Անհատական նախագիծ 2 (Գյուղատնտեսություն և բույսեր)

Մյուս անհատական նախագիծ — Անհատական նախագիծ | Անիմեյի մասին


Ժամանակահատվածը՝ Երկար ժամանակ․․․․․

Նպատակը՝ Ծանոթանալ գյուղատնտեսության մասին և գրել տեղեկություն։

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողները

Արդյունքում՝ Դուրս գրել գյուղատնտեսության մասին հետաքրքիր տեղեկություն։ Ուղարկեք իմ էլ․ հասցեյին։
Էլ․ հասցե — m.astghik@mskh.am


Տեղեկություն
Գյուղատնտեսությունը այն մարդն է ով սբաղվում է կենդանիների, բույսերի, սնկերի և սննդի խնամք ու աճեցնելով։ Մեր կյանքի մեջ գյուղատնտեսությունը ամենակարևոր ոլորտներից է, որը գործնականորեն առկա է բոլոր երկրներում։ Աշխարհի գյուղատնտեսությունում զբաղված է մոտ 1 միլիարդ մարդ և տնտեսապես ակտիվ բնակչություն։

Գյուղատնտեսության խնդիրների հետ ուղիղ կապ ունեն այնպիսի գիտություններ, ինչպիսիք են ագրոնոմիան, անասնապահությունը, հողաբարելավումը, բուսաբուծությունը և այլն։

Գյուղատնտեսության շատ պրոցեսներ ինչպիսին են ոռոգումը, մշակաբույսերի ռոտացիան, պարարտանյութերի և թունաքիմիկատների կիրառումը և անասունների ընտելացումը զարգացել են շատ վաղուց, բայց մեծ առաջընթաց են ապրել վերջին դարաշրջանում։ Գյուղատնտեսության պատմությունը կարևոր դեր է ունեցել մարդկության պատմության մեջ, քանի որ գյուղատնտեսական առաջընթացը էական դեր է խաղացել համաշխարհային սոցիալ-տնտեսական համակարգում։ Գյուղատնտեսական հասարակության մեջ աշխատանքի բաժանումը ընդհանուր մասնագիտացումը դարձրեց հազվադեպ իրողություն մշակաբույսերի վարել-ցանելու պրոցեսում, որն էլ խթան հանդիսացավ ավելի բարդ հասարակության՝ քաղաքակրթության ձևավորմանը։


Ինչու եմ ուզում անել այս նախագիծը։
Իմ հայրիկը զբաղվում է գյուղատնտեսությամբ և խնամում ու աճեցնում է խնձորների, տանձերի, նարինջներ, խաղողների, բալերի տարբեր տեսակներ և այլն մրգեր։ Նա աշխատում է մի քանի տարբեր վայրերում օրինակ՝ ArLeAM-ում և աշխատել է բոլորիս հայտնի գինու գործարանում Կարաս, բայց կարասում նա խնամում էր խաղողները։ Փոքր ժամանակվանից ես միշտ հորս հետ գնացել եմ մեծ, բայց շատ մեծ այգիներ։ Ընդանրապես ես երբ իմ հայրիկը դեռ աշխատում էր Կարասում ես գնում էի ու օգնում գինի պատրաստել իսկ հիմա, որ ինքը աշխատում է ArLeAM- ում ես մասնակցում եմ բերքահավագներին։ Միշտ ծառեռ եմ բարձրացել ամենա բարձր տեղից ամենա կարմիր խնձորները կամ ամենա հասած բալերնեմ քաղում և վերջիմ ուտում կամ օգնում եմ տանել գործարան։ Ես շատ եմ սիրում իրեն օգնել ու միշտ էլ մի քիչ հետաքրքրված եմ եղել բույսերի և գյուղատնտեսության մասին։


Աշխատանքները՝

Անհատական նախագիծ | Անիմեյի մասին

Ժամանակահատվածը՝ Երկար ժամանակ․․․․․

Նպատակը՝ Ծանոթանալ անիմեյի հետ և գրել տեղեկություն։

Մասնակիցներ՝ 6-7րդ դասարանի սովորողները

Արդյունքում՝ Սովորեք անիմեյի մասին հետաքրքիր տեղեկություն։ Ուղարկեք իմ էլ․ հասցեյին։
Էլ․ հասցե — m.astghik@mskh.am


