Ես՝ իմ մասին

Բարև ես Աստղիկն եմ։ Ես 10 տարեկան եմ և սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Միջին դպրոցի 6-րդ դասարանում։
Ես շատ սիրելի ընտանիք ունեմ։ Ունեմ քույրիկ, եղբայր, մայրիկ և հայրիկ։ Ունեմ նաև տատիկներ, պապիկ, մորաքույրներ, հորեղբայր և լիքը զարմիկներ։

Սիրում եմ կավագործություն, նկարչություն, լուսանկարչություն և մարմնամարզություն, օրինակ՝ թենիս, բասկեթբոլ, հեծանիվ, լող և անվաչմուշկ։ Սիրում եմ ձեռքի աշխատանքներ և իրեր ստեղծել։ Շատ եմ սիրում խոհարարություն անել և համեղ ուտեստներ պատրաստել։ Սիրում եմ բնությունը և նրանում ապրող բոլոր կենդանիներին։

Ես միջահասակ եմ, ունեմ խիտ, շագանակագույն մազեր և աչքեր,  փոքրիկ քիթ և ուռուցիկ շրթեր։ Միշտ փորձում եմ բարի և օգնող լինել։ Մի քիչ ամաչկոտ եմ, մաքրասեր, ուրախ, կատակասեր և երազկոտ։

Իմ սիրած ուտելիքն է դոշիրակը և սիրած գույները Աքուա և մինթ կանաչ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով