Եղիշե Չարենց

Ձայնագրություն —


Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։


Ինչքան աշխարհը սիրես

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…


Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …


Խորվիրապ

Խոր Վիրապ Վանական Համալիր | Armadventure


Քարտեզ


Մի քիչ տեղեկություն
Խոր Վիրապ վանքի անվանումը նշանակում է «խորը զնդան»: Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը այնտեղ 13 տարի բանտարկվեց քրիստոնեության քարոզչության համար` հայ հեթանոս թագավոր Տրդատ III- ի հրամանով: Երբ թագավորը հիվանդացավ, նրա քույրը երազում տեսավ մի հրեշտակ, ով ասաց, որ Տրդատը կփրկվի միայն Գրիգոր Լուսավորչի ազատագրումից հետո: Այսպիսով արքան ազատ արձակեց Գրիգոր Լուսավորչին, իսկ վերջինս բժշկեց թագավորին: Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո, ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։ Խոր Վիրապը կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան: որություն են տալիս հասնել Խոր Վիրապ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Խոր Վիրապի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:


Աղբյուր — One Way Tour