Անտեսանելի Տոնինոն

Ջ, Ռոդարի

Մի անգամ Տոնինո անունով մի տղա գնաց դպրոց առանց դասերը սովորելու։ Նա շատ էր վախենում, որ ուսուցիչն իրեն դաս կհարցնի․ <Է՜հ,- մտածեց նա,-եթե միայն կարողանայի անտեսանելի դառնալ․․․>։

Ուսուցիչը ներկա-բացակա էր անում և երբ հասավ Տոնինոյի անվանը, տղան ասաց․

 

-Ներկա՛։

Բայց ոչ ոք նրան չլսեց և ուսուցիչն ասաց․

-Ափսոս՜ս, որ Տոնինոն չի եկել․ այսօր ուզում էի նրան դաս հարցնել։ Եթե հիվանդացել է, հուսանք՝ լուրջ բան չկա։

Այսպես Տոնինոն հասկացավ, որ ինքը դարձել է անտեսանելի, ինչպես ուզում էր։ Ուրախությունից նա ցատկեց տեղից, թռավ և ընկավ թղթերով լի աղբամանի մեջ։ Դուրս եկավ աղբամանից և սկսեց վազվզել դասարանով մեկ՝ դասընկերների մազերը քաշելով և թանաքամանները շուռ տալով։ Բոլորն սկսեցին աղմկել և կռվել իրար հետ։ Աշակերտներն իրար էին մեղադրում և մտքներով անգամ չէր անցնում, որ այդ ամենի մեղավորը անտեսանելի Տոնինոն է։

Երբ Տոնինոն հոգնեց խաղից, դուրս եկավ դպրոցից, բարձրացավ տրոլեյբուս, սակայն, բնականաբար, չվճարեց տոմսի համար, որովհետև վարորդը նրան չէր կարող տեսնել։ Տոնինոն ազատ տեղ գտավ և հարմար տեղավորվեց։ Հաջորդ կանգառում տրոլեյբուս բարձրացավ մի կին՝ մթերքով լի ծանր պայուսակով, և նստեց այն նստարանին, որն ազատ էր երևում։ Բայց նա նստեց Տոնինոյի ծնկներին, որի շունչը կնոջ ծանրությունից կարծես կտրվեց։
Continue reading »