Գետեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:

Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում էգետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:


Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ’ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ’ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերր, գետակներր, առվակներր կոչվում են վտակներ:
Գետերր լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով: Continue reading »

Ստորերկրյա ջրեր․Աղբյուրներ

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։

Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:

Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:

Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:

Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը: Continue reading »

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման`լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով` առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախորը լճերն են, օրինակ`Բայկալը, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերր փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի` երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում` հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճը: Continue reading »

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զրաղեցնում է ջրային տարածքր, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:

Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ : Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝ Հարավայինը, որր ողողում է Անտարկտիդայի ափերը:

Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի րնդարձակ տարածություն է զրաղեցնում, քան ամրողջ ցամաքը:

Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդր՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:

Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները: Continue reading »

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ: Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:

Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի ե կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերր:

Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալր մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ:

Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի ե կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերր միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:

Ջրի հատկությունները: Ջուրր թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրր սառչում է 0 °C-ում, եռում ե գոլորշի է դառնում 100 0C-ում:

Հայտնի է, որ նյութերը տաքանալիս րնդարձակվում են, դրանց խտությունր փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունր մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրր միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրր լուծում է զանա­զան նյութեր:

Բնական ջրերր, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:

Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:

Աղի ջրերր պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերր նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:

Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրր, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:

Ջրի մյուս կարեոր հատկությունր ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:

Ջուրր սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների րնթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանր կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգր: Իսկ ջուրր սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացր. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:

Օրինակ՝ ջրավազաններր, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանր կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են ջրոլորտը:


2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
Անհամ, Թափանցիք։


3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:
Այն ջրերը որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղ։


4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:
Մաքուր ջուրր սառչում է 0 °C-ում, եռում ե գոլորշի է դառնում 100 0C-ում:


5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:

Ուրց դեղաբույս


Ուրցը բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ է, որը պատկանում է շրթնածաղկավորների ընտանիքին:
Հայտնի է ուրցի մոտ 150 տեսակ՝ տարածված Եվրասիայի և Հյուսիսային Աֆրիկայի բարեխառն գոտիներում, իսկ ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ նոսրածաղիկ, անդրկովկասյան, բլրակային, Կոչիի, Ֆեդչենկոյի: Տարածված է գրեթե բոլոր մարզերում՝ չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում և այլուր:
Ցողունը գետնամերձ է, խիստ ճյուղավորվող, բարձրությունը՝ 10–30 սմ, հիմքում՝ փայտացած: Տերևները հակադիր են, ամբողջական, կոթունավոր կամ նստադիր, ձվաձև կամ նշտարաձև: Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ընդհատվող հասկանման, ծաղիկները՝ մանր, վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ: Պտուղը կազմված է 4 ընկուզանման մասերից (էրեմներ): Դեղաբույս է. տերևները պարունակում են եթերայուղեր, հիմնականում՝ թիմոլ. օգտագործում են որպես հակաճիճվային, ցավազրկող, ախտահանող միջոց: Մզվածքն ու եփուկը խորխաբեր են: Տերևներն օգտագործում են նաև որպես համեմունք՝ պահածոների, լիկյորի, օղու արտադրության մեջ, ինչպես նաև՝  որպես թեյ:

Բնագիտության հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը:
Այո։ Բնագիտության բաժին։


2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Ես մասնակցել եմ կտրոնով բազմեցում նախագծին։


3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։


4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Ես մասնակցել եմ ծառի տակի խոտը մաքրելու նախագիծը։ Սովորել եմ, որ այդ խոտը մաքրելով արմատները ավելի լավ են աճում։


5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Այո ես կկարողանամ առորյայում օգտագործել իմ գիտելիքները։


6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։
Ես չգիտեմ․․․

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Այս ուսումնական շրջանը շուտ անցավ և, անկեղծ ասած, անհետաքրքիր։ Հիմա կպատմեմ թերություները և հավես բաները։

Հայրենագիտություն։ Իմ կարծիքով ամենահետաքրքիրը հայրենագիտության նախագծերն էին ես շատ սիրեցի «Ամանաորը տարբեր երկրներում» և «իմ գյուղը» նախագծերը։ Սովորել եմ շատ բաներ և գնացել եմ Արատես։


Մաթեմատիկա։ Ինչպես միշտ, հեշտ էր։ Արագ — արագ վերջացնում էի և տանը ազատ լինում ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ։ Շատ եմ սիրել «խորհանարդիկ», «ուղղանկյունանիստ» և «Ամենամեծ ընդանուր բաժանարար» նախագծերը։ Մաթեմատիկան անցկացրել եմ հավես։


Մայրենի։ Մայրենին անկեղծ ասաց շատ հավեսով չեի անում։ Կային որոշ դասեր, որ տանը բանի տեղ չեի դնում։ Ես սիրել եմ «Իմ սիրելի ընկերը» նախագիծը։


