Կախարդանքը կօգնե՞ր, թե՞ կխանգարեր մեր աշխարհին

Մի օր, աշխարհում կախարդանքը հանկարծ իրականություն դարձավ, կյանքը փոխվեց: Մարդիկ սկսեցին օգտագործել կախարդանքը՝ իրենց առօրյան հեշտացնելու համար: Տները կառուցվում էին առանց շինարարության, ճանապարհները մաքրվում էին ձեռքի շարժումով, հիվանդ մարդիկ բուժվում էին վարկյաներում և այլն։

Ինչ քան էլ, որ հավես էր և հեշտ՝ կախարդանքը նաև ուներ այլ երես: Այն փախուստի տեղ էր տալիս պատասխանատվությունից, իսկ ուժը հաճախ հայտնվում էր նրանց ձեռքում, ովքեր դրա համար պատրաստ չէին: Քաղաքները, որոնք հիմնված էին գիտության ու աշխատանքի վրա, սկսեցին քանդվել կախարդության հեշտությամբ ստացված լուծումներից։

Հանրահաշիվ 20.11.2024 (Կիսատ)

Դաս 17
Կրկնություն
Առաջադրանքներ դասարանում

1) 6(3y — 4) = 18y — 24
2) (2m + 3n) x 7 = 14m + 21n
3) c(2a + 5b) = 2ac + 5bc
4) -4a(3b — 2a) = -12ab + -8a2
5) 2x(-5x + 3y) = 10x2 – 6xy
6) -2(3a — 4b + 5c) = -6a + -8b + -10c
7) x3  (x² + x — 2) = x5 + x4 – 2x3
8) (-5y⁶)(3y² + 4y — 1) =
9) 4a³(2a² — 5a — 3) = 8a5 – 20a4 – 12a3
10)  =
11)  =
12)  =
13)  =
14) + =
15) (x + 2) x 5 = 5x + 10

Բնակչության ռասայական, ազգային և կրոնական կազմը


1. Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տեղաբախման հիմնական շրջանները:


2. Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայսատան:


3. Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ (մոնոէթնիկ) երկիր:

Կենսաբանություն | 18-22

Նոյեմբերի 18-24

Ընկերներ ջան, այս շաբաթ պատմելու եք հետևյալ թեման, խնդրում եմ բոլորը պատրաստ գան դասի, այս թեման դասարանում քննարկել ենք․

Ծածկասերմ ( ծաղկավոր ) բույսերի կառուցվածքը
տերևի և արմատի կառուցվածք
Ծաղկի կառուցվածք

Նոր դասագիրք- էջ՝  57-62


Լրացուցիչ առաջադրանք- պատասխանել հարցերին․

1.Որո՞նք են ծաղկավոր բույսերի գեներատիվ օրգանները։
Բույսի գեներատիվ օրգաններն են՝ ծաղիկը, պտուղը, սերմը:


2. Տերևների ին՞չ ձևեր են ձեզ հայտնի։
Պարզ կամ բարդ։
Ամբողջաեզր կամ սղոցաեզր։


3. Արմատային համակարգի ինչ տեսականեր գիտես։
Արմատային համակարգը բաժանվում է երկու մասի՝ առանցքային և փնջաձև։


4. Որո՞նք են միաշաքիլավոր և երկշաքիլավոր բույսերը։ Յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։
Միաշաքիլավոր — շուշան, ցորեն և այլն։
Երկշաքիլավոր — լոբի, արևածաղիկ և այլն։


