Թոռնիկ նռենին ծառը


Լինում է, չի լինում մի ծերունի, որը նռենի է տնկում։ Տարիներ հետո նռնենին մեծանում է։ Պապիկը այդ ընթացքում էլ մտածում է թոռնիկ ունենալու մասին և ասում է․
— Հաաաաաաաա՜ա թոռնիկ եմ ուզում, հա՜յ , հայա ՜, — ասում է — Ես ծառ ունեմ հը՜մմ․․․ կարող է ես նրան կյանք տամ։  Հա ՛, հա՛,  հո՛ւ , հո՛ւ։
Պապիկը մի գիշեր քնում է և մյուս օրը նռենին քոչարի է պարում։ Երկրորդ օրը ռուբիկ կուբիկ է լուծում , երրորդ օրը փայտից աղջիկ՝ մազերը ծտի բուն, աչքերը սևուկ, իսկ մարմինը՝ փայտ։ Սա ի՞նչ կախարդանք էր , չեմ հասկանա, բայց այս հեքիաթը դեռ չի վերջացել ,չեք պատկերացնի պապիկը ինչ էր անում․
— Աաաաաաաաաաաաաաաաաա՜, ես , ես ով է աաաաաաաաա նռենին ո՞ւր է աաաաաաաաաաա։՜
Մի խոսքով, պապիկը գժվում է, բայց տեսնում է, որ այս աղջիկը պուճուր է և այսպես պապիկը իրեն թոռնիկ գտավ և մեծացրեց նրան։

Շուտով երկրորդ մաս կլինի

Род /продолжение/

Скоро мамин праздник
ниму я в марте радостно
Маму милую свою.
Подарю подарок праздничный
И тихонечко спою:
Пускай узнает ветер,
И звёзды, и моря,

Что лучше всех на свете
Мамочка моя.

 

В русском языке с существительными женского рода используются глаголы прошедшего времени с окончанием -а: делала, писала, помогала. Оля делала домашнее задание.
Существительные мужского рода будут иметь при себе глаголы с нулевым окончанием: делал ,
писал , смотрел . Брат писал письмо. Андрей помогал дедушке.

  1. Придумай предложения со словами:
    ОНА                                                           ОН
    делала подарок                                    делал домашнее задание
    писала письмо                                     писал письмо
    помогала маме                                   помогал  бабушке, дедушке

    Слова для справок: подарок, домашнее задание, письмо, маме, бабушке, дедушке.

2. Прочитай разговор по телефону бабушки с внуком.
— Доброе утро, бабушка.
— Доброе утро, Тимур.
— Бабушка, поздравляю тебя с днём рождения.
— Спасибо.
— Ты сегодня после обеда будешь дома?
— Буду.
— После школы я приду к тебе.
— Приходи, приходи. Буду ждать.
— До свидания.
— До свидания.

3. Расскажи, как Тимур поздравит бабушку.

Тимур после школе позвoнил бабушке и поздравил с днём рождения урааааааааааа🥳🥳🥳🎈🎈🎈🎉🎉.

Домашнее задание:

Рабочая тетрадь

стр. 18 упр. 54 — 57

ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

1907թ․

Առաջադրանքներ

Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։

Ո՞ւմ է դիմում հեղինակը։
Հեղինակը դիմում է կանաչ եղբորը։

Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։
Բանաստեղծության մեջ կերպավորված է գարունը, որը բերում է կանաչ եղբայրը։

Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր։
Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն։Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր։

Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։
Գարուն տաքություն և իր կանաչ ընտանիքը😁։

Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։
Ինձ տալիս է տաքուկ տրամադրություն և կներկեի գունավոր։

Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։

Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։

Ուրախ — ուրախ եկավ գարուն,
Կամաց — կամաց մարդկանց տուն,
Տաքուկ — տաքուկ օրեր եկան,
Քամին ու ցուրտը փախան չկան։

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

 

— Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

— Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  — Էդ ո՞ւր եկար։

— Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

— Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։

— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

— Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

— Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․- սկսում է հայհոյել հուսահատված։

— Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը։- Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

— Հը՜, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

— Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է′լ նույն հարուստի մոտ։

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։

— Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն։- Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

— Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

— Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։

— Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․— գլուխը վեր է քաշում ծառան։

— ՉԷ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը,- միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։

— Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

— Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․

— Հը՜, հո չե՞ս բարկանում։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․

— Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։

Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

— Էլ ինչ հնձելու ժամանակն է,- ասում է ծառան,- տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։

Continue reading »

Ճամփորդություն


Փետրվարի 19-ին մենք դասարանով ճամփորդություն գնացինք Կոտայքի մարզ, տեսնելու Գառնի տաճարն ու Գեղարդի վանքը։ Առավոտյան Սրբ․ Երրորդություն եկեղեցու բակից ճանապարհվեցինք։ Առաջինը կանգառեցինք Ողջաբերդ գյուղում գտնվող Չարենցի Կամարի մոտ, որտեղից միշտ տեսանելի է Արարատը։ Կամարի վրա փորագրված է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից տողեր և դրա համար էլ այս կամարը հայտնի է որպես Զարենցի կամար։ Այստեղ մենք մի քիչ երգեցինք ու պարեցինք ու շարժվեցինք դեպի Գեղարդի վանք։

Այստեղ մենք նախաճաշեցինք և մտանք վանքի առաջին հարկը, որտեղ երգեցինք, հետո գնացինք երկրորդ հարկ և նորից երգեցինք։ Ընկեր Սեդան էլ շարական երգեց որը շատ գեղեցիկ էր։ Գեղարդի վանքի մի մասը փորվել է ժայռի մեջ, վերևից։ Մենք գնացինք այդ փորված սենյակներից մեկի մեջ, որտեղ ջուր էր հոսում։ Ասում են դա սուրբ ջուր է։ Ես այն խմեցի, բայց համը ինձ դուր չեկավ։ Հետո դուրս եկանք ու գնացինք վանքի կողքի մեծ ժայռերի վրա, փոսիկների մեջ քար գցելու և երազանք պահելու։ Իմ քարը չմնաց😥։

Գեղարդից հետո մենք գնացինք Գառնիի տաճար։ Տեսանք տաճարը, մտանք հին բաղնիքը նայեցինք և մի ժամ կամ երկու Գառնիի տաճարի մոտ խաղացինք և կերանք։ Հետո վերադարձանք Երևան։

Իմ սիրած մասը այս ճամփորդության  Գառնիի տաճարի մոտ ուտելն ու խաղալն  էր, որի ժամանակ աղջիկները տղաների դեմ մրցույթ էի անում հարցերով։

Տեղեկություն