Иван Крылов

Автор: Крылов Иван Андреевич - Коллекция русского шанхайца
Иван Андреевич Крылов родился, 2 февраля 1769, Москва и умер — 9 ноября 1844Санкт-Петербург — русский баснописец, публицист, издатель сатирико- просветительских журналов. Известен как автор басен, таких как «Ворона и лисица», «Стрекоза и муравей», «Лебедь, рак и щука». Многие фразы и выражения из басен Крылова стали фразеологизмами в русском языке.

Հիմքեր կամ հիդրօքսիդներ

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից: 

Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:
Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:

Օրինակ

KOH՝ կալիումի հիդրոքսիդ

NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ

Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ

Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներ

Հիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում են ալկալիներ։

Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,Ca(OH)2-ը, Ba(OH)2-ը:

Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ Mg(OH)2, Cu(OH)2, Fe(OH)2 և այլն:

Առավել հաճախ հանդիպող հիմքերի հատկությունները.

1. Նատրիումի և կալիումի հիդրօքսիդները NaOH և KOH

Սպիտակ խոնավածուծ բյուրեղային նյութեր են, կլանում են խոնավություն և ածխաթթու գազ:

Նատրիումի հիդրօքսիդը և նրա ջրային խիտ լուծույթը քայքայում են մաշկը, ուստի դրանց հետ պետք է շատ զգույշ վարվել:

Նատրիումի հիդրօքսիդը այլ կերպ կոչվում է կծու նատրոն (ունի ևս մեկ տեխնիկական անվանում՝ կաուստիկ սոդա):

Կալիումի հիդրօքսիդը կոչվում է կծու կալիում:

Difference-Between-Sodium-Hydroxide-and-Potassium-Hydroxide_Sodium-Hydroxide.jpg

Կալիումի և նատրիումի հիդրօքսիդները կիրառվում են ապակու և օճառի արտադրությունում:

2. Կալցիումի հիդրօքսիդը կամ հանգած կիրը՝ Ca(OH)2ջրում քիչ լուծվող սպիտակ փոշի է:

Ca-OH-2.jpg

Ստացվում է չհանգած կիրը CaO մարելիս, հանգցնելիս: Թափանցիկ ջրային լուծույթը կոչվում է «կրաջուր», ջրային կախույթը՝ «կրակաթ»: Լայնորեն օգտագործվում է շինարարության մեջ, ինչպես նաև՝ կենցաղում` ընկույզի, դդմի մուրաբա պատրաստելիս:

Կալցիումի հիդրօքսիդը կամ հանգած կիրը ջրում քիչ լուծելի, սպիտակ, փխրուն փոշի է, որի ջրային լուծույթը կոչվում է կրաջուր: Օգտագործում են շինարարությունում, ինչպես նաև կենցաղում ՝ պահածոներ պատրաստելիս:

Հարցեր՝
1.Ո՞ր նյութերն են կոչվում հիմքեր:
Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:


2. Բերել կենցաղում դրանց օգտագործման օրինակներ։
Շինարարության մեջ, Մուրաբա սարքելիս և այլն։


3.Թվարկեք մի քանի հիմքեր:
Կալիումի հիդրոքսիդ, Նատրիումի հիդրոքսիդ, Ալյումինի հիդրոքսիդ։

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ | Արևելահայերեն

Ժայռի վրա նստած մի զորավոր առյուծ տեսնում է որ, գազանները սարսափահար փախչում են: Առյուծը հարցրեց նրանց.
—Ինչու՞ եք փախչում և ումի՞ց եք վախենում:
Նրանք ասեցին․
-Փախիր և դու, որովհետև մարդն է գալիս:
Առյուծը հարցրեց.
-Ո՞վ է մարդը, և ի՞նչ ուժ ունի նա, որ փախչում եք նրանից:
Նրանք ասացին.
—Կգա և քեզ էլ կվնասի։

Իր ուժերին վստահ՝ Առյուծը մնաց իր տեղը։

 Եվ ահա եկավ մի հողագործ մարդ:
—Արի կռվենք,- ասոաց հպարտ Առյուծը։
—Շատ լավ,- ասում է մարդը,- բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են: Արի նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ բերեմ զենքերս, որ կռվենք: Առյուծն ասաց.
—Երդվիր, որ կգաս, և ես կընդունեմ առաջարկդ:
Մարդն երդվեց, և առյուծը համաձայնվեց, որ իրեն կապի: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապեց կաղնու ծառին, այնուհետև ծառից կտրեց մի ճյուղ և սկսեց զարկել առյուծին:

Առյուծը գոչեց.
-Ավելի ուժեղ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքիս միայն այդպես է վայել:

Նախնադարի պարբերացումն ու վաղ փուլերը | Դեռ իմ բառերով չի

Նախնադար կամ նախապատմական դարաշրջան է կոչվում մարդկության պատմության ամենավաղ շրջանը։ Այն բաժանվում է մի քանի մեծ դարաշրջանների։ Պատմության այդպիսի բաժանումը փուլերի կոչվում է պարբերացում։

Մարդկության պատմության վաղնջական դարաշրջանները մենք կոչում ենք այն հիմնական նյութի անունով, որով պատրաստվում էին մարդկանց աշխատանքային գործիքներն ու զենքերը։ Ըստ այդմ՝ հնագույն պատմությունը բաժանվում է քարի, պղնձի-քարի և բրոնզի դարաշրջանների։