Ներկայացնելու եմ նոր թեմա․

Ծաղկավոր  բույսերի բազմացում
lՆոր դասագիրք- էջ 63

Ի՞նչպես դարձա սեբաստացի

Ի՞նչպես դարձա սեբաստացի։

Իմ զարմիկները, որոնք ինձնից մեծ են, արդեն հաճախում էին Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Արևմտյան դպրոցը։ Երբ իմ հերթն էր դպրոց գնալու ես  և իմ մայրիկը գնացինք մոտիկից դպրոցի հետ ծանոթանալու։ Շրջեցինք մասնաշենքով, տեսանք լողավազանն ու ագարակը, բույսերն ու կենդանիները և ավելի լավ հասկացանք թե ի՞նչպես են սովորեցնում Մխիթար Սեբաստացիում։ Հետո մի 2 շաբաթ անցավ և ես հաճախեցի դպրոց։ Լավ ծանոթացա ամեն ինչին։ Ընկերացա նոր երեխաների հետ, գնացի լողավազան, ագարակ, կավագործության և այլն։ Սովորեցի հայկական ավանդական երգեր, պարեր, տոներ (Թթուդրիկ, Զատիկ, Բարեկենդան, Լավաշթխիկ)։ Եվ այսպես դարձա Սեբաստացի։

Գոյականի հոլովները :|

Օրինակներ`

Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ- տղա, անտառ, քաղաք, գիրք, մարդ, ընկեր
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞-տղայի, անտառի, քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջ
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն-տղային, անտառին, քաղաքին, գրքին, մարդուն, ընկերոջը
Հայցական՝ ո՞ւմ, ի՞նչը-տղային, անտառը, քաղաքը, գիրքը, մարդուն, ընկերոջը
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց-տղայից, անտառից, քաղաքից, գրքից, մարդուց, ընկերոջից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ-տղայով, անտառով, քաղաքով, գրքով, մարդով, ընկերոջով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ-տղայի մեջ, անտառում կամ անտառի մեջ, քաղաքում, գրքում, մարդու մեջ, ընկերոջ մեջ


5. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Երբեմն ծովի (ծովի) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի (ջրերի)՝ ալիքների (ալիքի) կապտականաչավուն լուսարձակում (տեսք): Ծովային լուսարձակում (լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսեր (բույսեր), այնպես էլ կենդանիներ (կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք արևի (արև) էներգիան լուսային էներգիա (էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիաների (ռեակցիա) հետևանքները (հետևանք) առաջանում են «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության (ջերմություն) արտադրությամբ (արտադրություն):


6. Որոշի’ր ընդգծված գոյականների հոլովը:
Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում, երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Այնպես որ, իմացեք՝ գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն,  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:Հացը գետնին գցելը մեղք է ,քանի որ այն թոնիր է մտել, կրակով  մաքրվել, սրբացել:

Հաց — Ուղղական հոլով
Գետնին — Տրական հոլով
Երկնքից —  Բացառական հոլով
Հրեշտակ — Ուղղական հոլով
Հացի — Սեռական հոլով
Մարդիկ — Ողղական հոլով
Հրեշտակներին — Տրական հոլով
Գետնից — Բացառական հոլով
Կրակով — Գործիական հոլով


7. Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք ուղղական հոլովի 5 ձև։
ա. Տիկին, հատակին, մարտին, գետինկաղին, ջրվեժին, բաժին, խուրջին, հաղարջի
բ. Թղթակից, կողակից, դաշնակից, ծուղակից, խոսակից, ուղեկից, խոյակից, կղզյակի
գ. Կորով, գորով, նավով, կավով, ժողով, տողով, տաղով, մաղով, կողով, հոլովդ.
դ․ Այգում, ոռոգում, շենքում, խաղում, հակազդում, փլուզում, երկնքում, անկում, շտկում, որջում


8. Ընդգծե՛ք սեռական հոլովի 5 ձև։
Օրվա, տեսքով, գիշերվանից, շարժմամբ, կրակի, այգուց, որդու, քրոջ, Հակոբենց, անտառի մեջ


9. Ընդգծե՛ք տրական հոլովի 5 ձև։
Տիկին,  ձորին, արձանին, հոգին, գերանդին, հացինգրին,  բանալին, սարին


10. Ընդգծե՛ք բացառական հոլովի 5 ձև։
ա. Որդուց, վահանով, այգուց, հարթակում, գնդակից, գավիթների, գումարման, անտառից, Վահանենց, փաստի
բ. Հոգուց, ուղուց, սպիտակուց, էգուց, գոտուց, նեղուց, այտուց, ոզնուց, դեղնուց, ապակուց


11. Ընդգծե՛ք գործիական հոլովի 5 ձև։
Հրով
, եզրում, սանրով, պարկեր, պանրով, խաղողի, սայրով, պատին, թեյով, կարագից