Անիմեն երբ ստեղծվեց

The Evolution of the Japanese Anime Industry | Nippon.com
Անիմեն գոյություն ունի
իննսունականների սկզբից 1917թ․
Ճապոնական անիմացիայի ամենավաղ օրինակները կարելի է գտնել մինչև 1917 թվականը: Անիմե արվեստի ոճի որոշիչ բնութագրերը, որոնք մենք գիտենք այսօր, առաջին անգամ ի հայտ եկան 1960-ականներին Օսամու Տեզուկայի ստեղծագործությունների միջոցով: Եթե ​​դուք դիտում եք ժամանակակից անիմե, դուք արագ կզգաք անիմե արվեստի ոճի յուրահատուկ տեսքն ու զգացողությունը:


Ինչ է Անիմեն: Այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք

Անիմեն ճապոնական անիմացիոն ոճ է, որը արտադրվում է կամ դրա ազդեցության տակ է: Դա ճապոնական տերմին է մուլտֆիլմի կամ անիմացիայի համար, որտեղ ճապոնացիներն օգտագործում են բառը՝ նկարագրելու բոլոր մուլտֆիլմերը՝ անկախ ազգից: Այնուամենայնիվ, Ճապոնիայից դուրս անիմեն նշանակում է անիմացիոն ֆիլմեր, որոնք գալիս են բացառապես Ճապոնիայից, որոնք առանձնանում են վառ գրաֆիկայով, եռանդուն կերպարներով և գրավիչ թեմաներով, ինչպիսիք են գիտաֆանտաստիկ, սիրավեպը և գերբնական ուժերը: Հետևաբար, հաշվի առեք այս սիլոգիզմը. բոլոր անիմե շոուները մուլտֆիլմեր են, բայց ոչ բոլոր մուլտֆիլմերն են անիմե: 


Ամենահայտնի անիմեներ և նրանց տեղերը աշխարհում:
An image of the main characters of Horimiya

Այս պահին աշուն 2023թ․ Ամենահայտնի և ամենա սիրած անիմեներն են։

1. Jujutsu Kaisen Season 2
2. Demon Slayer Season 3
3. Rurouni Kenshin 2023 
4. Hell’s Paradise
5. Vinland Saga Season 2
6. The Ice Guy and His Cool Female Colleague
7. Tsurune – The Linking Shot
8. Zom 100: Bucket List of the Dead
9. Horimiya: The Missing Pieces
10. My Happy Marriage


Պատմության նախագիծ ։ Կրոներ : Հուդայականություն 

Պատմության դասին մեզ տվել են նախագծային աշխատանք։ Այս աշխատանքը շատ նման է այն նախագծերին որոնք անում եի հայրենագիտության ժամանակ։ 2-4 հոգի Ընկերորով կամ ուղղակի հավաքվում են և դառնում են խումբ ու աշխատում։


Իմ խմբի անդամները։

Արփի Իրիցյան, Եվա Հարությունյան, Մարի Հարութունյան և ես Աստղիկ Մեղրունի ։)


Մեր ընտրած թեմաները։

1. Հավատալիքներ, սովորույթներ։

2. Կրոնը նախնադարում

3. Ի՞նչ է կրոնը

4. Դրախտն ու դժոխքը տարբեր կրոններում


Արդյունքները —
Եվա Հարությունյան :)))) — Կրոնը նախնադարում


Ես գրելու և պատմելու եմ թե ինչ է կրոնը։


Մեր ընտրած կրոնը։
Հուդայականություն 
Premium Vector | Symbol of judaism isolated


Համաշխարհային կրոներ

Կրոնը հավատքների և գործելակերպի միասնական համակարգ է ՝ կապված սրբազան բաների հետ:

Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։ Աթեիստները ասում են, որ ոչ թե կրոնն է մարդուն ստեղծել, այլ մարդը՝ կրոնը։ Հայ առաջավոր մտածողները նույնպես գտնում էին, որ կրոնի երկրային ծագում ունի։ Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ։

