Մաթեմատիկա հաշվետվություն

Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
Այո։


Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
Այո։ Բաժին


Մասնակցե՞լ ես «Ձոն ստուգատես/Գարնանամուտ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
Այո։
Խաչբառ
Խնդիր


Մասնակցե՞լ ես «Կոտորակները կենցաղում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
Այո։
Հղում


Մասնակցե՞լ ես «Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
Այո։
Հղում


Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
Այո։
Ինգնաստուգում


Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի մարտ  ամսվա  ֆլեշմոբին։
Այո։


Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
Երկուսն էլ կատարում եմ։


Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
Հայրիկի

Գարնան ու Ամռան կռիվը


Մենք բոլորս գիտենք, որ գարունից հետո գալիս է ամառը, բայց այս տարի կռիվ կար․
— Էյ ամառ — Ասում է գարունը — մի արի ոչ մեկ քեզ չի սիրում։
— Դու ոնց ես որոշեցիր, որ ինձ ոչ մեկ չի սիրում։
Պատասխանում է ամառը։ Օրերով շարունակ կռիվ են անում թե ով է լավը և ով է վատը։ Գարունը ամռանը ասաց․
— Ես լավն եմ անձրևների միջոցով աղքատներին ջուր եմ բերում, ամբողջ օրը հով եղանակ է, ծաղիկներն ու ծառերը ծաղկում են և այլ բաներ։ Ամառը ջղայնանում է և ասում․
— Իսկ ես բերում եմ երեք ամիս դպրոցից արծակուրդ և լիքը հավես տոները, ծաղիկներն ու ծառեն լավ կանաչ են լինում և այլն։
Մի քանի օր անցավ և գալիս է ամպը ու ասում․
— Երկուսդ հավար լավ ու վատ բաներ ունեք, բյաց ամառը ավելի լավն է 2 — 3 ամիս արծակուրդ ունենալու համար։

Գարնանային տոն

1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։
1 + 2 = 3
33 : 3 = 11


2. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։
1 + 4 = 5
25 : 5 = 5


3. Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրիկից  5  անգամ շատ գումար ուներ։
3000 : 5 = 600


4. Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։
2400 : 400 = 6


5. Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։
6+8+1=15


6. Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։


7. Զամբյուղում  կար 10  կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։
12 + 1 = 13


8. Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։
1800 : 9 x 2 = 400


9. Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։
3 x 5 = 15
15 + 5 = 20
20 : 2 = 10


10. Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։
10 x 3 = 30
10 + 30 = 40
40 : 2 = 20


11. Սիրելի սովորողներ, կազմեք   գարնան ու  գարնանային տոներին նվիրված   խաչբառ, ինչպես նաև խնդիրներ։
Հայոց այբուբենի տառերի թվային ...

1․ Ասեք 2 թվի եռապատիկը։
2 x 3 = 6 = Զ


2․ Ասեք ամենափոքր բնական թիվը։
1 = Ա


3. kisat

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Կարդա՛ և փոխադրի՛ր առակը։

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.

— Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։

Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,

սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։

Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը

դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։

— Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի

չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։

Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան

ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը

մեռնի…։


Ագահ ու աչքը ծակ մարդը Աստվածից հետևյալն է խնդրում․
— Աստված այնպես արա, որ ինչի կպնեմ ոսկի դառնա։
Այստվածը կատարում է նրա ուղածը։ Ագահ մարդը դանակ է առնում որ հաց կտրի, բայց ոչ միայն դանակն է ոսկի դառուն այլ նաև հացը։ Լեղապատառ գնում է ջուր խմելու և ջուրը ոսկի է դառնում։ Ինչի որ կպնում են ոսկիի էր դառնում։
— Վա՜յ Աստված իմ, այս ի՞նչ փորձանք բերեցիր գլխիս, չեմ ուում էլ ոսկի չեմ ուզում, միայն խնդրում եմ որ լավությունդ ետ վերցնեմ։ Աստվածը ագահ մարդուն։ Աստված ագահ մարդու աղաչանքին ու պաղատանքին չէր արձագանքում, և թողեց ոսկու մեջ թաղված, այնքան անօդի-ծարավ կմնա, որ այս մի քանի օրը, կմահանա․․։

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ

Կարդա՛ առակը և փոխադրի՛ր արևելահայերեն։

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ

Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։


Մարդը անընդատ կաղորթեր աստվածին ու կխնրեր․
— Աստվա՜ծ, գոնե մի անգամ ինձ տուր՛, ի՞նչ կլինի։ Տո՜ւր, որպեզի մի քիչ մարդավարի կյանք ապրեմ։
Աստծո հրեշտակներից մեկի խիղճը տանջում է։
Գնում է բարձրելի մոտ ասում․
-Տ՜եր Աստված, ոչ ոք խնդրանքով այդքան չի աղոթել քեզ։ Մեղք է նա։ Մի անգամ էլ այդ մարդուն տուր։
-Ասելիք չունեմ, կոգնեմ, կտամ։ Բայց բազկաթոռի վրա պառկած է ու ասում է՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մեկին ինչպե՞ս տամ։ Անիրավը գոնե տեղից ելներ, մի գործ աներ, ես էլ օգնեի՝ տայի։

Խոր վիրապ ճամփորդություն

Մենք գնացել եինք խոր վիրապ և հիմա մի քիչ պատմեմ ոնց անցավ։
Մենք սկզբում հավաքվեցինք մայր դպրոցի կայանատեղում և գնացինք միանգամից խոր վրիապ։ Խոր վիրապում սկզբում նախաչաշեցինք հետու գնացինք, որ մտնենք փոս։ Սկզբում մտանք մեծ փոս հետո փոքր։ Մեծ մտնելը դժվարոտ էր իսկ մեծից դուրս գալը ամենա հեշտ բանն էր 🙂 Հետո մտանք փոքր փոս, որը հեշտ բայց դժվար էր։ Վերջում խոր վիրապի մոտիկ մի սար բարձրացանք ու աղավնի թռցրեցինք։ Հետո գնացինք դվին։ Դվինում նորից նախաճաշեցինք ու գնացինք մի հատ գագաթ բառձրացանք։ Շատ հավես էր բայց այնքան արագ և հավես անցավ չեմ կարողանում երկար պատմել։


Նկարներ


Երեք հարուստ

Ուշադի՛ր կարդա առակը և փոխադրիր արևելահայերեն։

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու* համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։


Երեք հարուստ վիճում են ու վեճը հարթելու համար գնում են Խիկար իմաստունի մոտ։
— Մենք եկել ենք իմանալու, թե ո՞վ է մեզնից հարուստը։
— Դո՛ւ խոսիր,-դիմում է իմաստունը առաջին մարդուն։
— Ես ոսկու ու արծաթի, տուն ու տեղի, ունեցվածքի, արտ ու դաշտի տեր եմ, հարստությանս չափ ու սահման չկա։
— Հիմա էլ դու խոսի՛ր, տեսնենք,-դիմում է երկրորդին։
— Ես թեև թագավորի զորապետն եմ, բայց իրենից երեք անգամ ավելի հարուստ եմ։
— Իսկ դու ի՞նչ կասես,-դիմում է իմաստունը երրորդին։
— Ի՞նչ ասեմ։ Ես ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ եմ, ունեցած-չունեցածս գլխիս մեջ է։
Երեքին լսելուց հետո Խիկար Իմաստունը ասում է․
— Ձեզնից ամենահարուստը գիտունն է, նրա հարստությունը մնայուն ու անվերջանալի է և ոչ ոք չի կարող խլել այն իրենից։