12. Ընդգծե՛ք ներգոյական հոլովի 5 ձև։
Կրակում, լիտրով, խոսքում, կողքից, հարկում, վարկեր, կերպարում, երեսին, կարգում, կապանցի


13. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտ։
ա. Տղամարդիկ (կանանցում, կանանց մեջ) ամենից ավելի գնահատում են նվիրումը և հավատարմությունը։
բ. Այսօր մեր (փողոցով, փողոցովն) անցնելիս քիչ էր մնում մեքենայի բախվեի
գ. <<Տեսնես օրերից մի օր (Աստված, Աստվածը) կպատժի՞ այդ ավազակներին>>, — մրմնջում էր ծերունին։
դ. —(Զգուշություն, զգուշությունը) լավ բան է, — ինձ միշտ խրատում էր պապս։
ե. Քիչ հետո գնալու ենք քաղաքի (կենտրոնը, կենտրոն)
զ. Ես հիմնարկի բոլոր (տիկնանց, տիկնանցը) կզգուշացնեմ, որ միջոցառմանը մասնակցելու են միայն տղամարդիկ։


14. Կազմի’ր տրված գոյականների սեռական հոլովը և նշի’ր, թե որ հոլովմանն է պատկանում։
Սենյակ — Սենյակի
Տուն — Տան
Քաղաք — Քաղաքի
Այգի — Այգու
Օր — Օրվա
Գեղեցկություն — Գեղեցկության
Լեռ — Լեռան
Քույր — Քրոչ
Դուռ — Դռան
Փողոց — Փողոցի
Բեռ — Բեռան
Գիրք — Գրքի
Ամիս — Ամսի
Լուսամուտ — Լուսամուտի
Ձյուն — Ձյան
Ընկեր — Ընկերոջ
Ուսում — Ուսման
Աշուն — Աշնան
Գրիչ — Գրչի
Շուն — Շան
Ձուկ — Ձկան
Բարդի — Բարդի
Խաղող — Խաղողի
Զարգացում — Զարգացման
Դիմում —
Խնձորենի — Խնձորենու 
Րոպե — Րոպեյի
Շաբաթ — Շաբաթվա
Ապակի — Ապակու
Սար — Սարի
Պապ — Պապի
Մասրենի — Մասրենու
Մորեղբայր — Մորեղբոր
Գդալ — Գդալի
Սյուն — Սյան
Ձի — Ձիու
Երեկ — Երեկվա
Երեկո — Երեկոյան  
Խաղաղություն — Խաղաղության


15. Տեքստից դուրս գրի’ր գոյականները և նշիր հոլովը:
Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Նոյեմբերյան ֆլեշմոբ

1. Տրված արտահայտություններից ո՞րը չի ենթարկվում այն օրինաչափությանը, որին ենթարկվում են մյուս երեքը: Բացատրի՛ր օրինաչափությանը ենթարկվող արտահայտությունների իմաստները:

Ոսկի ձեռքեր, արծաթ մազեր, ծով լռություն, երջանիկ մարդ։

2. Հուշաղբյուր բառում առանց տառերը տեղաշարժելու քանի՞ բառ կարող ես առանձնացնել, որոնք պահպանել են իրենց ուղիղ ձևը:

Բ. 3
Գ. 4

3. Առածն ամբողջացրո՛ւ և բացատրի՛ր իմաստը՝  «Աշխատող խոփը..»:

Ա. բարակ կլինի
Բ. շեղ կլինի
Գ. չի ժանգոտի
Դ. չի կոտրվի
Ե. շուտ կկոտրվի

4. Տարբերակներից ո՞րը սովորաբար չի օգտագործվում խոհանոցում։

Ա. ջարդիչ
Բ. հարիչ
Գ. կտրիճ
Ե. ջեռուցիչ

5. Գրողներից ո՞վ է «կայծակն» ընտրել իբրև կեղծանուն:

Ա. Գրիգոր Նարեկացի
Բ. Ներսես Շնորհալի
Գ. Լևոն Շանթ
Դ. Երվանդ Օտյան


6. Ո՞ր բառն է թաքնված գլուխկոտրուկում:

