Արատեսի մասին տեղեկություն

Արատես գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում։ Արատեսում է գտնվում եկեղեցիներից Արատեսի վանքը (7 դար), Սուրբ Աստվածածին (10-11 դարեր), Սուրբ Կարապետ (11 -12 դարեր) 5 մատուռ-դամբարան (7 դար) և 12 դար խաչքարեր։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ (Կենդանիներ պահել)։
Գյուղում ապրում են 353 մարդ


Վայոց Ձորի մարզը գտնվում է երկրի հարավում: Այն սահմանակից է հարավում՝ Նախիջևանին, հյուսիսում`Գեղարքունիքի մարզին, արևելքում` Սյունիքի մարզին և արևմուտքում` Արարատի մարզին: Վայոց ձորի մարզկենտրոնը Եղեգնաձորն է։ Այս մարզում է գտնովում Ջերմուկ քաղաքը, որը հայտնի առողջարանային քաղաք է։ Մարզը հարուստ է բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով և հնագիտական վայրերով։ Այն ունի շատ հարուստ կենդանական և բուսական աշխարհ:


Արատեսի վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է 5 մատուռից, Ս. Սիոն (10-րդ դ.), Ս. Աստվածածին (11-րդ դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (13-րդ դ.): Վանքի տարածքում կան 10 – 17-րդ դդ. խաչքարեր և տապանաքար: Continue reading »

Տավուշի մարզի մասին հարցեր

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության, որ մասում։ — հյուսիս-արևելքում
Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը, որ է։ — Դիլիջանն է:
Տավուշի մարզը ինչքան տարածք է զբաղեցնում։ — 2704 կմ2

Ինչպես ենք նշում զատիկը իմ ընտանիքում

Զատիկը իմ ընտանիքում ամեն տարի լինում է համարյա նույնը։ Մենք հավաքվում ենք տատիկի տանը ապրիլի 8- ի գիշերը և խաղում մինչև ժամանակն է ուտելու։ Ուտում ենք կենաց ենք անում ու գնում։ Ես Արտավազդի հետ միշտ լավաշ սուշի եմ սարկում։ Դնում ենք լավաշ լավաշի մեջ բրինձ, ձկան երկար կտորներ և քուքու։ Մեր ավանդական սեղանում լինում է բրինձ, նուշ, չամիչ, քուքու, ձուկ, կարմիր գինի և այլն։

Երբ վերջացնում ենք ուտել բոլորս խաղում ենք իմ ու իմ քեռու պատրաստած ձվախաղերը և շոկոլադե ձու գտնելու խաղը։

Հաջորդ օրը հենց ապրիլի 9- ին բոլորս մեր տներում ենք նշում մեր տան ամենա հավես խաղը այն խաղն է երբ։ Բոլորի քանակի ձու ենք դնում օրինակ 5 հոգի ենք 5 ձու։ 5 ձվերից մեկը հում է մյուսները խաշած։ Բոլորը լինում են կարմիր գույնի։ Ինձ այս տարի ընկել է հում ձուն։ Մենք նաև ուտում ենք պասկա և տատիկի պատրաստած  զատկական հացը։)