Համաշխարհային հինգ խոշոր կրոններն են՝ Արևապաշտությունը, Զրադաշտականությունը,  Բուդդայականությունը, Քրիստոնեությունը և Մահմեդկանությունը։

Համաշխարհային կրոնները և հոգևոր ավանդույթները կարելի է դասակարգել մի քանի մեծ խմբերի, որոնք ոչ մի կերպ չունեն միատեսակ պրակտիկա։ Այս տեսությունը սկսվել է 18-րդ դարում՝ նպատակ ունենալով ճանաչել հասարակության բարեկրթության հարաբերական մակարդակը։


Հուդայականության մասին մի քիչ>:)
Jewish Information Class (JIC) « Temple Sholom

Հուդայականությունը գալիս է եբր.` יהודה — եհուդա բառից, որ հին հունարենում և լատիներենում դարձել է Judah։ Անվանումը գալիս է Հուդա թագավորի անունից, որի անունով էլ անվանվել են Հուդայական կայսրությունը։ Հուդայականությունը երեք մոնոթեիստական կրոններից ամենահինն է։

Հուդայականությունն ունի ավելի քան 3,000 տարվա պատմություն։ Որպես կրոն՝ կազմավորվել է Միջին արևելքում, բրոնզե դարի ժամանակներում։ Համարվում է միաստվածություն պաշտող ամենահին կրոններից մեկը։ Եբրայեցիներն ու իսրայելցիները Թանախի հին գրքերում, ինչպես, օրինակ, «Եսթերի գրքում», արդեն անվանվում են հրեաներ կամ «Իսրայելի զավակներ»։

Անհատական նախագիծ

Առաջին նախագիծն է։

1. Ես առաջարկում եմ մի նախագիծ, որի ընթացքում մենք կնկարենք միջատներ։ Այս նախագծի ընդացքում շրջանակում կուսումնասիրենք և խոշորից կդիտենք տարբեր միջատներ։

 

2. Երկրորդ նախագիծն մի նախագիծ է, որի ընթացքում մենք կհագնվենք հին խուճուճ մազերով թագուհիների նման և կնկարվեն։ Այս նախագծիծը մեզ կսովորեցնի թե ոնց են թագուհիները հին ժամանակ։

 

Թատերական (անգլիական) այգի

Երևանում առաջին հասարակական այգին էր, միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։

Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։

1920-ականներին այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։ 1938 թվականին այգու տարածքում կառուցվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը։


Պատմություն

Այգու տարածքը ի սկզբանե եղել է Երանում գտնվող ստորգետնյա աղբյուրներով հարուստ տարածք։ Գետնի տակից բխող առատ ջուրը ծառերի տակ կուտակվելով լճանում և ճահճային տարածքի էր վերածվում։ 1879 թվականին Երևանի նորանշանակ գլխավոր բժիշկ Լևոն Տիգրանյանն այգու վիճակը մալարիայի համաճարակի հիմական պատճառը համարելով՝ իշխանության ուշադրությունը հրավիրել է այգու և շրջակա տարածքների բարձիթողի վիճակի, այգին լճացած ջրերից մաքրելու անհրաժեշտության վրա։

Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։ 1895 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։

Առաջին հանրապետության ժամանակ «Անգլիական այգին» նորից անխնամ մնաց։ Հետո խորհրդային կարգեր հաստատվեցին, և «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի։ Գլխավոր ծառուղու աջ կողմում թաղվեցին 1920 թ. բոլշեւիկյան մայիսյան ապստամբության ղեկավարները, իսկ 1921 թվականին այգում իր գերեզմանը գտավ զինկոմ Լիպարիտ Մխչյանը, որի մասին Եղիշե Չարենցը գրեց իր պատմական բալլադը՝ «Իմ ընկեր Լիպոն»։ Այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։ 1938 թվականին այգու տարածքում կառուցվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը։

