Տեքստային աշխատանք

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
— Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….


Առաջադրանքներ՝

1. Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ: Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:
Իմ կարծիքով այս տեքստը առակ է, որովհետև սովորեցնում է մի բան։


2. Դուրս գրիր տղային բնութագրող բառերը. էլ ինչ բառերով կբնութագրես նրան:
Մաքրասեր, կարգապահ, բարեսիրտ, քաղաքավարի, աչքաբաց և կրթված։


3. Ինչո՞ւ վաճառականն ընտրեց հենց այս տղային. հիմնավորիր պատասխանդ::
Վաճառականն ընտրեց հենց այս տղային, որովհետև այն կրթված և բարեսիրդ մարդ էր։


4. Ո՞վ է բարեկիրթ մարդը, քո կարծիքով:
Այն մարդը ով օգնում է և կրթված է։


5. Բառարանի օգնությամբ բացատրիր բարեկիրթ բառը:
Ազնվակիրթ, քաղաքավարի, քաղաքակիրթ, նրբակիրթ, կուլտուրական։


6. Քո կարծիքով՝ ո՞րն էր այս պատմության ասելիքը:
Պատմությունը ասում է, որ պետք չե նայել մարդուն այլ պետք է նայել նրա բնավորության։


7. Տրված բառերի համար գրի՛ր հատկանիշ արտահայտող /ինչպիսի բառին պատասխանող/  3-ական բառ:

Բժիշկ — Բարի, խելացի, Մարդ , հող — Ցամաք, կարևոր, սև, հուշ — հիշողություն, թուղթ — թերթ, սպիտակ, տափակ:


8. Լրացրու բաց թողնված տառերը և կետադրիր:

Նրանք երկուսն էլ ցանկանում էին զարգացնել իրենց տաղանդը գեղանկարչության
մեջ բայց գիտակցում էին  որ հայրը երբեք չի ունենա այդքան գումարն որ գոնե մեկին ուղարկի Ակադեմիայում սովորելու:


Հիշի՛ր՝

Պատմվածքը սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է։ Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք, դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ։ Պատմվածքի հիմքում հիմնականում ընկած է կենսական որևէ փաստ, իրական դեպք։ Պատմվածքի մեջ սովորաբար պատկերվում է միայն մի քանի դրվագ հերոսի կյանքից։

 

Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։

 

 

Հեքիաթը  բանահյուսական ժանր է, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։

 

Բնագիտության հաշվետվություն

1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության բաժնի հղումը։
Բնագիտության բաժին


2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես: Ո՞րն էր ավելի առանձնացված քեզ համար, ինչու՞։
Ես չեմ գտնում նախագիծ իմ մոտ։


3.Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ պատումի ձևով։
Այս ես կկարողանամ օգտագործել իմ նոր սովորած գիտելիքները առօրյայում։


4.Մասնակցությունը բնագիտական ֆլեշմոբին, նշեք թվով (սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր)։
Մասնակցել եմ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների ֆլեշմոբերին դեկտեմբերը դեռ չե։


5. Ո՞ր ուսումնական նյութը կառանձնացնեիր, որը քեզ ավելի հետաքրքրեց։
Իմ սիրածն էր ջերմաստիճանը։