Քարի դարը մարդկության պատմության ամենավաղ և ամենաերկարատև շրջանն է։ Այն սկզբնավորվել է շուրջ 3 միլիոն տարի առաջ և ավարտվել է Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերին։ Քարի դարն իր հերթին բաժանվում է երեք փուլերի՝ հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։ Այդ դարաշրջանները գիտության մեջ հունարենով, համապատասխանաբար, կոչում են պալեոլիթ,մեզոլիթ և նեոլիթ։

Քարի դարին հաջորդում է մետաղի լայն կիրառման դարաշրջանը, որի առաջին փուլը պղնձի-քարի դարն էր (հունարեն՝ էնեոլիթ)։ Դա յուրօրինակ միջանկյալ օղակ էր քարի և մետաղի դարաշրջանների արանքում։ Այն տևել է շուրջ երկու հազար տարի Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսից մինչև Ք․ա․ 4-րդ հազարամյակի սկիզբը։

Պղնձի-քարի դարին (էնեոլիթ) հաջորդում է բրոնզի դարը, որի ընթացքում անկում է ապրում նախնադարյան հասարակությունը՝ իր տեղը զիջելով պետականություններին։

Հայաստանում բրոնզի դարը սկսվել է Ք․ա․ 4-րդ հազարամյակի կեսերին և տևել մինչև 2-րդ հազարամյակի վերջը։

Հին քարի դարը (պալեոլիթ)։  Հին քարի դարը տևել է մարդկության սկբզնավորման ժամանակներից մինչև Ք․ա․ 12-րդ հազարմյակը։

Սկզբում մարդիկ ապրում էին խմբերով, որոնք գիտության մեջ կոչվում են նախնադարյան մարդկային հոտեր։ Նրանք հիմնականում զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ, բնակվում էին քարանձավներում։

Հին քարի դարի կարևորագույն նվաճումներից էին կրակի ստացումը և օգտագործումը։ Մարդիկ սկսեցին կրակով տաքացնել իրեն կացարանը, կերակուր պատրաստել և պաշտպանվել գազաններից։

Պալեոլիթի վերջին փուլում ձևավորվեց ժամանակակից մարդը՝ բանական մարդը։ Տեղի ունեցան կարևոր հասարակական փոփոխություններ։ Ստեղծվեցին տոհմական համայնքներ, որոնք կազմվում էին միասին ապրող ու աշխատող արյունակից ազգականներից։ Ի տարբերություն նախնադարյան հոտի՝ համայնքն ուներ իր բնակության մշտայան տարածքը և անդամները։

Հայաստանում հայտնաբերված հնագույն պալեոլիթյան կայանը Գուգարքում ՝ և ունի ավելի քան 1,8 միլիոն տարվա հնություն։ Դա Եվրոպայի և Արևմտյան Ասիայի տարածքում նախամարդու հնագույն կայանն է։ Հին քարի դարի կարևոր կայաններ կան Արտին լեռան վրա, ԱրզնիումԱզոխում (ԼՂՀ Հադրութի շրջան) և բազմաթիվ այլ վայրերում, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ հնագույն մարդու ոսկորներ, գործիքներ և զենքեր։


Հարցեր և առաջադրանքներ

1․ Ի՞նչ է նախնադարը։ Ի՞նչ չափանիշով է դարաշրջանների բաժանվում մարդկության վաղնջական շրջանի պատմությունը։
Դարաշրջանները բաժանվում են այդ շրջանի ավելի շատ օգտագործվող նյութով, որով պատրաստվում էին մարդու առօրյա գործիքները ու զենքերը։ Օրինակ՝ այդ դարին պղինձ սկսեցին օգտագործել այդ դարաշրջանը դարձավ պղնձիդար։


2․ Ե՞րբ է սկսվել և ավարտվել քարի դարը։
Քարի դարը սկսվել է շուրջ 3 միլիոն տարի առաջ և ավարտվել է Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերին։


3․ Քանի՞ փուլի է  բաժանվում քարի դարը։ Նշե՛ք նաև դրանց հունարեն անունները։
Քարի դարը բաժանված է եղել երեք տարբեր փուլերի՝ հին քարի դար, միջին քարի դար, նոր քարի դար։ Հունարեն անուներն են Հին քարի դար՝ պալեոլիթ, միջին քարի դար՝ մեզոլիթ, նոր քարի դար՝ նեոլիթ։


4․ Ե՞րբ է ավարտվել հին քարի դարը Հայաստանում։ Քանի՞ փուլի է այն բաժանվում։
Հայաստանում հին քարի դարը ավարտվել է Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջ։


 5․ Պատմե՛ք հին քարի դարի բնորորշ գծերի մասին։ Պալեոլիթյան ի՞նչ կայաններ գիտեք Հայստանումում։
Ինձ մայրիկս ասել է մենակ Պալեոլիթի կայանը Գուգարքում, որը ունի ավելի քան 1.8 միլիոն տարի պատմություն։ 


ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ժանակաշրջանը ։ Քարի դար Հունարեն անվանումը Տևողությունը Նվաճումները
Ա) Հին քարի դար Բ)Միջին քարի դար Գ)Նոր քարի դար պալեոլիթ,  մեզոլիթ,  նեոլիթ սկսվել է 3 միլիոն տարի առաջ, ավարտվել՝ Ք․ա․ 12-րդ հազարամյակում կրակի բացահայտումը և օգտագործումը, բանական մարդու ձևավորումը։

ՆՈՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՆՈՒՆՆԵՐ, ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հին քարի դար (պալեոլիթ), Միջին քարի դար (մեզեոլիթ), Նոր քարի դար (նեոլիթ), Պղնձի-քարի դար (էնեոլիթ), Բրոնզի դար, Երկաթի դար, մարդկային հոտ, բանական մարդ