Lesson 1

Past Continuous and Past Simple. Read the Grammar explanation, do Grammar Test 1 and Grammar Test 2. Publish on your blogs.

BOTH 100%


Past and Past Continuous Reading Comprehension and Grammar Practice

Questions
1. Why did Mr. and Mrs. Rojas stay home last night?
Because it was a bad weather.
———————————————
2. What did Mrs. Rojas make?
Mrs. Rojas made popcorn and ice tea.
———————————————
3. What were Mr. and Mrs. Rojas doing when it started to snow?
They were playing cards.
———————————————
4. Why was Mr. Rojas happy they stayed home?
Because it was very dangerous to drive outside.
———————————————
5. What were Mr. and Mrs. Rojas doing when the lights went out.
They were dancing.

Զարդարված Գյումրի 😋😊

Ալլա բլոգից


ԻՄ ՄԱՍԸ ։)

Գյումրու խոհանոց

Գյումրեցիները սիրում են ծանր ուտեստներ։ Միշտ աչքի են ընկնում գյումրեցիները իրենց հյուրասիրությամբ:  Գյումրու ավանդական խոհանոցը հայտնի է իր բազմազան կերակրատեսակներով: Բացի ավանդական ուտեստներից, կայն այն ուտեստները որոնք ավելի բնորոշ են:

Չանախը շատ համով և գյումրիում տարածված ուտեստ է։ Այս ուտեստը պատրաստում են կովի պոչից կամ մսից, ավելացնում են լոբի կամ սիսեռ, կարտոֆիլ, համեմում բանջարեղենով ու կանաչեղենով, եփում այնքան, որ ուղղակի հալվի բերանիդ մեջ։ Մմմմմմ․․․ համովվվվվվվ 😋։

Հիմա քյալլա ուտեստը է։ Կենդանու գլխից են պատրաստում քյալլան։ Շատ երկար եփումից հետո գլուխը կտրում և մեջինը ուտում։ Քյալլա սիրողներն ասում են, որ տավարի գլխամսի համը բացարձակ այլ է, ինչպես նաև տարբեր մասերի միսը տարբեր համ ունի,  պետք է ուղղակի գտնել ձեր սիրելի մասը և հետը համապատասխան բան գտնել օրինակ՝ օղի, բանջարեղեն, թթու և այլն։ Սովորաբար քյալլան ուտում են առավոտյան, քանի որ ծանրամարս ուտեստ է։ Ես կփորձեի 👁👄👁։

Պանրխաշ ուտեստը։ Թել պանիր, լավաշի, սոխառածի, յուղի և ջուրի ուտեստ է։ Ափսեի մեջ շերտ-շերտ դնում են ձեռքով մանրացրած լավաշը, վրան թել պանիրը, երբ ափսեն լցվում է, վրան եռացրած ջուր են լցնում, այդ ջուրը քամում, ստացված զանգվածի վրա լցնում են յուղով տապակած սոխառածը։ Միընտիր ուտելիք, որից կշտանալ չկա👌։ Հեշտ հնչում է, բայց դասավորությունը շատ կարևոր է։ Պետք է ճիշտ քանակի սոխառած-պանիր-լավաշ համադրություն լինի, որ համային բոլոր երանգները լավ վայելվի։ 👁👃👁

Հայկական ավանդական խաշը գյումրեցիների սիրելին է: Խաշը ունի ավանդական պատրաստման իր յուրահատուկ բանաձևը: Այն պատրաստվում է կովի ոտքերից և ստամոքսից և մատուցվում է տարբեր բաղկացուցչների հետ՝ սխտոր, աղ, բողկ, դեղին պղպեղ, լավաշ, հանքային ջուր: Ավանդական խաշը մատուցվում է առավոտյան ժամը 7-ից 10-ը: Դարեր առաջ, երբ հարուստ մարդիկ մորթում էին կենդանիներին, նրանք վերցնում էին միսը և դեն էին նետում ոտքերը, իսկ աղքատ մարդիկ վերցնում էին դրանք, պատրաստում և ուտում վաղ առավոտյան, որպեսզի ոչ ոք չտեսնի:

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
 Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը:


2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով: Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:


3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
Քամու ուժը կախված է իր արագությունից: Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը 0 բալ է, իսկ եթե քամու ուժը 12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:


4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:


5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Եղիշե Չարենց

Ձայնագրություն —


Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։


Ինչքան աշխարհը սիրես

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…


Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …


Խորվիրապ

Խոր Վիրապ Վանական Համալիր | Armadventure


Քարտեզ


Մի քիչ տեղեկություն
Խոր Վիրապ վանքի անվանումը նշանակում է «խորը զնդան»: Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը այնտեղ 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով: Երբ թագավորը հիվանդացավ, նրա քույրը երազում տեսավ մի հրեշտակ, ով ասաց, որ Տրդատը կփրկվի միայն Գրիգոր Լուսավորչի ազատագրումից հետո: Այսպիսով արքան ազատ արձակեց Գրիգոր Լուսավորչին, իսկ վերջինս բժշկեց թագավորին: Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո, ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։ Խոր Վիրապը կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան: որություն են տալիս հասնել Խոր Վիրապ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Խոր Վիրապի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:


Աղբյուր — One Way Tour

Մթնոլորտային ճնշում

1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:
Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։


2. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:
Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով:


3. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:


4. Ի՞նչ է իզոբարը:
Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումներր պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր:


5. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:
Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:


6. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:
560 մմ