ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կա­թիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդա­նիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարե­լի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:

Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:

Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:

Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապա­կին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստ­ված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատ­րաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:

Միևնույն նյութից կարելի է պատրաստել։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։

Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատ­րաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։ Continue reading »

ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ. ԴԻՏՈՒՄ, ՓՈՐՁ, ՉԱՓՈՒՄ

studio ghibli, gif, and nature image | Arte estético, Anime estético, Arte de animación
Մարդկության զարգացման պատմությունր ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին:

Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթ­ների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու ի ր կյանքը:

Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:

Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկություններր: Դիտումներր մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականներր: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պար­զագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմիններր տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն: Continue reading »

Մարմիններ և նյութեր

Բնագիտություն

Թեմա՝ Մարմիններ և նյութեր

ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Առաջադրանք 1

Աղուսակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝

Մարմիններ Նյութեր

Առաջադրանք 2

Թվարկեք քանի նյութից կարելի է պատրաստել բաժակը:

Առաջադրանք 3

Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող գործիքներ, որոնցով չափումներ են կատարում:

Առաջադրանք 4

Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող օրգանական և անօրգանական նյութերը:

Առաջադրանքը տեղադրեք բլոգում։

Ինչ Է բնությունը

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում’ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են: Continue reading »

Բնագիտության հաշվետվություն

Բնագիտություն կարգ
Այս ուսումնական տարվա ընդացքում մասնակցել եմ լիքը նախագծերին և այս նյութի մեջ ձեզ ներկայացնելու եմ։

Բնագիտություն սովորել եմ և մասնակցել եմ տարբեր նախագծերի օրինակ՝ մի փորձ ես մի փորձ դու, մեր հողի մասին, բակտերիաներ և սնկեր, Գյուղատնտեսություն, Մարմիններ, նյութեր, մասնիկներ, ջուրը պետք է մաքուր լինի, իմ բույսը և սերմնացան նախագծերին, Անթափոն կենցաղ և այլն։

Գրել եմ Թուրինջի մասին, Կիվիի (կենդանի) մասին, Խմորասնկերի մասին, Ակունք գետի մասին և այլն։

Բնագիտության ժամանակ և դասերի շնորհիվ սովորել եմ՝ 6 մայրցամաքները ԵվրասյանԱմերիկան (Հյուսիսային և Հարավային), ԱֆրիկաԱվստրալիա (Ավստրալյայի հայտնագործումը), ճանապարորդություներ Աֆրիկայով և այլ։ Կատարել եմ բնագիտական փորձեր։

Մասնակցել եմ տարբեր գործնական աշխատանքների որոնցից են՝ Ագարակը և մանրադիտակ։

Կիվիի (կենդանի) մասին

Կիվի թռչուն - կիվի, կիվի թռչուն, հազվագյուտ կենդանիներ, հազվագյուտ թռչուններ, Նոր Zeելանդիա | Սիրված կենդանիներ 2022

Կիվիները տարածված են Նոր Զելանդիայի Ստյուարտ կղզում։ Կիվիների տեսակներից հայտնի է երեք տեսակ։

Կիվիների թևերը շատ փոքր են և փափուկ և փետուրներ չեն երևում, այդ պատճառով նրան անվանում են «ապտերիքս»։ Կիվիի քթանցքերը տեղադրված են կտուցի ծայրին մնացած բոլոր թռչուններինը կտուցի հիմքի մոտ են։ Կվիի աչքերը շատ մանր են, տեսողությունը թույլ է։

Կիվին որսում է որդեր, փափկամարմիններ, միջատներ։ Կիվին նաև ռեկորդակիր է. ձվի չափերը կազմում են մարմնի զանգվածի 15 %-ը։

Կիվիները ունեն գիշերային կյանք, ցերեկը թաքնվում են խիտ թփուտներում։ Կիվիների թվաքանակը խիստ նվազել է, և գտնվում են պաշտպանության տակ (շուտով կարմիր գրքում)։ Կիվին պատկերված է Նոր Զելանդիայի զինանշանի վրա։

Աղբյուր — https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%BE%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80

Խմորասնկեր

Խմորասնկերն աճում են շաքար պարոնակող հեղուկներում։ Դրանք միաբջիջ, ձվաձև սնկեր են, պատված թաղանթով։ Խմորասնկերի ներսը կա ցիտոպլազման, սնկի կորիզը, վակուոլներ և ճարպի կաթիլներ։

Խմորասնկերը բազմանում են բողբոջման եղանակով։ Վերջիններիս մոտ սեռական սպորատվությունը հայտնաբերված չէ, և դրանց անվանում են խմորասնկանման սնկեր կամ ասպորոգեն խմորիչներ, օրինակ՝ կաևդիդա ցեղը։ Հիմնականում խմորասնկերը ներկայացված են պայուսակավոր սնկերի էնդոմիցետայինների կարգով, որոնց վեգետատիվ մարմինը օվալաձև է կամ ձվաձև։ Եթե բողբոջման ժամանակ բջիջները չեն անջատվում միմյանցից, ապա ձևավորում են կեղծ միցելիումներ։

Խմորասնկերը առաջացնում են սպիրտային խմորում։ Խմորասնկերը պարունակում են սպիտակուց, ածխաջրեր, հարուստ են B վիտամինով։ Դրանք կերային սպիտակուցի, սպիտակուցավիտամինային խտանյութերի, ֆերմենտների հիմնական սինթեզողներն են։

Աղբյուր — Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Բակտերիաներ և սնկեր

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը։ Continue reading »