ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ: ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ

Լուսինր սեփական լույս չունի: Մենք Լուսինր տեսնում ենք, որովհետե Արեգակի լույսն րնկնում է նրա վրա ե անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջր պտույտի հետեանքով Լուսնի տեսանելի մասն անրնդհատ փոփոխվում է և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետե սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետե ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երեում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:

Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:

Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:

Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:
  2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:
  3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:
  4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:
  5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:
  6. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:

Իմ ճամփորդությունը դեպի Ազատան

Բարև, ես այսօր կպատմեմ իմ տպավորություները Ազատան գյուղ գնալուց հետո։ Մենք սկսբում հավաքվեցինք սուրբ երրորդություն եկեղեցու մոտ հետո գնացինք ժամերգության։ Ժամերգությունից հետո նստեցինք երթուղային և ուղվեցինք դեպի Ազատան։ Ճանապարհին ունեինք մի քանի կանգառ։ Առաջին կանգառը Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին էր այնտեղ թեթև նախաճաշեցինք և խաղացինք այնտեղի շնիկների հետ։ Հետո նստեցինք երթուղային և գնացինք երկրորդ կանգառ։ Երկրորդ կանգառն էր Արուճի քարավանատունը, որտեղ ես իմ ընկերների հետ գտա հետաքրքիր իրեր նաև գտանք շատ շատ աղ։ Հետո նստեցինք երթուղային և գնաղինք Ազատան։ Ազատանում բարևեցինք մեր ընկերներին տեղավորվեցինք Տերհայրի կիրակնորյա դպրոցի վերանորոքված սենյակում։ Տեղավորվելուց հետո մեզ կիրակնորյա դպրոցին մոտիկ վայրերին ծանոթացրեցին։ Գնացինք ազատանի եկեղեցի երքեցինք և վերադարձանք կիրակնորյա դպրոց մեր ձեռնոցները վերձրեցինք ու գնացինք կարտոֆիլ հավաքելու։ Քայլեցինք լիքը հովիվներ, կովեր տեսանք ազատանի ինչ որ ագարակ գնացինք (մաքի)։ Վերջում երբ հասանք կարտոֆիլների դաշտ սկսեցինք կարտոֆիլներ հանել։ Կարտոֆիլները հանելուց մեր խմբի մեծ մասը նույնիսկ ես սովորեցինք, որ կանաչ կարտոֆիլները թունավոր են։ Մի քիչ հետո երբ արդեն մի պարկ կարտոֆիլներ ունեինք մի քանիսը կրակի վրա խորովեցինք ու համով լավաշով, աղով, կարագով կերանք։ Վերադարձանք կրակնորյա դպրոց։ Երբ հասանք մեզ հարցրեցին եթե ուզում ենք գնանք թոնիր, բայց ես և 4-5 հոքի համաձայնվեցին դրա պատճառով վորոշեցին մեզ թոնիր տանեն տերհայրի մեքենայով։ Երբ հասանք թոնիր տեսանք ոնց են լավաշ թխումև կերանք նոր թխած համով թարմ լավաշ։ Հետո գնացինք արագ Գյումրիի մոտերքը և խինկալի գնեցինք գիշերը ուտելու համար։ Երբ վերադարձանք նորից կիրակնորյա դպրոց խինկալիները տվեցինք և ուսուցիչները սկսեցին պատրաստել գիշերվա ուտելիքը։ Ես և իմ ընկերները խաղացինք անձեռոցիկով չլոցի մինչև մեր վրա բարկացան։ Բայց հետո դպրոց խաղացինք կիրակնորյա դպրոցի դասարանում։ Երբ ուտելիքը պատրաստ էր ուտելիքը կերանք։ Բայց չգնացինք քնելու մեր պիժամիկները հաքանք և սպասեցինք մինչև մեր ուսուցիչ ընկեր Սեդան առաջին ալիքի Երգ երգոցում էր։ Նայեցինք դա և գնացինք քնելու։ Առավոտյան արդնացանք և գնացինք նորից դպրոց խաղալու շատ աղմկեցինք։ Երբ արդեն բոլորը արդնացան հնչեցին Ազատան եկեղեցու զանգերը և գնացինք ժամերգության։ Ժամերգությունից հետո նախաճաշեցինք։ Նախաճաշից հետո գնացինք արդեն երդուղային և վերադարձանք տուն։ Ճանապարհին ունեինք կանգառներ Աղին, Ջրափի Երերույք, Քարակերտ, Մյասնիկյան, Արմավիր։ Ջրափի Երերույքում բրդուճներ կերանք և երկար ժամանակ խաղացինք բաց տարածքում (Ջրափի Երերույքում չենք խաղացել դրսում)։ Ես և իմ ընկերները նաև հետաքրքիր բան ենք գտել բայց չեմ կարող ասել։ Տեսել ենք Հայաստանի և Թուրքյայի սահմանը և վերադարձել տուն։ Շատ լավ ժամանակ անցկացրեցի ես և իմ ընկերները հուսամ էլի կգնանք։

Մի քանի հարց իմ նոր ընկերներին

Դու քո դպրոցը սիրո՞ւմ ես։

Քան՞ի տարի է, որ դու հաճախում ես Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր։

Դու ո՞ւնես քույր եղբայր նրանց մասին մի քիչ կպատմե՞ս։

Քո դասարանի մասին մի քիչ պատմի։

Կարծում ես նորից կհանդիպե՞նք։

Ձևաբանություն

Կատարի՛ր առաջադրանքները

1. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

Ա                                 Բ

Դեղին            —           դեղնել
փոքր              —           փոքրանալ
բարի              —           բարիանալ
սիրուն           —           սիրունանալ
Ա խմբում բառերը հատկանիշ են ցույց տալիս, իսկ Բ խմբի բառերը գործողություն են ցույց տալիս։


2. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիսԻ՞նչ անուն կտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:
Ընդգծված բառերը պատասխանում են ինչպիսի հարցին, հատկանիշ են ցույց տալիս և կոչվում են ածական։


3. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:
Տաք արև, Վատ օր, Հանգիստ առվակ, հին հեռուստացույց, ձանձրալի գիրք, բարի մարդ:


4. Պարզի´րթե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյականո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառիցՀին  հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):
Գոյական կապույտ   
Ածական կանաչ

Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերին հարթակ, հեռատես գիտնական:


5. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:
Գոյական — Կաղնի, աղջիկ, գետ, բուք, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ, մարտակառք, կառապան, հեծանիվ, պատմություն, թռչուն, թռիչք, գարուն, արև։
———————————————————————————————————————————————————————————
Ածական — հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, գունավոր, խակ, հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր, հմուտ, մարտական, եռանիվ, ալ, պատմական, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:


6. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´րԻնչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա                                          Բ

Մեծ                —           մեծանալ
բարձր            —           բարձրանալ
չոր                  —           չորանալ
չար                 —           չարանալ
Ա խմբում բառերը հատկանիշ են ցույց տալիս և կոչվում են ածական։ Բ խմբի բառերը գործողություն են ցույց տալիս և կոչվում է բայ։


7. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

Գոյական — Ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, օձ, նավաստի, ամպ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ։ Այս բառերը ցույց են տալիս առարկա։
—————————————————————————————————————————————————————————
Ածական — Ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա։ Այս բառերը ցույց են տալիս հատկանիշ։
—————————————————————————————————————————————————————————
Բայ — Վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել։ Այս բառերը ցույց են տալիս գործողություն։

Երևանի պատմության թանգարան

yerevan.am | Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանի Պատմության Թանգարան— Անվճար՝ Երևան Քարտով | Թանգարաններ ԵրևանումHMA – History Museum of ArmeniaՀայաստանի պատմության թանգարան Երևանում
Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին և կոչվել էրեբունի Արգիշտի I- ի կողմից։ Երևան քաղաքի պատմության թանգարանի օրոգ երեխաներ և տուրիստներ կարող են սովորեն երևանի մասին։ Երեվանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին, ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում։ Ցուցանմուշների թիվը հասնում էր շուրջ 400-ի։ Մինչև 1994 թ. թանգարանն իր գործունեությունը շուրջ 56 տարի ծավալում է հենց այստեղ՝  ներկայացնելով Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ 2002թ․- ին տեղափոխեցին թանգարանի ամեն ինչը սեփական շենք։

Թանգարանում պահպանվում է շուրջ 94.000 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն։ Ցուցանմուշների մեջ կան հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ։

Հասցե
Հայաստան, 0015, Երևան
Արգիշտիի փող., 1/1 շենք
(Կենտրոն վարչ. շրջան)
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ 11:00-17:30

էքսկուրսիաների բաժին`

+374-10-568108

տնօրեն`

+374-10-568185

Աղբյուրներ — Yerevan, Վիքիպեդիա ազատ հանրագիտարան,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայաստանի պատմության թանգարանում պահվում և ցուցադրվում են հնագիտական, ազգագրական և պատմական 400 հազարից ավելի նմուշներ, որոնք ներկայացնում են Հայաստանի մշակույթի և պատմության ընդհանուր պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը:

Հայաստանի պատմության թանգարանի ազգային հավաքածուն ներկայացված է հնագիտության, ազգագրության, դրամագիտության, վավերագրերի բաժիններով: Գործում են նաև թանգարանային առարկաների վերականգնման բաժինը և գրադարանը: Հրատարակվում են հայկական ճարտարապետության, հնագիտության, հայոց պատմության վերաբերյալ մատենաշարեր, մենագրություններ և հոդվածներ:

Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցում է ԵՊՀ պատմության ֆակուլտետը :

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ 4
Հեռ.՝(+374 10) 58-27-61