Այգու տարածքում է գտնվել «Մասիս» ռեստորանը (ներկայումս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն)։ Այգու մուտքի մոտ գտնվում է «Ծիծեռնակ» սրճարանը։ Այգում տեղադրված են Գաբրիել Սունդուկյանի, նրա ստեղծած կերպար Պեպոյի, ջրավաճառ պատանու արձանները։ 2000 թվականին «Բյուրակն» ՍՊԸ-ն 99 տարի ժամկետով վարձակալել է Անգլիական այգու տարածքը։

Ամանորը տարբեր երկրներում

Նախագիծ՝ Ամանորը տարբեր երկրներում։

Team՝ Ամանորյա Բալա Բուլա։
Մասնակիցներ՝ Արփի Իրիցյան, Աստղիկ Մեղրունի, Իսախանյան Նարեկ, Հովհաննիսյան Կարեն։

Մեքսիկո
Չիլի
Էկվադոր


Չիլի

Չիլին կարդացեք Կարենի բլոգից


Էկվադոր

Էկվադորում Տոնածառի փոխարեն նրանք պատրաստում են մարդու հասակին հասնող տիկնիկներ։Այս տիկնիկները պատրաստված են թղթից, և հեշտ վառվող նյութերից:Նրանք խորհրդանշում են անցած տարին։Գիշերը հենց  ժամը 12-ին, տիկնիկները այրվում են ցցի վրա:Այդպիսով ազատվում են անցած տարվա վատ դեպքերից։ Բայց մինչ այդ նրանք քայլում են փողոցներով: Տղամարդիկ հագնվում են սև կանանց հագուստով և կատակով սկսում են  լացել  և աղոթում են։


Վրաստան
Վրաստանի ամանորը շատ նման է Հայաստանի ամանորին։ Բայց նրանք ունեն այլ տոնածառ և այլ ձմեռպապիներ։ Նրանք ունեն ուրիշ ավանդույթներ։ Նրանք նրանց սեղանի վրա դնում են լիքը կոնֆետներ։ Նրանց սեղանին ամապայման է տապակած խող։ Խոզի վրա դնում են պոպոք մեղր և այլ բաներ։ Սեղանին նաև լինում է խինկալի և այլ բաներ։

Նրանք մտածում են, որ նրանք պետք է հունվարի 2- ը ուրախ անցկացնեն, որովհետև եթե նրանք ուրախ անցկացնեն ապա ամբողջ տարին ուրախ կանցնի։

Վրացիներ մտածում են, որ եթե նրանց տունը առաջին հեռթին բարի մարդ ներս մտնի ուրեմն նրանց տարին լավը կլինի իսկ եթե նրանց մոտ չար մարդ մտնի ուրեմն նրանց տարին վատը կլինի։ Դրա համար նրանք զանգում են իրենց ընկերներից ամենալավ ընկերուհուն կամ ընկերոջը զանգում կանչում իրենց տուն։

Վրաստանում ձմեռ պապիի անունն է Թովլիս Բաբուա։ Նա երեխաների բերում էր նվերներ ու քաղցրավենիքներ։ Թովլիս Բաբուան հագնում էր սպիտակ գառան վրացական գլխարկ և վերարկու ։ Նա ունի սպիտակ երկար մորուք։ Նաև նա ունի սպիտակ բեղեր։

Վրաստանում եղևնու Անունը Չիչիլակի է։ Նրան պատրաստում են Ընկույզի ծառից։ Ընկույզի ծառը տաշում են և այդպես փոքրիկ տոնածառ պատրաստում հետո զարդարում և դնում սեղանին։ Երբ լինում է ամանորի ավարտը նրանք դա վառում են և դրանք թռչում են օդ։

Նախագիծ ընկերներիս հետ

Դեկտեմբեր ամսվա համար նախագիծ (Իմ հորինած)։ Մասնակիցներն են իմ ընկերներն ու ես։
Cute Happy New Year GIFs | Tenor


Նախագծի տպատակում կանենք հավես նախագծեր, որ դնենք այս նախագծի մեջ ու այս նախագիծը դառնա նախագիծ։ Մի խոսքով լինելու է հավես նախագծային նախագիծ։

Ժամընթաց — նոյեմբերի 30 — դեկտեմբերի 20

OK Շարունակվելու է․․․