Արվեստի տեսակ + ա + գագաթ

Ա․ շարժառիթ
Բ․ պարագլուխ
Գ․ երգեհոն
Դ․ մարտահրավեր
Ե․ նկարակալ

7. Բարձր և ցածր բառերը զույգ են։ Եթե փափուկ, բութ, լայն, սուր, կարճ, կոշտ, երկար բառերը նույն սկզբունքով բաժանենք զույգերի, ապա բառերից մեկը դուրս կմնա։ Ո՞րն է այդ բառը։


8. Տրված բառային արտահայտության մեջ ո՞ր բառն է գաղտնագրված:

որմ + այնտեղ = գերի


9. Տրված քառատողում ո՞ր բառն իր զույգը չունի:

Թափուր ձորի վրա

Ծիծեռնակի թափուր բույնն է կախվել նորից,
Եվ մասրենին թափուր կածանների վրա
Իր երազի կարմիր ասուպներն է թափում:


10. Ստեղծագործի՛ր հետևյալ վերնագրով՝ «Ազատ լինել չի նշանակում անգործության մատնվել»:
Ազատ լինելը չի նշանակում հանգիստ նստել և ոչինչ չանել: Ազատությունը պատասխանատվություն է՝ օգտագործելու այդ ազատությունը՝ նոր բաներ ստեղծելու, զարգանալու և շրջակա աշխարհը բարելավելու համար: Անգործությունը ոչ թե ազատության դրսևորում է, այլ դրա հակառակը՝ այն կարող է վերածվել ներքին սահմանափակման, որտեղ մարդը կորցնում է իր իրական պոտենցիալը: Իրական ազատությունը պահանջում է ակտիվություն և նպատակասլացություն:

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Այսօր այցելեցինք Մատենադարանը։ Չնայած որ ես արդեն եղել եմ այնտեղ, այս անգամ էլ շատ հետաքրքիր էր։ Սովորեցինք՝ հին ձեռագրերի պատրաստման մասին, ինչի վրա էին գրում անցյալում, ինչպես էին ստանում տարբեր գույներ։ Մեզ բացատրել են, թե ինչպիսի բնական նյութեր օգտագործելով էին ստանում ներկեր՝ դեղին, կարմիր և կապույտ գույներ, ինչը, իմ կարծիքով, ամենահետաքրքիր մասն էր։ Այդ ժամանակ մարդիկ օգտագործում էին տարբեր բնական նյութեր, օրինակ՝ քարեր ու բույսեր, որպեսզի ստանան այդ գույները։ Նաև ինձ շատ հետաքրքրեց, թե ինչպես էին պատրաստում թուղթը և ինչի վրա գրում՝ օրինակ՝ թեղին կամ բարակ կտորներ։ Բոլոր այդ մանրամասները շատ հետաքրքիր էին։ Էլ բան չունեմ ասելու վերջ 🙂

Շնորհակալություն ուսուցիչներիս մեզ տանելու համար։

Մի Տարրի պատմություն։

Plutonium Element Cube (Trinitite Sample) – Engineered Labs
Պլուտոնիումը (Pu) պարբերական աղյուսակի 94-րդ տարրն է, աքտինիդների խումբից: Այն ռադիոակտիվ մետաղ է՝ ատոմային զանգվածով 244 և խտությամբ 19.86 գ/սմ³: Հալման ջերմաստիճանը 639.5 °C է, եռման ջերմաստիճանը՝ 3228 °C: 1940-ին հայտնաբերվել է Գլեն Սիբորգի և գործընկերների կողմից:

Պլուտոնիումը կիրառվում է միջուկային զենքերում, ատոմային ռեակտորներում, և տիեզերական սարքերում՝ որպես էներգիայի աղբյուր: Իզոտոպներից Pu-239-ը հիմնականն է միջուկային ռեակտորներում և զենքերում, իսկ Pu-238-ը՝ տիեզերական սարքերի համար: Pin page

Այն շատ ռադիոակտիվ է և թունավոր, օդի հետ շփվելիս օքսիդանում է, ինչն աղտոտման վտանգ է ստեղծում: