Մեր բակի աշունը

Մեր բակի աշունը այսպես է։

Կանաչ խոտն արդեն դեղին երանգներ ունի։ Միայն մի քանի աշնանային ծաղիկներ են ծաղկում, իսկ մնացած ծաղիկներն ու բույսերը արդեն չորացել են։ Ծառերի և թուփերի տերևները սկսել են կարմրել և դեղնել, իսկ որոշներն էլ արդեն կորցրել են իրենց տերևները։ Արևն էլ ամռան պես չի տաքացնում և քչացել են թռչունները, մեղուներն ու թիթեռները։Երեկոյան միշտ պաղ քամի է փչում, որը իր հետ քշում տանում է հատակին թափված գունավոր տերևները։

Մեր բակում իսկական աշուն է։