Եզոպոսի առակներից

Եզոպոսի մասին․․․

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Առակ

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխար-ի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մար-իկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թա-ավորները արձակում իրենց անար-ար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:


Առաջադրանքներ՝

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

Աշխհար, մարդիկ, թագավոր, անարդար


2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից:


3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:


4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:


5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Երկրորդ անգամ Քսանթոսն խնդրեց Եզոպոսին, որ բերի նրան աշխարհի ամենավատ բանը։ Եզոպոսը ընորից բերեց լեզու, պատճառաբանելով, որ լեզվի շնորհիվ են ստեղծվում բոլոր կեղծիքներն, ստերն ու բամբասանքները,  թագավորներ անարդար հրամաններ տալիս։


6.Տեքստից ելնելով գրի’ր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր:


8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:


9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:
-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:


10.Տեքստից դուրս գրի’ր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրո’ւ հոգնակիի վերջավորությունը:


11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:


12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և …..  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ ……. : (մահ, դար)

15. Համացանցից ընտրի’ր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա’, գրի’ր ասելիքը։

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ

Արտաշես II–ի գահակալումը: Ք. ա. 30 թ. իր զորքով վերադառնալով Պարթևստանից՝ Արտաշես II-ն ազատագրեց Հայաստանը: Նա ջախջախեց Հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը:

Արտաշես II-ը ջանքեր գործադրեց Հայաստան վերադարձնելու իր եղբայրներին, սակայն հաջողություն չունեցավ:
Արտաշես II-ը, օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիջոցից՝ շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը: Նա հատեց դրամներ` իր պատկերով ու «Արքայից արքա» մակագրությամբ:

Իր ներքին հարցերը կարգավորելուց հետո Հռոմը կրկին ուշադրությունը սևեռեց Արևելքի վրա: Ք. ա. 20 թ. հռոմեական զորքերով Հայաստան ուղարկվեց Արտավազդ II-ի պատանդ տարված որդիներից Տիգրանը: Նա 14 տարի ապրել էր հռոմեացիների մեջ, ուստի Հռոմում կարծում էին, որ Հայաստանի գահին նա կլինի հռոմեասեր գործիչ: Երբ հռոմեական զորքը հատում էր Հայաստանի սահմանը, Արտաշես II–ն անհայտ հանգամանքներում սպանվեց: Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց պատերազմի. գահ բարձրացավ Տիգրան III–ը:

Հայաստանը վերջին Արտաշեսյանների օրոք: Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը։ Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել` պայմանով, որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք: Սակայն հռոմեացիներն իրենց հաշվարկներում սխալվեցին: Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան III–ը սկսեց գերադասել հայկական շահերը: Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց իր Տիգրան անունով որդուն:

Տիգրան III-ի մահից հետո՝ Ք. ա. 8 թ., գահ բարձրացավ Տիգրան IV–ը։
Հռոմեացիները, չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ, Ք. ա. 5 թ. ուժով գահ բարձրացրին Արտավազդ III-ին: Վերջինս Արտավազդ II-ի` պատանդության մեջ գտնվող մյուս որդին էր: Նա 29 տարի ապրել էր հռոմեական միջավայրում և դարձել էր խիստ հռոմեասեր գործիչ:

Այդ պատճառով հայերը Ք. ա. 2 թ. գահընկեց արին Արտավազդ III-ին և կրկին գահ բարձրացրին Տիգրան IV-ին: Այս անգամ նա կառավարեց իր քույր Էրատոյի հետ միասին:

Հռոմը ստիպված էր հաշվի նստել հայերի հետ: Ք. հ. 1 թվականին հյուսիսային լեռնականների դեմ մղված պատերազմում հայոց արքան զոհվեց, իսկ թագուհի Էրատոն հրաժարվեց գահից: Այդպես անկում ապրեց Արտաշեսյան արքայատոհմը: Սակայն Մեծ Հայքի թագավորությունը պահպանվեց: Հայոց գահի շուրջ օտար գահակալների կողմից սուր պայքար ծավալվեց:


Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞վ է թագավորել Արտավազդ II-ից հետո: Ներկայացրե՛ք նրա գահակալումը:
Արտավազդ 2-րդից հետո թագավորեց Արտաշես 2 Ք. ա. 30 թ.։


2. Հռոմեացիներն ո՞ւմ գահ բարձրացրին Ք. ա. 20 թ.։


3. Ի՞նչ գիտեք Տիգրան III–ի մասին:
Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը։


4. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի գահին իշխած Արտաշեսյան վերջին արքաներին:
Սակայն Մեծ Հայքի թագավորությունը պահպանվեց: Հայոց գահի շուրջ օտար գահակալների կողմից սուր պայքար ծավալվեց:

Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 68-70-րդ առաջադրանքները

68.Նախադասություններն առանձնացրու վերջակետով:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով։ Նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց։ Աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:


69.Դասավորի՛ր նախադասություններն ըստ մտքի հաջորդականության:

Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է: Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած:

Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է: Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա:


70.Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել նախադասություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:


72.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը:

֍ Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5-րդ դարի հայ պատմիչների գործերին:
֍ Դատարանի կողմից (բռնագրավել, բռնագրավվել) էր նրա ամբողջ ունեցվածքը:
֍  Այդ լուրն ընկերոջը հաղորդելու համար Արան հեռախոսով (կապնվեց, կապվեց) նրա հետ:
֍  Նրա հպարտ հոգին (վրդովվել, վրդովել) էր բարեկամի անզգույշ մի խոսքը:
֍  Երիտասարդ ու անվարժ երգչի ձայնը անսովոր դահլիճում անակնկալ (հուզմունքից, հուզմունքով) դողում էր:
֍  Նույնը (վերաբերում, վերաբերվում) է նաև քննարկվող ծրագրին:
֍  Նա շատ բարեկիրթ է և բոլորին էլ հավասար է (վերաբերվում, վերաբերում):
֍  Մի շարք գործարաններ բավականաչափ (տուժել, տուժվել ) են իրենց անփութության և անհեռատեսության պատճառով։


 

73.Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
⁎ Անգույն — դժգույն
⁎ Անբախտ — դժբախտ
⁎ Անգետ — տգետ
⁎ Անշնորհք —
⁎ Անարդյունք,
⁎ Անօրեն,
⁎ Անձև:

Հարավային Ամերիկայի աշխարհագրական դիրքը, ափագիծը և մակերևույթը

Աշխարհագրական դիրքը

Հարավային Ամերիկայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկություններից առաջինն այն է, որ մայրցամաքն ամբողջովին գտնվում է արևմտյան կիսագնդում՝շրջապատված Ատլանտյան օվկիանոսով արևելքում և հյուսիսում, իսկ արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսով:

4.jpg

Հարավային Ամերիկան աշխարհի ֆիզիկական քարտեզում

 

Երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մայրցամաքի հյուսիսային հատվածով է անցնում հասարակածը, որի արդյունքում տարածքի մեծ մասը գտնվում է հարավային կիսագնդում: Հարավային Ամերիկան ունի բավական մեկուսացած դիրք, քանի որ հարևան մայրցամաքներից միակ բնակեցվածը և ամենախոշորը հյուսիսում գտնվող Հյուսիսային Ամերիկան է, իսկ հարավային հարևանը՝ Անտարկտիդան, հիմնականում սառցապատ է և այդ պատճառով՝ չբնակեցված: Մայրցամաքի աշխարհագրական դիրքն ավելի ճշգրիտ որոշելուն նպաստում է մայրցամաքի ծայրակետերի իմացությունը:

South America cayraketeri qartez.jpg

Հարավային Ամերիկայի ծայրակետերի և Հորն հրվանդանի աշխարհագրական դիրքը

Ինչպես երևում է քարտեզից, Հարավային Ամերիկայի հարավային ծայրակետ Ֆրոուերդից ոչ շատ հարավ՝ Հրո Երկիր կղզիների վրա է գտնվում նաև Ամերիկա աշխարհամասի հարավային ծայրակետը՝ Հորն հրվանդանը:

CapeHorn.jpg

Հորն հրվանդան: Այս ժայռերը Ամերիկայի հարավային վերջավորությունն են

Ամերիկայի ափագիծը

Հարավային Ամերիկայի ափերը հիմնականում քիչ են կտրտված, ինչի շնորհիվ քիչ են նաև խոշոր կղզիներն ու թերակղզիները:

Այսպես, թերակղզիներից քիչ թե շատ աչքի են ընկնում Վալդեսը, Գուախիրան և Պարագուանան, որոնք բոլորն էլ Ատլանտյան օվկիանոսի ավազանում են: Վալդես թերակղզին մայրցամաքի հարավ-արևելքում է և դրա վրա է գտնվում մայրցամաքի ամենացածր կետը՝ −40 մ: Հյուսիսում, միմյանց զուգահեռ Կարիբյան ծովի մեջ են մխրճվում Պարագուանա և Գուախիրա թերակղզիները: Վերջինիս վրա է մայրցամաքի հյուսիսային ծայրակետը՝ Գալինյաս հրվանդանը:

