Ճամփորդում ենք Արատես

Արատես գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում։ Արատեսում է գտնվում եկեղեցիներից Սյունիքի Արատեսի վանքը (7 դար), Սուրբ Աստվածածին (10-11 դարեր), Սուրբ Կարապետ (11 -12 դարեր) 5 մատուռ-դամբարան (7 դար) և 12 դար խաչքարեր։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ (Կենդանիներ պահել)։

Հետաքրքիր փաստեր։
Արատես գյուղում ապրում են 353 մարդ։
Արատեսում կան արջեր։

Վայոց Ձորի մարզը գտնվում է երկրի հարավում: Այն սահմանակից է հարավում՝ Նախիջևանին, հյուսիսում`Գեղարքունիքի մարզին, արևելքում` Սյունիքի մարզին և արևմուտքում` Արարատի մարզին: Վայոց ձորի մարզկենտրոնը Եղեգնաձորն է։ Այս մարզում է գտնովում Ջերմուկ քաղաքը, որը հայտնի առողջարանային քաղաք է։ Մարզը հարուստ է բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով և հնագիտական վայրերով։ Այն ունի շատ հարուստ կենդանական և բուսական աշխարհ:

Արփա գետը  Հայաստանի գետերից է։ Այն սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից։ Այն Արաքսի ձախ վտակն է։ Ունի 126 կմ երկարություն և Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Արփա գետի վերին հոսանքում կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։ Ջուրն օգտագործվում է ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար

Զորաց եկեղեցին (նաև Սուրբ Ստեփանոս) գտնվում է Վայոց Ձորի Եղեգիս գյուղում։  Այն կառուցվել է 14-րդ դարում` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոս Օրբելյանի կողմից։ Հնագետները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին կանգուն եկեղեցի է։

Արատեսի վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է 5 մատուռից, Ս. Սիոն (10-րդ դ.), Ս. Աստվածածին (11-րդ դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (13-րդ դ.): Վանքի տարածքում կան 10 – 17-րդ դդ. խաչքարեր և տապանաքար:

Սմբատաբերդը  գտնվում է Արտաբույնք գյուղից արևելք։ Այն Վայոց ձորի հին, անառիկ և խոշոր ամրոցներից մեկն է: Ասում են, թե այս բերդը կառուցել է Սյունյաց  Սմբատ  իշխանը։ Դրա համար էլ տեղի բնակիչները այն անվանել են Սմբատի բերդ։ Պատմական տեղեկություններ կան, որ 5-րդ դարում ամրոցի մոտ կռիվներ են եղել հայերի և պարսիկների մեջ։ Սմբատաբերդը եղել է պաշտպանական կառույց։

Օրբելյանների քարվանատուն կամ Սելիմի քարավանատունը գտնվում է Եղեգնաձոր- Մարտունի ավտոճանապարհին՝ Վարդենյանց լեռնանցքում (մինչև 2014թ․ կոչվել է Սելիմի լեռնանցք)։ Այն 14-րդ դարի շինություն է, որը որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանի հատվածով անցնող առևտրականների համար։ Հայտնի է, որ Իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով։

Հայրավանքը կոչվել է նաև Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք։ Գտնվում է Գեղարքունիք մարզի Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան կողմում, Սևանա լճի ափին։ Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ դարի տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։
Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարին 1980-ական թվականներին վանքը կանգուն աշխատող վանք է։

Աղբյուր — Վիքիպեդիա