Կոմիտաս «Աշուն»

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:

Օգտվելով առցանց բառարանից` բացատրի՛ր անհասկանլի բառերը:

Լեցուն- լցված
Մառան- նկուղ
Սաղարթ- տերև
Սարսել- սոսկալ, սարսափել
Դարսել- շարել իրար վրա
Տարափ- հորդ անձրև
Բուք- սաստիկ  քամի, որ մրրկում է տեղացող կամ նոր ձյունը
Վայուն- Բուի կռիչ
Մայուն- մայել, բառաչել

Փորձի՛ր պատմել, թե ինչպիսի՞նն է այս բանաստեղծության  աշունը:

Այս բանաստեղծության աշունը բերքառատ է և գույնզգույն է։ Այն իր հետ բերում է տերևաթափ, հորդ անձրև ու քամի։

Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Տերև, միրգ, գիրկ, սաղարթ, արև, մրմատու, տերևաթափ, գրկախառնվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով