Monthly Archives: Հոկտեմբերի 2020
Մեր բակի աշունը
Մեր բակի աշունը այսպես է։
Կանաչ խոտն արդեն դեղին երանգներ ունի։ Միայն մի քանի աշնանային ծաղիկներ են ծաղկում, իսկ մնացած ծաղիկներն ու բույսերը արդեն չորացել են։ Ծառերի և թուփերի տերևները սկսել են կարմրել և դեղնել, իսկ որոշներն էլ արդեն կորցրել են իրենց տերևները։ Արևն էլ ամռան պես չի տաքացնում և քչացել են թռչունները, մեղուներն ու թիթեռները։Երեկոյան միշտ պաղ քամի է փչում, որը իր հետ քշում տանում է հատակին թափված գունավոր տերևները։
Մեր բակում իսկական աշուն է։
Երգող ճպուռը
Լինում է, չի լինում, մի ուրախ և երգող ճպուռ է լինում։ Եվ այդ ճպուռը այնքան էր սիրում երգել, որ աբողջ օրը երգում էր։ Բայց թիթեռների, մրջյուների և մյուս միջատների գլուխները տանում էր։ Մի օր մի թիթեռ ու մի քանի մրջյուն գնում են ճպուրի մոտ և խնդրում են, որ լուռ մնա։ Երբ ճպուռը լսեց նրանց խնդրանքը, լռեց։ Ձմեռը եկավ և ճպուռը դեռ այդպես լուռ ու մունջ մնաց։ Գարուն եկավ և միջատները դուրս եկան իրենց տաք և ապահով տներից ու տեսան որ ճպուռը դեռ լուռ է։ Այդ լռությունը իրենց դուր չեկավ քանի որ շատ տխուր էր։ Միջատները նորից գնացին ճպուռի մոտ և խնդրեցին, որ նա երգի բայց ճպուռը իր երգերը մոռացել էր։ Փորձեց երգել -իիի- բայց այդպես չէր։ Նորից փորձեց — ուլի ուլի ու ու ու — բայց այդպես էլ չէր։ Նա իսկապես չէր հիշում իր երգերը։ Բոլորը շատ տխրեցին և փոշմանեցին, որ ճպուռին խնդրել էին լռել։ Հիմա ո՞վ էր երգելու։ Հանկարծ մի փոքրիկ մրջյուն առաջ եկավ և ասաց, որ քանի որ ինքը շատ էր սիրում ճպուռի երգերը դրանք գրել էր տերևի վրա։ Այդ տերևը նա ցույց տվեց ճպուռին և նա վերհիշեց իր երգերը և սկսեց բարձր երգել։ Բոլորը շատ ուրախացան, շնորհակալություն ասացին փոքրիկ մրջյունին և միասին սկսեցին պարել և ուրախանալ։
Ա․ Խնկոյան «Խխունջն ու սունկը»
Նստել էր խխունջը սունկի վրա, բարկանում էր, նեղանում ու անցնող-դարձողին նախատում:
-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստել:
Թիթեռները թռչկոտում են, թռչունները ծլվլում, խխունջը նորից կատաղում է.
— Սրանք ի՞նչ են թռչում, թռչկոտում, ի՞նչ են երգում, էլ ուրիշ բան ու գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչելս ո՞րն է, երգելս ո՞րը:
— Է՜, քույրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ՝ երգել:
նախատել — ամոթանք տալ, մեղադրել, հանդիմանել
ծանր ու մեծ — լուրջ
հառաչել — տխուր ձայն հանել, հոգոց հանել, ախ քաշել
ճպռոտ — կեղտոտ, փնթի, անլվա
Խոզն ու ագռավը
Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
— Ի՞նչ էս անում, այ անգետ, —
— Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ էս անում ծառի հետ,
Կչորանա արևից:
— Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Աստղեր
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
Կոմիտաս «Աշուն»
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:
My English
Lilit has not a dog. She has a cat.
Bob has not a doll. He has a ball.
Lilit has not a scarf. She has a hat.
Bob has not an ice — cream. He has a net.
«Ճպուռն ու մրջյունը»
Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ: