Աստղեր


Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

  1. Շարունակի՛ր.

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը:

Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան Արևը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

  1. Գրի՛ր հականիշ բառեր.

Մթնել-լուսանալ

շատ-քիչ

մեծ-փոքր

տաք-սառը

հեռու- մոտիկ

մութ- լույս

թույլ-ուժեղ

  1. Կարմիրով ներկի՛ր այն նախադասությունը, որտեղ թիվ կա: 
  1. Տեքստից առանձնացրո՛ւ ի՞նչ, ինչե՞ր, ինչպիսի՞ հարցերին պատասխանող բառեր և գրի՛ր համապատասխան սյունակում.
Ի՞նչ Ինչե՞ր Ինչպիսի՞ն
Արև աստղեր Մեծ
երկինք գնդեր Շատ
սեղան կետեր Պայծառ
խարույկ   Մոտիկ
մեքենա   վիթխարի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով