Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Ի՞նչ է հումուսը։
Հումուսը մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդրն է:

2. Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։
Հողը հումուսի և ապարի խառնույթն է։ Հողը մարդու համար նշանակում է բերք ու բարիք։ 

3.Որոնք են համարվում ամենալավ հողերը։
Ամենա լավ հողերը այն հողերն են որոնք ճիշտ ժամանակին վարում են, փխրում, ջրում և մանրացնում։

Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունի։
Մանրէն հողի մեջ օրգանիզմ է։ Մանրէնով են քայքայվում բույսերի և միջատների մնացորդները և վերածվում հումուսի:

Русский

Меня послали в лес за грибами. Я набрал грибов и хотел идти домой. Вдруг стало темно. Пошёл дождь, и загремело. Блеснула молния. Над моей головой что-то затрещало. Потом что-то ударило меня в голову. Когда я очнулся, по всему лесу капало с деревьев, пели птицы, играло солнышко. Я побежал домой.

В ноябре лесные звери
Закрывают в норках двери.
Бурый мишка до весны
Будет спать и видеть сны.

Спиши, вставляя пропущенные буквы. Найди для каждой группы слов проверочное слово.

Письмо, песатель, расписание, запесал.
Стрелок, выстрел, стрельба, стрелял.
Медок, медовый, медуница, медочек.
Слова, словечко, словарь.

Вставь недостающие согласные.

Лестница, чувствовать, солнце, здравствуй, тростник, звёздный.

Вставь твёрдый или мягкий знак.

Объедки, подъём, осенью, отъезд, сьедобный, деревья, обьём, ульи, ночью, объяснение, объятия,
соловьи, съёмка, подьезд, ружьё.

Вопросы для обсуждения в классе

1) Как проверить безударный гласный в корне слова?
2) Какие звонкие и глухие согласные ты знаешь? С какими правилами они связаны?
3) Приведи примеры парных согласных в середине слова.
4) Как переносятся слова с двой ными согласными?
5) Как проверять слова, в которых встречается несколько согласных, а какой-либо звук при произношении исчезает (солнце, звёздный)?
6) Как пишутся сложные слова?
7) Как пишутся слова женского и мужского рода с шипящим на конце?
8) Когда пишется в словах разделительный твёрдый знак?
9) Как различить приставку и предлог?

Մայրենի

Փորձի՛ր գուշակել հանելուկների պատասխանները։

Ինքը՝ պուճուր,

Շնորհքը՝ մեծ,

Բարուն՝ նեցուկ,

Ագահին՝ ցեց։

Մրջյուն

 

Բյուր կայծկլտուն սիրուն ձագեր՝

Շոր չունեն, նույն շորն են հագել։
ձյուն

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։

օդ- օդապարիկ

բարդ-

մարդ- մարդաշատ

օր- օրացույց, կեսօր, երկարօրյա

Արմատների և բառերի յուրաքանչյուր եռյակից կազմի՛ր երկուական բարդ բառ։

ծանր, շոգի, քարշ- ծանրաքարշ, ծանրաշոգ

սար, հարթ, վայր- հարթավայր

գիծ, ուղիղ, անկյուն- ուղիղագիծ, ուղիղագիծ

ձյուն, շատ, ծաղիկ- շատածաղիկ, շատաձյուն

հարց, զրույց, կից- հարցազրույց, հարցակից

տոն, փոռ, վաճառ- տոնավաճառ, տոնափոռ

թիվ, ամիս, նշան- թվանշան, ամիսաթիվ

Ընդգծի՛ր բարդ բառերը։

Հանրագիտարան, փողհար, անբարեխիղճ, գովազդ, երկնակամար, բեմահարթակ, մեծահոգի, աշխարհամաս, դանդաղկոտ, ձիթապտուղ, յուղաներկ, մրցանակակիր, բանաձև, լուսաբաց։

Գրի՛ր նույնանունների բացատրությունները։

Քանոն- 

Զատիկ- տոն, ծես, մի

Սփ- ձեռքի ափ, ծովի ափ

Բութ- մատ

Գրի՛ր մեկ բառով։

Զրույց անել- զրուցել

կռիվ անել- կռվել

գրի առնել- գրառել

խաղ անել- խաղալ

ներս գալ- մտնել Continue reading »

Դիցաբանություն և առասպել

Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 
 Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:

 

Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):
Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:
Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր: 

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:
Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/
  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի։
    Դիցաբանությունը աստվածների մասին առասպելներն են։ Առասպելները ինչպես ամեն խոսք հորինովի են։
  2. Ո՞վքեր էին առասպելի հերոսները։
    Առասպելների հերոսները տարբեր աստվածներն են, բայց լինում են մարդկանց մասին։
  3. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/
    Սելիմի մասին։
  4. Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
  5. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:
    Գառնու տաճարը։

Մաթեմատիկա

Առաջադրանքներ

  • 21;12;36;63;25;52;13;31;15;51;18;81;20;2;100;1;29;92;14,41;35,53;40,4;48,84 թվերից առանձնացրու

ա) զույգ թվերը։ 12, 36, 52, 18, 20, 2, 100, 92, 14, 40, 4, 48, 84

բ) կենտ թվերը։ 21, 63, 25, 13, 31, 15, 51, 81, 1, 29, 41, 35, 53

  • Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։
    2
  • Ո՞րն է ամենափոքր զույգ երկնիշ  թիվը։
    10

1. Համեմատի՛ր.

3405  < 47809

32005 > 22070

27789 > 26789

230204 < 234504

23426 < 23789

2845 = 2845

264890 < 264897

456717 > 234597

32569 =  32569

2. Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ հավասարություն:

389<395

8734>8045

356589>356049

306784<306984

475056<475759

18991>18985

3․Թվերը դասավորել   աճման կարգով՝ 323890, 4567, 45, 890584, 456, 3։
 3, 45, 456, 4567, 323890, 890584

4․Թվերը դասավորել նվազման կարգով՝ 12, 569993, 3689, 3698, 452, 156, 

569993, 3698, 3689, 452, 156, 12

5․  8455 > 84*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն   ի՞նչ   թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
8455 > 8415

6․Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

  •  100, 200, 4010, 5070, 6000
  • 3200, 1340, 540, 100, 290
  •  3368, 2358, 2321, 101, 15
  • 2065, 112, 99, 9, 107. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

    Թվերը դասավորել աճման կարգով՝ 1000, 407, 4, 890, 10, 9։

    4, 9, 10, 407, 890, 1000Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․
    1000, 900, 800, 700, 600, 500
    92, 30 , 4956, 57, 90
    1, 20, 22, 40, 80, 100
    222, 44, 60, 89