Բույսի գեներատիվ օրգանները

Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում:

Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:
Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները:
Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ:
Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր:
Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները
Գրականության հղումը


Հարցեր՝
1. Ինչի՞ց է առաջանում սերմը:
Ցանկացած բույսի կյանքը սկսվում է սերմից։ Սերմերը առաջանում են բույսի ծաղկից: Սերմերով բույսը  բնության մեջ բազմանում է:


2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:
Սերմը արտաքինից ծածկված է հաստ սերմնամաշկով, այդ սերմնամաշկով պաշտպանում է սերմի պարունակությունը չորացումից, հիվանդաբեր մանրէների ներթափանցումից և ուրիշ վնասվածքներից։ Սերմնամաշկի տակ գտնվում է սաղմը ապագա փոքրիկ բույսը, և պաշարային սննդանյութերը։


3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:
Պտուղները և սերմերը առաջանում են բույսի ծաղկից:


4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր:
Վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր , որովհետևվարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, իսկ առէջը արական սեռական օրգան: