Ընթերցում եմ և առաջարկում եմ ընթերցել

Ես հիմա ընթերցում եմ Մաֆալդա գիրքը իսպաներենով։ Ունի 636 էջ շատ ծիծաղելի է և հավես։ Այն թարգմանվել է տարբեր լեզուներով, որոնցից է նաև հայերենը և ես առաջարկում եմ իմ ընկերները ընթերցեն։ Ես շատ շատ եմ սիրել այս գիրքը։
Mafalda. Todas las tiras (edición limitada) (Spanish Edition) - Kindle edition by Quino. Humor & Entertainment Kindle eBooks @ Amazon.com.
Մաֆալդայի մասին մի քիչ տեղեկություն։

Մաֆալդան ստեղծել է Կինո (Խոակին Սալվադոր) անունով մի մարդ և նրա բոլոր գրքերի  սկզբում կա մի էջ իր մասին տեղեկություն։ Մաֆալդան շատ հետաքրքիր, առատ մազերով մի աղջիկ է և բանտիկ է կրում։ Մաֆալդան շատ է սիրում «Բիթլզ» երաժշտական խմբին: Գիլին Մաֆալդայի եղբայրն է։ Նա քիչ մազ ունի։ Գիլին բարի է, բայց մի քիչ չարաճճի։ Նա սիրում է պատերին և գետիներին նկարել։ Մաֆալդան հիմնականում ունի լիքը ընկերներ Սուսանիտան Մանոլիտոն, Միգելիտոն, Ֆելիպեն և Լիբերտադն։

Ես շատ բաներ եմ սովորել այս գրքից՝ բարի լինել, սովորող լինել, աշխատասեր լինել, օգնել ուրիշներին։ Բայց ամենակարևոր բանը, որ սովորել եմ այն է, որ ընտանիքը այս կյանքում ամենաթանկն ու կարևորն է։ Որ լավ ընկերները ընտանիքի պես են և միշտ օգնության են հասնում, և կիսում են քո լավ և վատ պահերը։

Ես կարդացել եմ․․․

Ես կարդացել եմ Կինոյի «Մաֆալդան և ընկերները»։ Կինոն՝ Խոակին Սալվադոր Լավադո Տեխոն, հայտնի Արգենտինացի մանկագիր է։

Գրքի գլխավոր հերոսը Մաֆալդան է և իր ընկերները՝  Գիլին, Սուսանիտան, Մանոլիտոն, Միգելիտոն, Ֆելիպեն և Լիբերտադը։

Continue reading »