Ուսումնական գարուն նախագիծ (Բնագիտություն)

Սովորողները իրենց տանը տեսակավորում են թափոնները (պլաստիկ, մետաղ, թուղթ, ապակի) պատումի և տեսանյութի տեսքով հրապարակում բլոգում, պատմում այն մասին, թե թափոններից ինչե՞ր կարող են պատրաստել:


Մեր տանը և մեր տան մոտ կան աղբարկղներ, որտեղ թափում ենք թափոներ, որոնք լինում են վերամշակել։ Այս պահին մեր տանը մենակ կա ապակու և պլաստիկի աղբարկղներ։ Ընդանրապես թափոները գցում ենք ու հետո տանում վերամշակման համար։ Ես սիրում եմ պլաստիկի թափոներով պատրաստել բաներ։ Մի ամբողջ դարակ բաներ ունեմ։


Վերամշակումը գործընթաց է, երբ թափոնները այսինքն՝ աղբ վերափոխում են և սարքում նոր նյութեր և առարկաներ։ Նյութի վերամշակվելու հնարավորությունը կախված է նրա սկզբնական հատկությունները վերականգնելու կարողությունից։ Թափոնների վերամշակման ժամանակ անպայման չի վերագանգել իր զկզբնական տեսքը, որովհետև հիմա մարդիկ կարողանում են պատրաստել նոր իրեր՝ շորեր և այլն։ Այսպիսով, վերամշակումն ուղղված է շրջակա միջավայրի կայունության ապահովմանը՝ հումքի փոխարինման և տնտեսական համակարգ թափոնների վերահղման ճանապարհով։