Բնագիտություն։ Բնագիտության մեջ միակ հետաքրքիր բանը իմ համար երկրաշարժերի թեման էր։ Սիրեցի ընկերներիս հետ դիտել ֆիլը։ Ֆիլմում կային ծիծաղալու մասերը։


Երգ։ Երգը ինչպես միշտ հավես էր։ Ընկեր Սեդայի հետ կատակներ արեցինք հավես մեդիաուրբաթ անցկացրեցինք և այլն։ Ինձ դուր եկավ հենց այդ մեդիաուրբաթը։


Տեխնոլոգիա։ Տեխնոլոգիան իմ սիրած առարկան է և ես շատ աշխատանքներ եմ պատրաստել։ Շատ սիրեցի ցուցահանդեսը։ Պատրաստել եմ մագնիս և բաժակ։ Շատ սիրեցի իմ աշխատանքները։


Անգլերեն։ Անգլերենը անկեղծ ասած մենակ այս վերջին դասերն էին հետաքրքիր։ Չգիտեմ ինչու բայց սկսել եմ ընկեր Հայկուհուն ավելի սիրել։ Արել եմ բոլոր տնայիները։


Ռուսերեն։ Ռուսերենը ինչքան կարողացել արել եմ։ Ես գիտեմ ավելին կարող եմ անել բայց երբեք չեմ տրամադրվում։ Մեկ մեկ անկապ պրեսենտացիաներ եմ սարքում, բայց բլոգում չեմ դնում։


Ճանփորդություն։ Ճանփորդություները շատ չեին բայց ես գնացել եմ Վաղաշեն առաջին անգամ, Ազատան առաջին անգամ և Արատես չորրորդ անգամ։ Շատ շատ հավես էր նոր տեղեր գնալ առաջին անգամ իմ ընկերների հետ և այնտեղ գիշերներով մնալ և փարթի անել։


Կարատե։ Այո ես համարում եմ կարատեն իմ դասերի մի մասը։ Պարտաճանաչ գնում եմ պարապունքներիս և շուտով քնություների եմ նարնջագույն գոտուս համար։

էտնա հրաբուխի մասին

Էթնա հրաբխի ժայթքումներ
Ամբողջ Եվրոպայում ամենաակտիվ հրաբուխներից է Էտնա հրաբուխը։ Այն հայտնի է նաև որպես Էտնա լեռ և հրաբուխ է, որը գտնվում է Սիցիլիայի արևելքում ՝ Իտալիայի հարավային մասում: Այն համարվում է ամենամեծ ակտիվ հրաբուխը ամբողջ Եվրոպայում, քանի որ այն ժայթքում մեկ ամսվա ընթացքում միջին հաշվով երեք անգամ։



հրաբուխ Սիցիլիայում
Էտնա հրաբուխը գտնվում է Սիցիլիա կղզու Կատանիա քաղաքի վրա: Այն աճում է մոտ 500.000 տարի և ունեցել է մի շարք ժայթքումներ, որոնք սկսվել են 2001 թ.- ից: Սիցիլիայի բնակչության ավելի քան 25% -ը ապրում է Էտնա լեռան լանջերին։

Էտնա հրաբուխը ավելի քան 3300 մետր բարձրության վրա է։ Այն եվրոպական մայրցամաքի ամենաբարձր և ամենալայն օդային հրաբուխն է։ Այն արևելքից նայում է Հոնի ծովին, արևմուտքից և հարավից ՝ Սիմիտո գետին, իսկ հյուսիսից ՝ Ալկանտարա գետին:

Էտնա հրաբուխը զբաղեցնում է մոտ 1600 քառակուսի կիլոմետր տարածք։ Ունի հյուսիսից հարավ մոտ 35 կիլոմետր տրամագիծ, շրջագիծը մոտ 200 կիլոմետր և ծավալը ՝ մոտ 500 քառակուսի կիլոմետր:



Հրաբխային ժայթքումներ
2002-2003 թվականների ընթացքում, երկար տարիների ընթացքում հրաբխային ժայթքումների ամենամեծ շարանը արտանետել է մոխրի հսկայական սյուներ, որը հեշտությամբ կարելի է տեսնել տիեզերքից։


Աղբյուր — https://www.meteorologiaenred.com/hy/volcan-etna.html

ԻՄ ՏԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿ

Մուտք
Խոհանոց
Հյուրասենյակ
Չաշարան
Զուքարան
Խաղասենյակ, Գրասենյակ
Աստիճան
Գառաժ
Միջանցք


ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿ

Աստիճաների վերջ
Միջանցք
Իմ և իմ քրոչ սենյակ
Իմ եղբոր սենյակ
Մայրիկ հայրիկի սենյակ
Երեխաների զուքարան
Մայրիկ հայրիկի զուքարան
Լվացքի սենյակ