Доровье и здоровый образ жизни.

  1. Что такое здоровое питание? Это значит только правильно питаться?
    Нет, нужно вести здоровый образ жизнию.


  2. Почему важно правильно питаться?
    Потому что неправильное питание вредно дла здоровья.


  3. Какие продукты считаются полезными для здоровья?
    Белки, овощи, фрукты, вода .


  4. Что такое пирамида здорового питания?
    Основой пирамиды является движение, поскольку между потребляемой и расходуемой энергией должен соблюдаться баланс.

  5. Какие витамины и минералы необходимы для здоровья?
    Витамины A, D, E, K, C, витамины группы B.
    Минералы — кальций, магний и калий.


  6. Почему слишком много сладостей и фаст-фуда вредно для организма?
    Употребление много сладостей приведёт к ожирению. А фаст-фуд содержит много вредных добавок.


  7. Какие полезные закуски можно выбрать для перекусов?
    Фрукты, орехи и сухoфрукты.


  8. Почему важно употреблять достаточное количество воды?
    Для полноценного функционирования всех органов нужно употреблять достаточное количество воды.


  9. Какие правила гигиены следует соблюдать при приеме пищи?
    Нужно мыть руки, есть из чистой посуды.


  10. Как можно сделать здоровое питание веселым и интересным?
    Нужно кушать из яркой, красивой посуды и красиво сервировать.


Игра: «Соревнование в здоровом питании»
1. Участники делятся на команды по 3-4 человека.
2. Из картинок продуктов, представляющих здоровое и нездоровое питание (фрукты, овощи, гречка, морковь, шоколад, чипсы и т. д.) выбирают те, которые они предпочитают.
3. Задача команды — составить здоровый обед из продуктов.
4. После составления обеда команды представляют свои выборы перед судьей (группа учащихся).


Ստեփան Զորյան․ «Չալանկը» | Երկրորդ մաս

2-րդ հատված

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ

1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
Կլանչում — հաչոց
Արխալուղ — մինչև ծնկները հասնող հագուստ


2. Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:
Առավոտյան ես զարթնում եմ և գնում եմ դպրոց։
Դպրոցում տեսա տարօրինակ միջատ։
Դասատույին ընդհատեցի և հարցրեցի թե ինչ միջատ է։


3․ Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:
Ես ուրիշ առած չգիտեմ շան մասին մենակ բանաստեղծություներ։


4․ Վերնագրիր հատվածը:
Չալանկը իրեն ցավացրեց։

Պատմության նախագիծ ։ Կրոներ : Հուդայականություն 

Պատմության դասին մեզ տվել են նախագծային աշխատանք։ Այս աշխատանքը շատ նման է այն նախագծերին որոնք անում եի հայրենագիտության ժամանակ։ 2-4 հոգի Ընկերորով կամ ուղղակի հավաքվում են և դառնում են խումբ ու աշխատում։


Իմ խմբի անդամները։

Արփի Իրիցյան, Եվա Հարությունյան, Մարի Հարութունյան և ես Աստղիկ Մեղրունի ։)


Մեր ընտրած թեմաները։

1. Հավատալիքներ, սովորույթներ։

2. Կրոնը նախնադարում

3. Ի՞նչ է կրոնը

4. Դրախտն ու դժոխքը տարբեր կրոններում


Արդյունքները —
Եվա Հարությունյան :)))) — Կրոնը նախնադարում


Ես գրելու և պատմելու եմ թե ինչ է կրոնը։


Մեր ընտրած կրոնը։
Հուդայականություն 
Premium Vector | Symbol of judaism isolated


Համաշխարհային կրոներ

Կրոնը հավատքների և գործելակերպի միասնական համակարգ է ՝ կապված սրբազան բաների հետ:

Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։ Աթեիստները ասում են, որ ոչ թե կրոնն է մարդուն ստեղծել, այլ մարդը՝ կրոնը։ Հայ առաջավոր մտածողները նույնպես գտնում էին, որ կրոնի երկրային ծագում ունի։ Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ։

Համաշխարհային հինգ խոշոր կրոններն են՝ Արևապաշտությունը, Զրադաշտականությունը,  Բուդդայականությունը, Քրիստոնեությունը և Մահմեդկանությունը։

Համաշխարհային կրոնները և հոգևոր ավանդույթները կարելի է դասակարգել մի քանի մեծ խմբերի, որոնք ոչ մի կերպ չունեն միատեսակ պրակտիկա։ Այս տեսությունը սկսվել է 18-րդ դարում՝ նպատակ ունենալով ճանաչել հասարակության բարեկրթության հարաբերական մակարդակը։


Հուդայականության մասին մի քիչ>:)
Jewish Information Class (JIC) « Temple Sholom

Հուդայականությունը գալիս է եբր.` יהודה — եհուդա բառից, որ հին հունարենում և լատիներենում դարձել է Judah։ Անվանումը գալիս է Հուդա թագավորի անունից, որի անունով էլ անվանվել են Հուդայական կայսրությունը։ Հուդայականությունը երեք մոնոթեիստական կրոններից ամենահինն է։

Հուդայականությունն ունի ավելի քան 3,000 տարվա պատմություն։ Որպես կրոն՝ կազմավորվել է Միջին արևելքում, բրոնզե դարի ժամանակներում։ Համարվում է միաստվածություն պաշտող ամենահին կրոններից մեկը։ Եբրայեցիներն ու իսրայելցիները Թանախի հին գրքերում, ինչպես, օրինակ, «Եսթերի գրքում», արդեն անվանվում են հրեաներ կամ «Իսրայելի զավակներ»։