Հազարան հավք 11-րդ մաս առաջադրանք

Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր և առաջադրանքներ։

1. Եթե դուք Արեգը լինեիք արդյոք այսքան ճանապարհ կգնայիք, որ փուշը վարդ դառնա, գազանը` մարդ:

2. Ձեր կարծիքով Արեգը քանի տարեկան է այս պատմվածքում և ինչու։

3. Եթե այս պատմվածքի Արեգը իսկական մարդ լիներ դուք իր հետ ընկերություն կանեիք՝ ձևակերպեք ձեր պատասխանը։

4․ Մասից դուրս գրեք չորս ածական և երեք Ձ տառով սկսվող բառ։

5. Դուրս գրեք ձեր ամենասիրելի նախադասություն/մասը։

6. Դուրս գրեծ քանի սպիտակ բառ կար այս մասում։

Որքա՞ն եմ պատրաստ ներել ինձ և ուրիշներին

1. Որքա՞ն եմ պատրաստ ներել ինձ և ուրիշներին ։ Ստեղծագործություն

Ես շատ ընկերասեր մարդ եմ և ունեմ բազմաթիվ ընկերներ, բայց նաև շատ հեշտ եմ նեղվում ու ինձ դժվար է ներել մարդկանց։ Ես երբեք պատրաստ չեմ ներել մարդկանց կամ ել ինձ։ Եթե սխալվում եմ ու, ինչ որ մեկին նեղացնում եմ ինձ երբեք չեմ կարող ներել և միշտ մտածում եմ այդ դեպքի մասին։

Աշխարհագրական թաղանթ

Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:

Ընդ որում ամենադինամիկ ոլորտներն են գազային ագրեգատային վիճակում գտնվող մթնոլորտը և բոլոր ագրեգատային վիճակներում գտնվող ջրոլորտը, իսկ ամենափոքր դինամիկան դիտվում է քարոլորտում, որը սակայն պակաս կարևոր չէ, քան ավելի արագ փոփոխվող ոլորտները, քանի որ հենց քարոլորտն է այն նյութական հիմքը, որի վրա ապրում և իր տնտեսական գործունեությունն է ծավալում մարդը:

Ի դեպ, մարդոլորտը ամենաերիտասարդ ոլորտն է աշխարհագրական թաղանթում, սակայն իր նպատակաուղղված գործունեությամբ ամենաշատն է ձևափոխում վերջինիս: Մթնոլորտի դերը հսկայական է ամբողջ կենդանի նյութի գոյության համար, քանի որ այնտեղ՝ 25−30 կմ բարձրությունների վրա է տեղակայված օզոնի շերտը, որը կլանում է տիեզերքից եկող ուլտրամանուշակագույն խիստ վտանգավոր ճառագայթները և հենց այդ բարձրությունն էլ համարվում է աշխարհագրական թաղանթի տարածման վերին սահմանը, քանի որ դրանից վեր կենսոլորտը բացակայում է: Նույն կերպ կենսոլորտի տարածման սահմաններով է պայմանավորված քարոլորտի ընդգրկվածությունը աշխարհագրական թաղանթում, ինչպես նաև աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը՝ Երկրի ընդերքի մինչև 5 կմ խորությունները: Ստացվում է, որ կենսոլորտի և աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները համընկնում են:
photo.png

Աշխարհագրական թաղանթի սահմանները

Ընդհանուր առմամբ աշխարհագրական թաղանթի հզորությունը (ստորին և վերին սահմանների միջև գտնվող շերտի հաստությունը) հասնում է 40 կմ:

Աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող գործընթացների, ինչպես և ամբողջ աշխարհագրական թաղանթի գոյության նախապայմանն Արեգակն է, քանի որ նրանից է ստացվում անհրաժեշտ գրեթե ամբողջ էներգիան, որի շրջապտույտը կապ է ստեղծում տարբեր ոլորտների միջև և շարժման մեջ է դնում այդ ոլորտներում տարբեր ագրեգատային վիճակներում գտնվող նյութերը: Միայն քարոլորտի որոշ գործընթացներ պայմանավորված են Երկրի ներքին ջերմությամբ, որը գալիս է միջուկից:

Աշխարհագրական թաղանթի գոյության երկրորդ նախապայմանը ոլորտների միջև կապ ապահովող նյութերի շրջապտույտն է:

Այդպիսի շրջապտուտներից հայտնի են ջրի և գրեթե բոլոր քիմիական տարրերի շրջապտույտները:

Սակայն պետք է հիշել, որ անկախ գտնվելու վայրից, նյութը շարունակում է մնալ աշխարհագրական թաղանթի որոշակի ոլորտի բաղադրիչ:

Օրինակ՝ մթնոլորտում գտնվող ջուրը ամպի տեսքով հանդիսանում է ջրոլորտի, ոչ թե մթնոլորտի բաղադրիչ, կամ հողում բնակվող կենդանին կենսոլորտի, ոչ թե քարոլորտի բաղադրիչ է: Նույնիսկ մարդու բջիջներում առկա ջուրը (կենսաբանական ջուր) հանդիսանում է ջրոլորտի բաղադրիչ: Այսպիսի դրսևորումները միայն ապացուցում են, որ աշխարհագրական թաղանթի ոլորտները սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ և փոխազդում են միմյանց վրա:

Գրականության հղում էջ 5


Հարցեր

1․ Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը, և որո՞նք են դրա բաղադրամասերը։
Աշխարհագրական թաղանթը երկրի մեջի մասն է նրա բաղադրիչները մթնոլորտ, կենսոլորտ, ջրոլորտ, քարոլորդ։


2․ Որո՞նք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։
Մթնոլորտը, կենսոլորտը, ջրոլորտը, քարոլորդը կարծում եմ։

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։

Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

Արտաշես 1-ը և հայկական հողերի միավորումը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։ Ք․ա․ 201-190 թթ․ ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ ևս։ Առիթից օգտվել էին նաև այլ պետությունները՝ նվաճելով հայկական մի շարք տարածքներ։

Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքիվ միացնել նաև Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն, չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծը։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններպատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։


Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։
Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։


2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։
Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։


3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։
Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։


4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։
Ք․ա․ 189-160թ։


5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։
Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։


6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։
Վրաստանից, Մարաստանից, Պոնտոսից, Սելևկյան տերությունից հետ գրավեց տարածք և Մեծ Հայքի վերամիավորեցանջատված շրջանները։


7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։
8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Հազարան հավք-ի 9-րդ և 10-րդ հատվածները

9-րդ մասի առռաջադրանքներ։

Հատվածը համառոտ՝ 5-7 նախադասությամբ փոխադրիր:

Արեգը հայտնվեց Կարմիր աշխարհում, որտեղ ամեն ինչ կարմիր էր՝ երկինքը, ջուրը, խոտը, բնակիչների հագուստը։ Շուտով նա տեսավ քաղաքի առջև ժողովուրդ է հավաքված իրենց ծեր թագավորի հետ ու ինչ-որ բան է գոռում։ Պարզվում է, որ վիշապը թագավորի աղջկան պահում է քարանձավում։ Արեգը թույլտվություն խնդրեց թագավորից, որպեսզի ազատի նրա աղջկան։ Արեգին հաջողվում է ազատել Վարդերին և հանձնել թագավորին։ Նա հրաժարվում է ամուսնանալ աղջկա հետ և խնդրում է իրեն ցույց տալ Հազարան հավքի տեղը։ Սակայն Հազարան հավքի մասին ոչ ոք չէր էլ լսել։ Դրանից հետո Արեգը գնաց հուրի-փերիների, լուսեղեն ոգիների Մշտադալար Այգի։


Հատվածիդ դուրս գրիր ածականները:
Սպիտակ, սիրուն, անմեռ, անհոգի,ոսկելուսեղեն, մշտադալար, կանաչ-կարմիր, անթառամ, երփներանգ, բուրավետ, անմահական, զվարթ, անուշ, դրախտային, փիրուզե, մեղմ, մարդկային, բյուրեղյա, զմրուխտյա, ուրախ, հնչուն, անտես-աննման, քնքուշ, երկնային, մութ, ազնիվ, զարհուրելի, երջանիկ, խելագար, փշոտ, լեղի, սև: