք և հասկացա իմ ու ընկերներիս նկարը ինչ որ ճխլվող տորթիկ էր նկարին էլ անձնագիր սարքեցինք։


13/01/2022
Այսօր սովորական օր էր դասերը արեցինք, մեդիահինգշաբթի😄 (երգեցինք — պարեցինք) և ձյան տակ թռչվեցինք😆։


14/01/2022
Այսօր խաղացել ենք թաշկինակ։ Թակինակ ենք վարցնում և տասից ավել մարդկանցով շրջան ենք կազմում։ Նստում ենք գետնին մեկը թաշկինակը ձեռքը պետքե պտտվի ջրջանի շուրջ և մեկի հետև գցել թաշկինկը, երբ այդ մարդը իմանում է, որ թաշկինկը հետևն է թաշկինակը վերցնում է և վազում ու փորձում գցողին բռնել, բայց եթե գցողը նստի իր տեղը հենց են մարդը, որ թաշկինակը ուներ գցողն է այդպես շարունակ։ Անգլերենի երկու ժամը արել ենք կառատե։