Ա․ Խնկոյան «Խխունջն ու սունկը»

Նստել էր խխունջը սունկի վրա, բարկանում էր, նեղանում ու անցնող-դարձողին նախատում:
-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստել:
Թիթեռները թռչկոտում են, թռչունները ծլվլում, խխունջը նորից կատաղում է.
— Սրանք ի՞նչ են թռչում, թռչկոտում, ի՞նչ են երգում, էլ ուրիշ բան ու գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչելս ո՞րն է, երգելս ո՞րը:
— Է՜,  քույրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ՝ երգել:

 

նախատել — ամոթանք տալ, մեղադրել, հանդիմանել
ծանր ու մեծ — լուրջ
հառաչել — տխուր ձայն հանել, հոգոց հանել, ախ քաշել
ճպռոտ — կեղտոտ, փնթի, անլվա

  1. Ինչպե՞ս են ավարտվում այս նախադասությունները. գրի՛ր:
  • Էս ի՜նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստել։
  • Սրանք ի՞նչ են թռչում-թռչկոտում, ի՞նչ են երգում, էլ ուրիշ բան ու գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում:
  1. Ի՞նչ պատասխանեց սունկը խխունջին. գրի՛ր:

— Սո՛ւնկ, գիտե՞ս՝ ինչու ենք լուռ ու մունջ նստել:

— Է՜, քույրի՛կ խխունջ,  — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ՝ երգել:

  1. Հետևյալ բառերը դարձրո՛ւ հոգնակի թիվ:

Ճպուռ- ճպուռներ
Խխունջ- խխունջներ
Սունկ- սնկեր
Երգ- երգեր
Թիթեռ- թիթեռներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով