Մայրենի

Ընդարձակի՛ր նախադասությունները՝ հնարավորինս շատ բառեր ավելացնելով։

Անձրևը կտրվել է։ Ցուրտ անձրևը կտրվել է։ 

Երկինքը մաքուր է։ Կապույտ երկինքը պարզ ու մաքուր է։

Արևը փայլում է։ Ոսկեգույն արևի շողերը փայլում են։

Օրը տաք է։ Օրը շատ տաք է և մարդիկ կարճաթևով են։

Բակը գեղեցիկ է։ Մեր տան բակը գեղեցիկ է։

Ծառերը ծաղկել են։ Մեծ ու փոքր ծառերը ծաղկել, կանաչել են։

Ծաղիկները բացվել են։ Գույնզգույն և անուշահոտ ծաղիկները բացվել են։

Բակը կանաչել է։ Բակը կանաչել է ու լցվել ծաղիկներով։

Երեխաներն աղմկում են։ Երեխաները բակում, գնդակով խաղում են և աղմկում։ Continue reading »