Փուչալանդը


Լինում է, չի լինում մի մոլորակ։ Այս մոլորակի անունը Փուչալանդ է։ Փուչալանդը մի մոլորակ է, որը ոչ մեկ չի տեսել։ Այնտեղ մարդիկ այլմոլորակայիներ են ծիծաղելի տեսքով և չեն ուտում, բայց խմում են մանուշակագույն հեղուկ անունը խախալո։ Եթե ուզում եք իմանալ թե մոլորակի անունը ինչու է Փուչալանդ դե տեսնենք։ Փուչալանդի անունը հին ժամանակ եղել է Արմավսիթի, որովհետև այնտեղ լիքը արմավներ էին աճում։ Մի օր Արմավսիթիում տեղի ունեցավ փոթորիկ և այդ փոթորիկի պատճառով բոլոր արմավի ծառերը թռան փոթորիկի հետ և անհետացան, բայց փոթորիկի ժամանակ մի մարդ անունը Ֆեռնանդո Պելնանդո բացահայտեց փուչիկիները։ Երբ նա փուչիկները ցույց տվեց Արմավսիթիի մարդկանց մարդիկ սիրեցին փուչիկները և սկսեցին լիքը փուչիկ պատրաստել։ Շուտով Արմավսիթին այնքան զարգացավ, որ փուչիկի տներ կառուցեցին և մեջը ապրեցին։ Մի խոսքով այդ փուչիկի տները սարքելուց մի տարի հետո մոլորակի անունը փոխեցին Արմավսիթիից Փուչալանդ։