Գլխարկների անձրև Միլանում

Մի անգամ առավոտյան, Միլանում,  հաշվետար Բյանկինին բանկից գնում էր իր առևտրային ընկերություն: Հրաշալի օր էր: Երկնքում ոչ մի ամպ չկար: Երկինքը փայլում էր մաքրությունից, կապույտ երկնակամարում  վառ փայլում էր արևը, ինչն անսովոր էր նոյեմբերի համար: Հաշվետար Բյանկինին հրաշալի տրամադրություն ուներ: Առույգ քայլելով նա ուրախ երգում էր քթի տակ. «Ի՜նչ լավ օր է, ի՜նչ լավ օր, ժպիտներ են շուրջ բոլոր…»: Բայց ահա նա պատահմամբ  նայեց երկնքին և սառեց տեղում՝ զարմանքից բացելով բերանը: Ինչ-որ անցորդ բախվեց նրան և առիթը բաց չթողեց փնթփնթալ.

Հե՜յ, ուշքդ վրադ պահիր: Նայի՛ր, թե ուր էս գնում:
— Բայց ես չեմ գնում, ես կանգնած եմ… նայե՛ք:
— Էլ ո՞ւր «նայեմ»: Ես ժամանակ  չունեմ: Վա՜յ, ի՞նչ է սա: Ա՜յ, վա՜յ, վա՜յ:
Ահա՜-ահա՛, տեսաք: Եվ ի՞նչ կասեք այս մասին: 
— Բայց չէ՞ որ սրանք… գլխարկներ են…
Եվ իրոք, երկնագույն անամպ երկնքից հանկարծ գլխարկների անձրև թափվեց: Ոչ թե մի գլխարկ էր թռչում, որ կարող էր ինչ-որ անցորդի գլխից քամին թռցրած լինել և տանել օդով: Եվ ոչ էլ երկու գլխարկ էին թռչում, որոնք կարող էին պարզապես ընկած լինել ինչ-որ մեկի լուսամուտագոգից: Երկնքից էր թափվում, ավելի շուտ լողալով իջնում էին հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր գլխարկներ: Դրանք տղամարդու և կանացի գլխարկներ էին, փետրավոր, ծաղկավոր, հովհարավոր և անհովհար գլխարկներ, ձիավարժության գլխարկներ, ականջավոր մորթե գլխարկներ, փափախներ, բերետներ, դահուկորդի՝ հյուսած գլխարկներ…

Continue reading »

Մաթեմաիկա

Եթե Դավիթի մտապահած թիվը քառապատկենք ու արդյունքից հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք  50։ Գտե՛ք  Դավիթի մտապահված  թիվը։
* x 4 — 30 = 50
(80 + 30) : = 20
20

Եթե Էվայի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 5, արդյունքը բաժանենք 5-ի, ապա կստանանք 11։ Ո՞ր թիվն է մտապահել Էվան։
* x 2 — 5 = 11
(11 x 5 + 5) : 2 = 30
30

Ո՞ր թիվն է մտապահել Սուսաննան, եթե նրա մտապահած թիվը հնգապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10 անգամ,   ապա կստանանք 15։
*  x 5 : 10 = 15
15 x 10 : 5 = 30
30 

Եթե Արամի մտապահած թիվը բազմապատկենք 7-ով և արդյունքից հանենք 20, ապա կստանանք 260։ Ո՞ր թիվն է մտապահել Արամը։
* x 7 — 20 = 260
260 + 20 : 7 = 40
40

Սիրելի սովորողներ, այժմ կազմեք վերջից լուծվող խնդիր։
Ես մտապահել եմ մի թիվ, եթե բաժանեմ 4- ի և հանեմ 50 կստանամ 50։
* : 4  — 50 = 50
(50 + 50) x 4 = 400
400

Քանի՞ բաժանարար ունի 40-ը։
1, 40, 2, 20, 4, 10, 5, 8.
8

Քանի՞ բաժանարար ունի 32-ը։
1, 32, 2, 16, 8, 4.
6

Քանի՞ բաժանարար ունի 12-ը։
1, 12, 2, 6, 3, 4.
6

Քանի՞ բաժանարար ունի 24-ը։
1, 24, 12, 2, 6, 4, 8, 3․

Գտիր 34 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
1 + 34 = 35

Գտիր 65 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
1 + 65 = 66

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
Գտիր 6 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
1 + 6 = 7

