Քամին ու տերևը

Քամին մի օր տերևի հետ թեյ էր խմում երբ տերևը փոխեց իր գույնը և դարձավ դեղին և ասաց․
— Ա՜յյ, ես հիվանդ եմ դեղին եմ։ Ի՞նչ անեմ։
Քամին պատասխանեց․

— Կանգնիր ձեռքերիդ վրա և ասա բիբիդի բոբիդի բու։
Տերևը այդ բոլորը արեց բայց դարձավ կարմիր ոչ թե կանաչ ։ Նա ասաց․
— Աաա՜ա, ես կարմիր եմ հիվանդ եմ։ Ի՞նչ անեմ։
Քամին պատասխանեց․
— Տասնհինգ կում ջուր խմիր և հինգ անգամ ծափ տուր։
Տերևը այդ բոլորը արեց բայց դարձավ նարնջագույն։
— Աաա՜ա ես նարնջագույն եմ։ Ի՞նչ անեմ հիվանդ եմ։
Քամին պատասխանեց․
— Ինը կքանիստ արա, ութ անգամ ասա բիբիդի բոբիդի բու, մի հատ ծափ տուր, վեց կում ջուր խմիր և ձեռքերիդ վրա կանգնիր։
Տերևը այդ բոլորը արեց ու այս անգամ հրաշք․․․ տերևը դարձավ կանաչ։ Նա ուրախ բացականչեց․

— Քամի շնորհակալ եմ քեզ։ Ես էլ հիվանդ չեմ։ Ես շատ սիրուն, կանաչ տերև եմ։ 

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Ու ծիծաղում էր անտառի վրա:

Continue reading »