Երգող ճպուռը

Լինում է, չի լինում, մի ուրախ և երգող ճպուռ է լինում։ Եվ այդ ճպուռը այնքան էր սիրում երգել, որ աբողջ օրը երգում էր։ Բայց թիթեռների, մրջյուների և մյուս միջատների գլուխները տանում էր։ Մի օր մի թիթեռ ու մի քանի մրջյուն գնում են ճպուրի մոտ և  խնդրում են, որ լուռ մնա։ Երբ ճպուռը լսեց նրանց խնդրանքը, լռեց։ Ձմեռը եկավ և ճպուռը դեռ այդպես լուռ ու մունջ մնաց։ Գարուն եկավ և միջատները դուրս եկան իրենց տաք և ապահով տներից ու տեսան որ ճպուռը դեռ լուռ է։ Այդ լռությունը իրենց դուր չեկավ քանի որ շատ տխուր էր։ Միջատները նորից գնացին ճպուռի մոտ և խնդրեցին, որ նա երգի բայց ճպուռը իր երգերը մոռացել էր։ Փորձեց երգել -իիի- բայց այդպես չէր։ Նորից փորձեց — ուլի ուլի ու ու ու — բայց այդպես էլ չէր։ Նա իսկապես չէր հիշում իր երգերը։ Բոլորը շատ տխրեցին և փոշմանեցին, որ ճպուռին խնդրել էին լռել։ Հիմա ո՞վ էր երգելու։ Հանկարծ մի փոքրիկ մրջյուն առաջ եկավ և ասաց, որ քանի որ ինքը շատ էր սիրում ճպուռի երգերը դրանք գրել էր տերևի վրա։ Այդ տերևը նա ցույց տվեց ճպուռին և նա վերհիշեց իր երգերը և սկսեց բարձր երգել։ Բոլորը շատ ուրախացան, շնորհակալություն ասացին փոքրիկ մրջյունին և միասին սկսեցին պարել և ուրախանալ։

Ա․ Խնկոյան «Խխունջն ու սունկը»

Նստել էր խխունջը սունկի վրա, բարկանում էր, նեղանում ու անցնող-դարձողին նախատում:
-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստել:
Թիթեռները թռչկոտում են, թռչունները ծլվլում, խխունջը նորից կատաղում է.
— Սրանք ի՞նչ են թռչում, թռչկոտում, ի՞նչ են երգում, էլ ուրիշ բան ու գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչելս ո՞րն է, երգելս ո՞րը:
— Է՜,  քույրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ՝ երգել:

 

նախատել — ամոթանք տալ, մեղադրել, հանդիմանել
ծանր ու մեծ — լուրջ
հառաչել — տխուր ձայն հանել, հոգոց հանել, ախ քաշել
ճպռոտ — կեղտոտ, փնթի, անլվա

Continue reading »