Գտիր 30 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
1 + 30 = 31

Քանի՞ բաժանարար ունի 60-ը։
1, 60, 2, 30, 6, 10, 20, 3.
8

Քանի՞ բաժանարար ունի 44-ը։
1, 44, 2, 22, 4, 11.
6

Քանի՞ բաժանարար ունի 66-ը։
1, 66, 2, 33, 3, 22.
6

Ուսումնական առաջին շրջանի ձեռքբերումների հաշվետվություն


Բարև, ես Աստղիկն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ես հիմա կպատմեմ, թե ինչ եմ սովորել այս սեպտեմբերի մեկից մինչև այսօր։ Այս ուսումնական շրջանում ավելի վարժ եմ սովորել բլոգս վարել։

Մայրենի
Ավելի լավ եմ հասկացել բառը, դրա կազմությունն ու տեսակները, նախադասությունն իր գլխավոր անդամներով և տարբեր նախադասությունների (ընդարձակ, համառոտ, պատմողական, հարցական , բացականչական)  կազմությունն եւ նրանց ճիշտ օգտագործումը։ Մասնակցել եմ «իմ դպրոցի միջավայրը» , նախագծին,  նոր բանաստեղծություններ սովորել, օրինակ՝ «Գետակի վրա», «Մշուշների շղարշի տակ» և այլն։

Մաթեմատիկա
Սովորել եմ և կրկնել օրինակ՝ Google drive- ով աշխատել, Google forms- ով ֆլեշմոբ կազմել, պատիկը, մնացորդով բաժանել, թերի քանորդը և այլն։

Հայրենագիտություն
Հայրենագիտությունը իմ սիրած առարկան է և շատ բան եմ սովորել օրինակ՝ Ավանդույթներն ու սովորույթները, Դիցաբանությունն ու առասպելներ, Մեր անցյալն ու ներկան, Հայկն ու Բելը, ՀՀ հարևան պետություները, ՀՀ մարզեր մարզկենտրոներ և գրել եմ Իմ ընտնիքի սովորույթները Մատենադարանի մասին, Իմ բնակավայրըիմ տոհմածառը, ԻՄ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԵՐԸ 2021- ում,  և թե ծագումով որտե՞ղից եմ։ Ճամփորդել եմ Արատես, Մատենադարան և Թեժառույկ վանք։ Մասնակցել եմ Հայկական ավանդական ուտեստների մասին նախագծին պատրաստել եմ մեղրի բիորեկներ։

Բնագիտություն
Բնագիտություն սովորել եմ՝ 6 մայրցամաքները Եվրասյան, Ամերիկան (Հյուսիսային և Հարավային), Աֆրիկա, Ավստրալիա (Ավստրալյայի հայտնագործումը), ճանապարորդություներ Աֆրիկայով և այլ։ Կատարել եմ բնագիտական փորձեր, մասնակցել եմ իմ բույսը և սերմնացան նախագծերին, մի փորձ ես մի փորձ դու և սովորել եմ մեր հողի մասին։

Իմ ձեռքբերումներից էր նաև աշնան վերջին Արատեսի ճամբար գնալը, որտեղ շատ կարևոր բաներ սովորեցի իմ մասին, իմ ընկերների և իմ շրջապատի մասին։

Ավանդույթներ և սովորույթներ

1377605_381704008626848_913082317_n

Ավանդույթ —  Եթե փորձենք բառացի բացատրել ավանդույթ բառը, ապա շատ հեռու գնալ հարկավոր չի լինի, կարող ենք հենց մեր ընտանիքներում գտնել այդ բառի իմաստն ու նշանակությունը, օրինակ յուրաքանչյուրի ընտանիքում գույություն ունեն և ընդունված են ազգային սովորություններից բացի, նաև իրենց ընտանիքին հատուկ, միայն իրենց ընտանիքում ընդունված ավանդույթը, որը փոխանցվել է պապերից, օրինակ՝ միասին ընթրելը, միասին որևէ բան անելը, որը միայն ձեր ընտանիքին է հատուկ և այլն…:

Հայերը, լինելով  աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, չէին կարող չունենալ ավանդույթներ, որոնք փոխանցվելով դարեդար, եկել հասել են մինչև մեր օրերը:

