Ճամփորդություն դեպի Ժողովրդական արվեստի թանգարան

Մենք 01.27.2021թ․ ին նստեցինք երթուղային և գնացինք դեպի Ժողովրդական արվեստի թանգարան։ Այնտեղ տեսանք տարբեր հին իրեր և սովորեցինք այդ իրերի մասին օրինակ գդալնոցը, գորգ գործելու դազգահ, հին փայտից սարքած նախշեր և այլն։ Մենք նայև գորգերից մի մասի նախշ ենք ներկել և իմ ներկած գորգի մի նախշը կոչվում էր «Խնձորեսկ»։

Ձմեռային ճամբարի հաշվետվություն

Այս հունվար ամսի 11- ից մինչև ամսի 29- ը մեր ձմեռային ճամբարն է եղել։ Այս ճամբարի ընթացքում սովորեցինք Quizizz ծրագրով աշխատել PowerPoint ծրագրով աշխատել և այս բոլոր մեր սովորածները սովորեցինք ճամբարի ընթացքում։ Այս ճամբարի ընթացքում նայև մեզ եկել է Արաքս Դավսյանը և սովորեցրեց աչքը ոնց լավ պահել։ Գաթա են թխել և մասնաքցել էնք շատ ճամփորդություների։ Սա էլ մեր հունվարի ճամբարը։

Ձմեռային ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց

Մենք ուրբաթ օրը, 01.15.2021թ․ նստեցինք երթուղային և գնացինք դեպի Ջրվեժի արգելոց։ Երբ մենք հասանք այնտեղ տեսանք, որ ամենինչ ծածկված էր ձյունով, բայց նաև շատ մշտադալար ծառեր կային ինչպես նաև կարմիր ծառեր։ Մենք տեսանք մի լիճ որը սառած և կիսա հալված էր։ Այնտեղ սահնակ վարեցինք, ընդմիջեցինք, տաք թեյ խմեցինք,  ուրախացանք։ Ես այնքան ուրախ էի, որ ուրախությունից ուզում էի բարձր բղավել, որպեսզի ծառերի վրայի ձյունը թափվի ցած։ Ինձ շատ դուր եկավ սահնակով ձյան վրա սահելը և այդ ուրախ ժամանակը անցկացնել իմ ընկերների հետ։

Շնորհակալություն ընկեր Վարսիկ և ընկեր Մադլենա, որ մեզ տարաք ուրախանալու 😊😘😋😁

 

Ուսումնական Ձմեռ

             

Այս ձմեռ շատ ուսումնական ձմեռ էր։ Ես այս ձմեռային արձակուրդի ընթացքում գիրք եմ կարդացել տիեզերքի և մարդու մարմնի մասին, մարզվել եմ, ուրախացել իմ քույրիկի և եղբոր հետ, մուլտֆիլմ եմ դիտել և  շնորհավորել եմ երջանիկ տարի 2021թ․ բոլորին։ Օգնել եմ իմ մայրիկին ճաշ եպելիս, տոնածառը հանելիս, վարագույրը հանել որպիսի մագրենք և օգնել եմ հայրիկիս։ 

 

Արագ ասելիք — Բարև, ես Աստղիկն եմ և մաղթում եմ առողջ և երջանիկ 2021թ։