Ուսումնական առաջին շրջանի ձեռքբերումների հաշվետվություն


Բարև, ես Աստղիկն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ես հիմա կպատմեմ, թե ինչ եմ սովորել այս սեպտեմբերի մեկից մինչև այսօր։ Այս ուսումնական շրջանում ավելի վարժ եմ սովորել բլոգս վարել։

Մայրենի
Ավելի լավ եմ հասկացել բառը, դրա կազմությունն ու տեսակները, նախադասությունն իր գլխավոր անդամներով և տարբեր նախադասությունների (ընդարձակ, համառոտ, պատմողական, հարցական , բացականչական)  կազմությունն եւ նրանց ճիշտ օգտագործումը։ Մասնակցել եմ «իմ դպրոցի միջավայրը» , նախագծին,  նոր բանաստեղծություններ սովորել, օրինակ՝ «Գետակի վրա», «Մշուշների շղարշի տակ» և այլն։

Մաթեմատիկա
Սովորել եմ և կրկնել օրինակ՝ Google drive- ով աշխատել, Google forms- ով ֆլեշմոբ կազմել, պատիկը, մնացորդով բաժանել, թերի քանորդը և այլն։

Հայրենագիտություն
Հայրենագիտությունը իմ սիրած առարկան է և շատ բան եմ սովորել օրինակ՝ Ավանդույթներն ու սովորույթները, Դիցաբանությունն ու առասպելներ, Մեր անցյալն ու ներկան, Հայկն ու Բելը, ՀՀ հարևան պետություները, ՀՀ մարզեր մարզկենտրոներ և գրել եմ Իմ ընտնիքի սովորույթները Մատենադարանի մասին, Իմ բնակավայրըիմ տոհմածառը, ԻՄ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԵՐԸ 2021- ում,  և թե ծագումով որտե՞ղից եմ։ Ճամփորդել եմ Արատես, Մատենադարան և Թեժառույկ վանք։ Մասնակցել եմ Հայկական ավանդական ուտեստների մասին նախագծին պատրաստել եմ մեղրի բիորեկներ։

Բնագիտություն
Բնագիտություն սովորել եմ՝ 6 մայրցամաքները Եվրասյան, Ամերիկան (Հյուսիսային և Հարավային), Աֆրիկա, Ավստրալիա (Ավստրալյայի հայտնագործումը), ճանապարորդություներ Աֆրիկայով և այլ։ Կատարել եմ բնագիտական փորձեր, մասնակցել եմ իմ բույսը և սերմնացան նախագծերին, մի փորձ ես մի փորձ դու և սովորել եմ մեր հողի մասին։

Իմ ձեռքբերումներից էր նաև աշնան վերջին Արատեսի ճամբար գնալը, որտեղ շատ կարևոր բաներ սովորեցի իմ մասին, իմ ընկերների և իմ շրջապատի մասին։

Ավանդույթներ և սովորույթներ

1377605_381704008626848_913082317_n

Ավանդույթ —  Եթե փորձենք բառացի բացատրել ավանդույթ բառը, ապա շատ հեռու գնալ հարկավոր չի լինի, կարող ենք հենց մեր ընտանիքներում գտնել այդ բառի իմաստն ու նշանակությունը, օրինակ յուրաքանչյուրի ընտանիքում գույություն ունեն և ընդունված են ազգային սովորություններից բացի, նաև իրենց ընտանիքին հատուկ, միայն իրենց ընտանիքում ընդունված ավանդույթը, որը փոխանցվել է պապերից, օրինակ՝ միասին ընթրելը, միասին որևէ բան անելը, որը միայն ձեր ընտանիքին է հատուկ և այլն…:

Հայերը, լինելով  աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, չէին կարող չունենալ ավանդույթներ, որոնք փոխանցվելով դարեդար, եկել հասել են մինչև մեր օրերը:

Հարսանիք

41555_b

Նկարում պատկերված է հին հայկական գյուղական հարսանիք, շատ մարզերում, օրինակ Կոտայքի մարզում, հարսանիքի ժամանակ տարածված է մոմերուվ շուրջպարը:
Հարսանիքը հայերի համար մեծ տոնախմբություն է: Այն ենթադրում է նշանադրությունն ու հետո հարսանեկան արարողությունը: Այսօր այլևս տարածված չէ հարսանիքը “7 օր, 7 գիշեր” տոնելու ավանդույթը, ինչպես դա անում էին նախկինում (ողջ գյուղով): Հյուրեր հայկական հարսանիքների ժամանակ շատ են լինում: Վկա է լինում հարսի կամ փեսայի ընտանիքի կողմից ամենահարգված ու սիրված ընտանեկան զույգը: Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որը կարող է օրինակ ծառայել, թե ինչպիսին պետք է լինի նորապսակների ընտանիքը: Հարսի և փեսայի բարեկամներն ու հյուրերը նորապսակներին նվիրում են զարդեր, կենցաղային իրեր, գումար: Ի դեպ, նվերների մատուցումն առանձին կարգով է արվում: Հարսանիքն ուղեկցվում է զանազան հետաքրքրաշարժ արարողություններովՀարսին եկեղեցի է ուղեկցում կնքահայրըՀարսանիքի ժամանակ հարսի գիրկը երեխա են տալիս: Continue reading »