Հարսանիք

41555_b

Նկարում պատկերված է հին հայկական գյուղական հարսանիք, շատ մարզերում, օրինակ Կոտայքի մարզում, հարսանիքի ժամանակ տարածված է մոմերուվ շուրջպարը:
Հարսանիքը հայերի համար մեծ տոնախմբություն է: Այն ենթադրում է նշանադրությունն ու հետո հարսանեկան արարողությունը: Այսօր այլևս տարածված չէ հարսանիքը “7 օր, 7 գիշեր” տոնելու ավանդույթը, ինչպես դա անում էին նախկինում (ողջ գյուղով): Հյուրեր հայկական հարսանիքների ժամանակ շատ են լինում: Վկա է լինում հարսի կամ փեսայի ընտանիքի կողմից ամենահարգված ու սիրված ընտանեկան զույգը: Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որը կարող է օրինակ ծառայել, թե ինչպիսին պետք է լինի նորապսակների ընտանիքը: Հարսի և փեսայի բարեկամներն ու հյուրերը նորապսակներին նվիրում են զարդեր, կենցաղային իրեր, գումար: Ի դեպ, նվերների մատուցումն առանձին կարգով է արվում: Հարսանիքն ուղեկցվում է զանազան հետաքրքրաշարժ արարողություններովՀարսին եկեղեցի է ուղեկցում կնքահայրըՀարսանիքի ժամանակ հարսի գիրկը երեխա են տալիս: Continue reading »

Թարս տոնածառը


Ձմռանը տոնածառներին ընտրելուց մի եղևնի կար որին ոչ մեկ չէր ընտրում։ Մի օր մի ընտանիք իրենց փոքրիկ աղջկա հետ եկան  իրենց Նոր Տարվա ծառը գտնելու։ Փոքրիկ աղջիկը տեսավ այդ եղևնուն և սկսեց ասել․
— Մամա՜, պապա՜, սա՛, սա՛։
Մայրիկն ու հայրիկը պատասխանեցին․
— Ոչ, փոքրիկ է։ Ուրիշ մեծ տոնածառ չկա՞, որ ընտրես։
Աղջիկը պատասխանեց․
— Ես զգում եմ, որ սա յուրահատուկ է։
Տեսնելով իրենց աղջկա ոգևորվածությունը, ծնողները եղևնին գնեցին։ Հասնելով տուն, բոլորով զարդարեցին այդ փոքրիկ եղևնին և այն դարձավ տոնածառ։ Բայց քանի որ եղևնին լսել էր խոսակցությունը և գիտեր որ փոքրիկ աղջիկն էր համոզել իրեն գնել, որոշեց շնորհակալ լինել փոքրիկին։ Երբ բոլորը գնացին քնելու, նա բարձրացավ տան առաստաղին ու այդտեղից գլխիվայր կախվեց։
Առավոտյան երբ բոլորը արթնացան, տեսան այդ զարմանալի և յուրահատուկ տեսարանը։ Փոքրիկ աղջիկը ուրախությունից վեր վեր էր ցատկում և բացականչում․
— Տեսա՞ք, տեսա՞ք, ասում էի չէ, որ այս եղևնին յուրահատուկ տոնածառ է լինելու։

Մաթեմատիկա. մնացորդով բաժանում

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 18 է, թերի քանորդը՝ 4,
մնացորդը՝ 3։
18 x 4 = 72 + 3 = 75

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 26 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 1։
26 x 5 = 130 + 1 = 131

3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 33 է, թերի քանորդը՝ 9,
մնացորդը՝ 2։
33 x 9 = 297 + 2 = 299

4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
725-ի բաժանելիս։
725 — 1 = 724

5)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
106-ի բաժանելիս։
106 — 1 = 105

6)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 5-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 1 մնացորդ։
5 x 6 = 30
30 : 5 = 6
30 : 6 = 5
30 + 1 = 31
Continue reading »

Մաթեմատիկա

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 6 է, թերի քանորդը՝ 5, մնացորդը՝ 3։
33

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 13 է, թերի քանորդը՝ 9, մնացորդը՝ 7։
124

3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, թերի քանորդը՝ 2, մնացորդը՝ 7։
29

4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 15-ի բաժանելիս։
14

5)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 23-ի բաժանելիս։ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 4-ի և 6-ի։
22
12

6)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 4-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 3 մնացորդ։
15
Continue reading »