Ինչպես ենք նշում զատիկը իմ ընտանիքում

Զատիկը իմ ընտանիքում ամեն տարի լինում է համարյա նույնը։ Մենք հավաքվում ենք տատիկի տանը ապրիլի 8- ի գիշերը և խաղում մինչև ժամանակն է ուտելու։ Ուտում ենք կենաց ենք անում ու գնում։ Ես Արտավազդի հետ միշտ լավաշ սուշի եմ սարկում։ Դնում ենք լավաշ լավաշի մեջ բրինձ, ձկան երկար կտորներ և քուքու։ Մեր ավանդական սեղանում լինում է բրինձ, նուշ, չամիչ, քուքու, ձուկ, կարմիր գինի և այլն։

Երբ վերջացնում ենք ուտել բոլորս խաղում ենք իմ ու իմ քեռու պատրաստած ձվախաղերը և շոկոլադե ձու գտնելու խաղը։

Հաջորդ օրը հենց ապրիլի 9- ին բոլորս մեր տներում ենք նշում մեր տան ամենա հավես խաղը այն խաղն է երբ։ Բոլորի քանակի ձու ենք դնում օրինակ 5 հոգի ենք 5 ձու։ 5 ձվերից մեկը հում է մյուսները խաշած։ Բոլորը լինում են կարմիր գույնի։ Ինձ այս տարի ընկել է հում ձուն։ Մենք նաև ուտում ենք պասկա և տատիկի պատրաստած  զատկական հացը։)

One thought on “Ինչպես ենք նշում զատիկը իմ ընտանիքում

  1. Աստղիկ, շատ հետաքրքիր էր։ Շատ լավ ավանդույթներ ունեք ձեր ընտանիքում😊😄😊😄😊։
    😘😍😉😆😃🥰

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով