Ձմեռային ճամբարի առաջին շաբաթ | Ամփոփում



Երեքշաբթի | Հունվարի 7
Երեքշաբթի ամսի յոթը այս տարվա դպրոցի առաջին օրն էր և քանի որ հունվար է սկսում է ձմեռային ճամբարը։ Առաջին օրն էր այդ պատճառով հատուկ բան չարեցինք։ Քնարկեցինք մեր ամսվա անելիքները օրինակ՝ ճամփորդություները։ Քնարկելուց հետո գնացինք դուրս մի քիչ խաղալու և վազվզելու։ Խաղացինք բռնոցի, պահմտոցի և այլն։ Հետո գնացինք հյուսիսային դպրոց ոսկերչության։ Ոսկերչության դասին ծանոթացանք Վարպետ Դավիթի և մի քիչ էլ ոսկերչության հետ։ Խոսացինք ոսկերչության մասին, թե ոնց ստանալ զարդեր, ոսկի զարդերի տարբեր տեսակների մասին և այլն։ Հետո մեզ Վարպետ Դավիթը ցույց տվեց ոնց են մշակում ոսկին և այլ բաները։ Երբ վերջացավ դասընդացը վերադարձանք դասարան։ Միասին խոսացինք և այլն։ Այդպես անցավ առաջին օրը ։)


Չորեքշաբթի | Հունվարի 8
Չորեքշաբթի օրը ճամբարի երկրորդ օրն էր, բայց նաև իմ տարեդարձը 🎂։ Չորեքշաբթի բոլորս բերել էինք կար ու ձևի ապրանքներ, թելեր, հելումներ և այլն։ Միասին տարբեր բաներ սարքեցինք և նաև չիմացողներին սովորեցրեցինք ոնց անել։ Ես օրինակ պատրաստել եմ փոքրիկ խաղալիք։ Ձեռքով աշխատանքներ անելուց հետո տղաները գնացին օգնեն քարեր տեղափոխել և ես ու իմ ընկերուհին մի քիչ հետո միացանք։ Նրանց օգնեցինք ու վերադարձանք մի քիչ էլ աշխատեցինք ու օրը վերջացավ։ Այդպես անցավ երկրորդ օրը և իմ տարեդարձը ։(


Հինգշաբթի | Հունվարի 9
Հինգշաբթի օրը ճամփորդություն ունեցանք դեպի Երվանդ Քոչարի թանգարան։ Դպրոցից ժարփվեցինք քաղաքային երթուղայինով, բայց քանի որ շուտ էինք հասել մտանք պոնչիկանոց։ Պոնչիկանոցում կերանք արագ արագ և գնացինք թանգարան։ Երվանդ Քոչարի թանգարանը անկեղծ ասաց այն հավես թանգարաներից էր։ Փոքրիկ թանգարանը այդքան հետաքրքիր?! Թանգարանում սովորեցինք մի քիչ Երվանդ Քոչարի մասին ու ուսումնասիրեցինք իր նկարները և քանդակները։ Ուսումնասիրելուց հետո նայեցինք կարճ ֆիլմ և շարժվեցինք։ Ես այտեղից միանգամից գնացի տատիկիս տուն։ Այդպես անցավ երրորդ օրը ։)


Ուրբաթ | Հունվարի 10
Ուրբաթ օրն էլ ճամփորդություն ունեցանք դեպի Սևաբերդ։ Դպրոցից շարժվեցինք և խծկված հասանք Սևաբերդ որտեղ ձյունը հասնում էր մոտավորապես ծնկերից։ Փոքրիկ բայց դժվար քայլք արեցինք դեպի մի հատ բլուրի վերևը։ Բարձրանալուց իրար կատակով քցեցինք, ձյուն արեցինք և այլն։ Երբ հասանք բլուրի վերևը մի քիչ հանգստացանք։ Հետո սկսեցինք սահնակներով սահել դեպի ցած։ Շատ հավես էր։ Ես երկու անգամ իջա։ Երկրորդ անգամ իջնելիս սահնակից ընկա և գլորվեցի ցած (ամենալավ պահն էր)։ Հետո վերևից մի հատ էլ սահնակ եկավ և իրար վրա ընկնելով գլորվեցինք ցած։ Սահելուց հետո վերադարձանք երթուղային և հետո դպրոց։ Այդպես անցավ չորրորդ օրը ։)