Հորինուկ

Ջրիկը զվարթ ճամփորդում էր և հանկարծ հանդիպեց թռչունին, որը շատ ծարավ էր։
Թռչունը հարցրեց.
-Ջրիկ քո սառը ջրից մի քիչ կարո՞ղ եմ խմել։
Ջրիկն ասաց․
— Իհարկե կարող ես խմել։
Թռչունը ուրախացավ, խմեց ու ասաց․
— Շնորհակալ եմ իմ ընկեր ջան։ Քո ջուրը շա՜տ լավն էր ու սառը։ Ցտեսություն և բարի ճամփա։