🎅Երբ Ձմեռպապը մեր դպրոցի բուֆետում աշխատեց🎅

Ուրեմն մի օր ես դպրոցում վազվզում էի և սովածացա😒։ Գնացի բուֆետից հաց առնելու և տեսնեմ մարդ չկա🤔։ Մտածեցի․
— 🤔🤔Կարո՞ղ է ընդամենը խորհանոցում հիմա մարդ չկա🤨🤨։
Երկարօրյաից առաջ նորից գնացի բուֆետ, տեսնեմ մեկը չմփ բմբ ուտում է🙃։ Ես վախեցա և մտա տեսնելու ով է😬։ Գուշակեք, թե ով էր ուտում հաց ու կարտոշկաները😒։ Ձմեռ

Պապիկը , այո՛, հենց նա բուֆետում իր համար չմփչմփացնում էր հացիկը😩։ Շուտով բուֆետը դատարկ էր ու ես դեռ հիացած նայում էի, թե Ձմեռ Պապիկը ոնց է վերջացնում իր վերջին հացի հատիկները😰։ Այո՛, վերջում ես սոված մնացի, բայց հեքիաթը դեռ չի վերջացել😠։ Այդքան ուտելիք արագ արագ ուտելուց հետո, Ձմեռ Պապիկը բըխտաց ,հետո ավելի բարձր, հետո այնքա՜ն բարձր, որ դպրոցի ապակիները փշրվեցին😱։ Ձմեռ Պապիկը, քանի որ շատ ամաչեց, միանգամից սուրաց և իր եղնիկների հետ գնաց տուն😶։ Հետաքրքիր էր այս հեքիաթը, բայց դեռ չեմ վերջացրել։ Ձմեռ Պապիկը, երբ եղնիկների հետ դուրս էր գալիս, գլուխը դմփացրեց առաստաղին և ես հենց այդ վայրկյանին ծիծաղից ընկա գետնին🤣։ Այնքան ծիծաղեցի, որ սկսեցի լացել😂։ Դե հիմա վերջ , բայց իմ այս հեքիաթը մի քանի անգամ կրկնվել է😊։