Կղզիներից խոշոր են մայրցամաքի հարավում գտնվող Հրո Երկիր կղզիախումը, որն իր անունը ստացել է Ֆեռնան Մագելանի արշավախմբից, քանի որ կղզու վրա բնակվող հնդկացիական ցեղերը տաքանալու համար ամենուր կրակ էին վառում և ճանապարհորդներին թվացել է, թե կղզիները հրաբխային են:

Հրո Երկիր կղզիները մայրցամաքից բաժանվում են Մագելանի նեղուցով, իսկ Անտարկտիդայից՝ Դրեյկի նեղուցով:

Hro Erkir.jpg

Հրո Երկիր կղզիներում է գտնվում աշխարհի ամենահարավային քաղաքը՝ Ուշուայան

Մայրցամաքի հարավ արևելքում է գտնվում Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև կռվախնձոր հանդիսացող Ֆոլկլենդյան կամ, ինչպես ասում են Արգենտինայում, Մալվինյան կղզիները, որոնք ներկայումս Մեծ Բրիտանիայի վերահսկողության ներքո են: Խաղաղ օվկիանոսի ավազանում են գտնվում Չիլիին պատկանող Չիլիական կղզեխումբը, որը մայրցամաքի հարավային ափամերձ գոտում ամենաերկարաձգված և մեծաքանակ կղզիների խումբն է և Զատկի կղզին, որը մարդկանց քարե առեղծվածային արձաններով հայտնի հրաբխային կղզի է Չիլիի ափերից բավական մեծ հեռավորության վրա:

Easter-Island-Chile.jpg

Զատկի կղզում գտնվող այս հսկայական արձանների ծագումը և նշանակությունը մարդկության ամենամեծ գաղտնիքներից են

Խաղաղ օվկիանոսի հասարակածային գոտում է գտնվում Էկվադորին պատկանող և էնդեմիկ յուրահատուկ բնությամբ հայտնի Գալապագոսյան կղզիները, ուր այցելել է հանրահայտ բնագետ Չարլզ Դարվինը: Հարավային Ամերիկայի հյուսիսում հայտնի են Փոքր Անտիլյան կղզիները, որոնք արևելքից եզրավորում են Կարիբյան ծովը:

Հարավային Ամերիկայի ափերի մոտով են անցնում մի շարք օվկիանոսային հոսանքներ և նրանց ճյուղեր, որոնք մեծ ազդեցություն ունեն մայրցամաքի կլիմայի վրա: Դրանցից առավել հայտնի են Գվիանական ու Բրազիլական տաք հոսանքները և Պերուական ու Ֆոլկլենդյան սառը հոսանքները:

South America currents labeled.jpg

Հարավային Ամերիկայի օվկիանոսային հոսանքները մեծապես ազդում են մայրցամաքի կլիմայի վրա

Հարավային Ամերիկայի ափերը ողողող ծովերից և ծոցերից ամենախոշորը Կարիբյան ծովն էորը Հարավային Ամերիկայի ափերը ողողող միակ ծովն է: Նրա ավազանին են պատկանում Վենեսուելայի և Մարակայբո ծովածոցերըՎերջինիս ընվունված է անվանել լիճ: Կարիբյան ծովը նաև հայտնի է եղել իր ծովահեններով, ինչը դարձել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի սցենարի հիմքը: Մայրցամաքի արևելյան ափերին հայտնի է Լա Պլատայի ծոցը՝ Լա Պլատա գետի գետաբերանում: Դրա ափերին են գտնվում Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսը և Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոն:

Buenos Aires.JPG

Տեսարան Բուենոս Այրեսի նավահանգստային տարածքից, որը Լա Պլատա ծոցի սկզբնամասում է

Հարավային Ամերիկայի հատվածում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց են կապված մի քանի նեղուցներով և ջրանցքով: Այսպես, Հարավային Ամերիկան Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է 20-րդ դարի սկզբում փորված Պանամայի ջրանցքովորը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց կապող ամենաբանուկ ջրային ուղին է: Սակայն մինչ այդ ջրանցքի հիմնումը, նավերը ստիպված էին շրջանցել Հարավային Ամերիկան դրա հարավում գտնվող Մագելանի նեղուցովորը բաժանում է Հրո Երկիր կղզիները Հարավային Ամերիկայից և իր անունը ստացել է առաջինը այդ նեղուցով Ատլանտյան Օվկիանոսից Խաղաղ օվկիանոս անցում կատարած Ֆեռնան Մագելանի պատվին: Ավելի հարավ՝ Հրո Երկիր կղզիների և Անտարկտիկական թերակղզու միջև է գտնվում Դրեյկի նեղուցը, որը ամենալայնն է աշխարհում:

South America-physical complex.jpg

Հարավային Ամերիկա


Հարցեր

1․ Բնութագրե՛ք Հարավային Ամերիկայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Հարավային Ամերիկայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկություններից առաջինն այն է, որ մայրցամաքն ամբողջովին գտնվում է արևմտյան կիսագնդում՝շրջապատված Ատլանտյան օվկիանոսով արևելքում և հյուսիսում, իսկ արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Ուսումնական երրորդ շրջան․ տասնչորսերորդ շաբաթ

Day 1.

Check up — Discussion topics

Classwork — Do the speaking activity , Let everyone speak about a given topic for 1 minute

Homework — Write 2-3 sentences about each situation


Someone chews with mouth open — It annoys me very much and makes me want to slap then in the face.
Someone bites their nails — It makes me feel sad because I also used to bite my nails and a damaged them very much.
Someone gossips — To be honest I don’t mind it very much.
Someone licks their fingers while eating — Its just gross I always go and tell them to stop.
Someone bites their lips — I don’t care because I do it myself.
Someone picks in his nose/teeth — Its very disgusting I just go away from them. 
When someone spend to much time on the internet — I don’t care.
Someone slurps their food — I don’t mind even though the sound irritate me.
Someone says stupid jokes — I just laugh at them so they don’t feel bad, unless its something bad.
Someone swears a lot — I tell them to stop.
/……

Մայրենի մայիսիյան ֆլեշմոբ

1.Տարբերակներում նշված արտահայտություններից երեքը ենթարկվում են մեկ օրինաչափության: Ո՞ր տարբերակի արտահայտությունը չի ենթարկվում այդ օրինաչափությանը: Բացատրի՛ր օրինաչափությանը ենթարկվող արտահայտությունների իմաստները:

Ա. աչքը ջուր կտրել

Բ. գլխարկը գետնովը տալ

Գ. ժամավաճառ լինել

Դ. Ազնիվ մարդ


2.Ո՞ր նախադասության ընդգծված բառը «հարազատ» չէ մյուս ընդգծվածներին: Հիմնավորի՛ր պատասխանդ։

Ա. Նրա ջերմ խոսքերը քո մասին են:

Բ. Ընթերցածիս մասին այժմ չեմ խոսի:

Գ.Նրա մասին վատ լուրեր են պտտվում:

Դ. Մեքենայի այդ մասին ես ծանոթ եմ:

Դ-ն է, որովհետև խոսում է մեքենայի հենց մասի (կտորի) մասին։


3. Պատասխանի տարբերակներից մեկն ընտրի՛ր, որը կդառնա ներքոնշյալ առաջին բառի վերջը և երկրորդ բառի սկիզբը:

Օձ+ա+(…), (…) +ա+տեսակ

գույն
երես

ցող


4. Ստորև բերված ո՞ր դարձվածքով կարելի է բնորոշել անամոթ մարդուն:

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է նախադասության մեջ գրվում փոքրատառով՝ բացի նախադասության սկզբից։

6. Կենդանիների ո՞ր զույգը պետք է տեղադրել, որպեսզի առածն ամբողջանա՝  «.…ի հետ …. ն է ուտում, տիրոջ հետ վա՜յ կանչում»:

7. Պատասխանի տարբերակներում նշված բառերից ո՞րն է կազմվում «տնական» բառի բոլոր տառերով:

8. Նշված բառերից որո՞ւմ ան-ը նախածանց չէ:

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար իմաստունին քով.

—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։

—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։

—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։

—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։

—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի հարուստ եմ։

—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։

—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։ Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.

—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։


10. Վերնագրերից մեկով ստեղծագործի՛ր՝

«Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․»

«Ծուլությունը մեր այն արատներից է, որը․․․»

«Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ»

«Ընկերությունը նման է գրքի»

«Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե․․․»

«Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե պատերզմները, ագահությունը, կռվարարությունը, և չներելը չլիներ։(»